27.2 C
Yerevan

ԱՄՆ‑ի Շահե­րը ՀՀ-ում

Բոլորս ենք հասկա­նում, որ ամե­րիկյան զենքե­րը իհարկե շատ բարձր որա­կի են, բայց նաև բավա­կա­նա­չափ թանկ, հետև­ա­բար որքա­նով Հայաստա­նը կկա­րո­ղա­նա խոշոր ծավա­լով գնումներ կատա­րել հենց ԱՄՆ-ից, այլ հարց է, բայց ամեն դեպքում սա ցույց տվեց, որ այդ պատուհանն արդեն բաց է:

Բենիա­մին Պողոսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է «ԱՊՐԻ Արմե­նիա» վերլուծա­կան կենտրո­նի ավագ փորձա­գետ Բենիա­մին Պողոսյա­նը

– Պարո՛ն Պողոսյան, ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցը Հայաստան ավարտվեց, ի՞նչ էական արդյունք տվեց այդ այցը Հայաստա­նին, ի՞նչ կարև­որ կետեր կառանձնացնեք ընդհա­նուր այցից:

– Այցը ցույց տվեց, որ ԱՄՆ‑ն շարունա­կում է հետաքրքրված լինել Հարա­վա­յին Կովկա­սով, շեշտում եմ՝ Հարա­վա­յին Կովկաս, որովհետև այցը միայն Հայաստան չէր, լինե­լու է նաև Ադրբե­ջա­նում: Սա կարև­որ է, որովհետև առայժմ, գոնե 2025‑ի օգոստո­սի 8‑ից հետո, ԱՄՆ‑ի ներգրավվա­ծությունը կամ ներկա­յացվա­ծության շահագրգռվա­ծությունը տարա­ծաշրջա­նում կայունության գլխա­վոր գրա­վա­կաննե­րից մեկն է: 

Բոլորս գիտենք, որ 2025‑ի առա­ջին ամիսնե­րին Ադրբե­ջա­նի կողմից կար նոր լայնա­ծա­վալ հարձակման էական սպառնա­լիք: Ավարտվել են բանակցություննե­րը այդ երկու-երեք պայմա­նագրի շուրջ, որը հնա­րա­վո­րություն է տալիս Հայաստա­նին ձեռք բերել ամե­րիկյան միջուկա­յին տեխնո­լո­գիա­ներ, որքան ես եմ հասկա­նում, վերջնա­կան որո­շում դեռ չկա, ու տարբեր պետություններ այդ տեխնո­լո­գիա­նե­րին տիրա­պե­տում են, ոչ միայն ԱՄՆ‑ն, այլ նաև Ռուսաստա­նը, Չինաստա­նը, կարծես Հարա­վա­յին Կորեան ու Ֆրանսիան ևս քայլեր են ձեռնարկում այդ փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րի ստեղծման ուղղությամբ: Ամեն դեպքում այս բանակցություննե­րի ավարտը հնա­րա­վո­րություն է տալիս, որ եթե Հայաստա­նը որո­շի, որ ընտրե­լու է փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րի կառուցման ամե­րիկյան տեխնո­լո­գիա­նե­րը, ապա արդեն դրա պայմա­նագրա­յին հիմքը կա: Գիտենք նաև, որ այս ուղղությամբ Ռուսաստա­նը ևս իր առա­ջարկնե­րը ներկա­յացրել է ու սպա­սում է պատասխա­նի: 

Երրորդ՝ մենք տեսանք հետա­խուզա­կան որոշ դրոննե­րի վաճառքի համա­ձայնա­գիր, որը, կարծում եմ, ունի ոչ այնքան զուտ ռազմա­կան նշա­նա­կություն, որքան քաղա­քա­կան, որովհետև ամեն դեպքում ցույց է տրվում, որ հիմա Հայաստանն ունի ԱՄՆ-ից զենք ձեռք բերե­լու հնա­րա­վո­րություններ: Բոլորս ենք հասկա­նում, որ ամե­րիկյան զենքե­րը իհարկե շատ բարձր որա­կի են, բայց նաև բավա­կա­նա­չափ թանկ, հետև­ա­բար որքա­նով Հայաստա­նը կկա­րո­ղա­նա խոշոր ծավա­լով գնումներ կատա­րել հենց ԱՄՆ-ից, այլ հարց է, բայց ամեն դեպքում սա ցույց տվեց, որ այդ պատուհանն արդեն բաց է: 

Չորրորդը այդ բարձր տեխնո­լո­գիա­նե­րի, մասնա­վո­րա­պես, արհեստա­կան բանա­կա­նության հետ կապված համա­գործակցությունն է, մենք տեսանք, որ ԱՄՆ‑ն համա­ձայնել է սկսել այդ արհեստա­կան բանա­կա­նության համա­գործակցության տվյալնե­րի կենտրո­նի կառուցման երկրորդ փուլը ու շատ ավե­լի մեծ քանա­կությամբ պրո­ցե­սորներ վաճա­ռել Հայաստա­նին: Ես այս չորս հիմնա­կան ձեռքբե­րումը կառանձնացնեմ, որը մենք ունենք փոխնա­խա­գա­հի այցից հետո: 

– Քննարկման թեմա է դարձել 9 միլիարդ դոլա­րի «ներդրում» անե­լու թեման Հայաստա­նում, մի մասը պնդում է, թե ԱՄՆ փոխնա­խա­գա­հը նման բան չի հայտա­րա­րել, ուղղա­կի Հայաստա­նի իշխա­նություններն են մանի­պուլացնում նրա խոսքը, մյուս մասը՝ ընդհա­կա­ռա­կը: Ձեր դիտարկումը խնդրեմ:

– Ես կարդա­ցել եմ անգլե­րեն տեքստը. փոխնա­խա­գա­հը նշել է, որ միջուկա­յին տեխնո­լո­գիա­նե­րի համա­ձայնա­գի­րը հնա­րա­վո­րություն կտա ԱՄՆ‑ի համար ունե­նալ մինչև 5 միլիարդ դոլա­րի արտա­հա­նում, հենց «արտա­հա­նում» բառն է օգտա­գործված, որից հետո ևս 4 միլիարդ՝ արդեն վառե­լի­քի մատա­կա­րարման ու, այսպես ասենք՝ ատո­մա­կա­յա­նի փոքր մոդուլա­յին ռեակտորնե­րի սպա­սարկման հետ կապված: 

Ինքս միջուկա­յին էներգե­տի­կա­յի մասնա­գետ չեմ, բայց որքան ես եմ հասկա­նում, խնդիրն այն է, որ եթե Հայաստա­նը որո­շում է, որ ԱՄՆ‑ն պետք է կառուցի այդ փոքր մոդուլա­յին ռեակտո­րը Հայաստա­նում, ապա ատո­մա­կա­յա­նի կառուցման բուն արժե­քը կարող է լինել 5 միլիարդ դոլար, որից հետո ևս 4 միլիարդ դոլար էլ կարժե­նա ատո­մա­կա­յա­նը միջուկա­յին վառե­լի­քով ապա­հո­վելն ու ատո­մա­կա­յա­նի սպա­սարկումն իրա­կա­նացնե­լը: Այսինքն՝ ընդհա­նուր առմամբ այդ նախագծի գինը, եթե Հայաստա­նը որո­շի, որ ամե­րիկյան ընկե­րությունը պետք է դա կառուցի, կարող է կազմել մինչև 9 միլիարդ դոլար: Հիմա, թե ո՛վ է տրա­մադրե­լու այդ գումա­րը, գոնե փոխնա­խա­գա­հի հայտա­րա­րություննե­րից հստակ չէ: 

– Ուղիղ ներդրման մասին խոսք փաստո­րեն չի՞ եղել:

– Ո՛չ, համե­նայնդեպս ոչ փոխնա­խա­գա­հի կողմից: 

– Ասա­ցիք, որ ԱՄՆ‑ն հետաքրքրված է Հարա­վա­յին Կովկա­սով, ինչո՞վ եք պայմա­նա­վո­րում այդ հետաքրքրվա­ծությունը այս փուլում: 

– Երկու բաղադրիչ կա՝ և՛ աշխարհա­քա­ղա­քա­կան, և՛ աշխարհատնտե­սա­կան, թեև դրանք ինչ-որ չափով փոխկա­պակցված են: Աշխարհա­քա­ղա­քա­կան տեսանկյունից դա բնա­կա­նա­բար Հարա­վա­յին Կովկա­սի՝ Իրա­նին սահմա­նա­կից լինելն է ու ԱՄՆ‑ի ներկա­յությունը այստեղ, այն էլ երկա­րա­ժամկետ, եթե խոսում ենք ԹՐԻՓՓ‑ի մասին, խոսքը շուրջ մեկդարյա ներկա­յության մասին է, երկրորդ՝ Հարա­վա­յին Կովկա­սը մինչև 1991 թվա­կա­նը Խորհրդա­յին Միության մաս էր, ու մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստա­նը նախկին Խորհրդա­յին Միության հանրա­պե­տություննե­րը համա­րում է իր օրի­նա­կան կամ հատուկ շահե­րի գոտի: Այստեղ ամե­րիկյան ներկա­յությունը ինչ-որ տեղ տեղա­վորվում է նաև Ռուսաստա­նի հետ ընթա­ցող մրցակցության տրա­մա­բա­նության մեջ, իհարկե նախա­գահ Թրամփի օրոք այդ տրա­մա­բա­նությունը որո­շա­կիո­րեն փոխվել է, Բայդե­նի օրոք ԱՄՆ‑ի ու Ռուսաստա­նի միջև շատ ավե­լի կոշտ հակա­մարտություն կար, բայց ամեն դեպքում այդ մրցակցության տրա­մա­բա­նությունը ինչ-որ չափով դեռևս պահպանվում է: 

Իհարկե կա աշխարհատնտե­սա­կան բաղադրիչ, դա բոլո­րիս հայտնի միջին միջանցքն է, այլ ոչ թե Չինաստա­նը Եվրա­միությա­նը կապող ինչ-որ ճանա­պարհնե­րի ստեղծման, որովհետև ես բացա­ռում եմ, որ ԱՄՆ‑ն շահագրգռված է, որ Չինաստա­նը ԵՄ‑ի հետ ավե­լի շատ առևտուր անի: Խոսքն այստեղ վերա­բե­րում է Կենտրո­նա­կան Ասիան Թուրքիա­յին ու Եվրո­պա­յին կապող հավելյալ միջանցքին: Մեկ միջանցք արդեն մոտ 20 տարի է՝ ինչ գործում է, նկա­տի ունեմ Կենտրո­նա­կան Ասիա, Ադրբե­ջան, Վրաստան, Սև ծով, Եվրո­պա կամ Կենտրո­նա­կան Ասիա, Ադրբե­ջան, Վրաստան, Թուրքիա, Եվրո­պա: Ու հիմա կարծես ամե­րի­կա­ցի­նե­րը շահագրգռված են ունե­նալ երկրորդ հավելյալ միջանցքը, այսինքն՝ Կենտրո­նա­կան Ասիա, Ադրբե­ջան, Հայաստան, Թուրքիա: 

Այստեղ արդեն աշխարհատնտե­սա­կան շահե­րի մեջ մտնում է այդ թվում նաև ենթադրա­բար Կենտրո­նա­կան Ասիա­յի ռեսուրսնե­րի օգտա­գործումը։ Գիտեք, որ բոլո­րը խոսում են հազվագյուտ մետաղնե­րի ու այլնի մասին, որոնք շատ կարև­որ են ժամա­նա­կա­կից տնտե­սության, համա­կարգչա­յին տեխնո­լո­գիա­նե­րի, միկրոպրո­ցե­սորնե­րի արտադրության մեջ: Իհարկե դեռևս շատ հստակ պատասխան չունե­ցող հարցեր կան, թե ինչքանո՞վ այդ ռեսուրսնե­րը կան Կենտրո­նա­կան Ասիա­յում, ինչքանո՞վ է շահա­վետ դրանք արդյունա­հա­նե­լը ու Ադրբե­ջա­նով կամ Հայաստա­նով Թուրքիա կամ ԵՄ տեղա­փո­խե­լը, բայց ամեն դեպքում այստեղ նաև աշխարհա­քա­ղա­քա­կան բաղադրիչ կա: 

Որոշ փորձա­գետներ խոսում են նաև, որ Սյունի­քի մարզում կան ուրա­նի հանքա­վայրեր, գուցե ԱՄՆ‑ն որո­շա­կի հետաքրքրություններ ունի նաև հենց Հայաստա­նի հանքա­հումքա­յին հանա­ծո­նե­րում ինչ-որ ներգրավվա­ծություն ունե­նա­լու համար՝ սկսած պոտենցիալ ուրա­նից, վերջացրած արդեն իրա­տե­սա­կան պղնձի ու մոլիբդե­նի շատ խոշոր հանքա­վայրեր կան: Ամեն դեպքում այս երկու բաղադրի­չը կա, որը ԱՄՆ-ին բերում է Հարա­վա­յին Կովկաս՝ կոնկրետ դեպի Հայաստա­նի հարա­վա­յին հատված:

– Ադրբե­ջա­նում պահվող հայ ռազմա­գե­րի­նե­րի վերա­դարձի հարցում փոխնա­խա­գա­հի այս այցն ի՞նչ ազդե­ցություն կարող է ունե­նալ:

– Գուշա­կություննե­րով զբաղվել չեմ ցանկա­նում, բայց որքան ես եմ հասկա­նում Բաքվի ընկա­լումնե­րից, կա գերի­նե­րի երկու խումբ՝ ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րություն, որտեղ կա առանձնացված Ռուբեն Վարդանյան ու մնա­ցած 7‑ը, ու մնացյալ գերի­նե­րը, Ադրբե­ջա­նի կողմից հաստատված 19 գերի, որից հանում ենք 8‑ը, մնում է 11: Որքան ես եմ պատկե­րացնում, Ադրբե­ջա­նը դիտարկում է ինչ-որ բանի կամ ինչ-որ կողմի խնդրանքի դիմաց այդ 11 անձին ազատ արձա­կե­լու հնա­րա­վո­րությունը, կարող եմ ասել՝ մինչև այս տարվա հունի­սի 7‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություններ: Բայց ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության խմբի մասով Ադրբե­ջանն ունի այդ մարդկանց ազատ արձա­կե­լու զրո ցանկություն, ու տրա­մադրվա­ծությունը այնպի­սին է, որ այդ մարդիկ դեռ շատ երկար պետք է մնան Բաքվի բանտե­րում: 

Հնարավո՞ր է փոխել Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումը այս մասով, մի փոքր բարդ է ասել, բայց ամեն բան կախված է նրա­նից, թե ո՛վ է պահանջողն ու ի՛նչ է առա­ջարկում դրա դիմաց, հետև­ա­բար չենք կարող ասել, թե այստեղ կան դժվա­րություններ, բայց, իմ պատկե­րացմամբ, Ադրբե­ջա­նը դժվար թե հակված է այդ մարդկանց խնդի­րը մոտ ապա­գա­յում լուծե­լու:

Աղբյուրը՝ https://medialab.am/312066/

Առնչվող Հոդվածներ