27.2 C
Yerevan

Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րը Խոսքից Անցել Են Գործի

ԱՄՆ ներկա­յիս վարչա­կազմը շարունա­կում է նախորդ վարչա­կազմի օրոք ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը։ Հայ-ամե­րիկյան օրա­կարգը ձեռք է բերել երկկուսակցա­կան աջակցություն, ինչը Հայաստա­նի համար մրցակցա­յին առա­վե­լություն է տարա­ծաշրջա­նում։

Յուրի Մովսեսյան

1inTV‑ն զրուցել է Ռեստարտ հիմնադրա­մի ծրագրե­րի համա­կարգող Յուրի Մովսեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի որա­կա­կան փոփո­խությունը՝ շեշտադրե­լով այն փաստը, որ երկկողմ օրա­կարգն այժմ վայե­լում է երկկուսակցա­կան սատա­րում ԱՄՆ-ում: Քննարկման առանցքում են ԱՄՆ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի այցե­րի գործնա­կան արդյունքնե­րը, ներառյալ պաշտպա­նա­կան ոլորտում անօ­դա­չու թռչող սարքե­րի ձեռքբե­րումը և համա­գործակցությունը բարձր տեխնո­լո­գիա­նե­րի ու էներգե­տի­կա­յի բնա­գա­վառնե­րում։

Յուրի Մովսեսյա­նը, անդրա­դառնա­լով ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբե­ջան այցին՝ նախ նշեց, որ Ծիծեռնա­կա­բերդ այցե­լության շուրջ առա­ջա­ցած սոցիա­լա­կան աժո­տա­ժը, իր կարծի­քով, երկրորդա­կան նշա­նա­կություն ունի։ Նա դիտարկում է, որ այսօր Հայաստա­նի համար առաջնա­յի­նը ոչ թե արա­րո­ղա­կարգա­յին դրվագներն են, այլ այցի ընթացքում արձա­նագրված գործնա­կան արդյունքնե­րը։

Մովսեսյա­նի խոսքով՝ Հայոց ցեղասպա­նության հարցը բարձր մակարդա­կով արդեն իսկ ճանաչվել է ԱՄՆ նախկին վարչա­կազմի կողմից, և եթե ընտրության առաջ կանգնե­լու լինեինք՝ խորհրդանշա­կան այց, թե կոնկրետ քաղա­քա­կան արդյունքներ, ապա պետք է նախընտրել վերջի­նը։ Նրա գնա­հատմամբ՝ ԱՄՆ դեսպա­նա­տան «պատմա­կան» բնո­րո­շումը պարզա­պես բառա­խաղ չէ, քանի որ տարա­ծաշրջա­նա­յին համե­մա­տության մեջ Հայաստա­նը ստա­ցել է բավա­կա­նին շոշա­փե­լի ձեռքբե­րումներ։

Յուրի Մովսեսյա­նը նշեց, որ Բաքվում Վենսի հայտա­րա­րություննե­րը հիմնա­կա­նում սահմա­նա­փակվել են ռազմա­վա­րա­կան համա­գործակցության վերա­հաստատմամբ, մինչդեռ Հայաստա­նի պարա­գա­յում արձա­նագրվել են կոնկրետ արդյունքներ։ Նա ընդգծեց հատկա­պես պաշտպա­նա­կան ոլորտում համա­գործակցության խորա­ցումը՝ նշե­լով, որ անօ­դա­չու թռչող սարքե­րի ձեռքբե­րումը բացա­ռիկ նախա­դեպ է Հայաստա­նի անկա­խությունից ի վեր։ Մովսեսյա­նի համոզմամբ՝ այստեղ կարև­որն անգամ քանա­կը չէ, այլ այն քաղա­քա­կան նախա­դե­պը, որը թույլ է տալիս ապա­գա­յում զարգացնել ավե­լի լուրջ ռազմա­կան համա­գործակցություն, եթե առկա լինի քաղա­քա­կան կամք։ Այդ արդյունքնե­րը «օդից չեն եկել», այլ պայմա­նա­վորված են Հայաստա­նի վերջին տարի­նե­րի բալանսա­վորված և խաղա­ղությանն ուղղված արտա­քին քաղա­քա­կա­նությամբ։ Նրա կարծի­քով՝ եթե որևէ իշխա­նություն հրա­ժարվի ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունից և վերա­դառնա միա­կողմա­նի կախվա­ծության մոդե­լին, ապա այդ ձեռքբե­րումնե­րը կարող են վտանգվել։

Յուրի Մովսեսյա­նը կարև­ո­րեց նաև այն փաստը, որ ԱՄՆ ներկա­յիս վարչա­կազմը շարունա­կում է նախորդ վարչա­կազմի օրոք ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը։ Նա կարծում է, որ հայ-ամե­րիկյան օրա­կարգը ձեռք է բերել երկկուսակցա­կան աջակցություն, ինչը Հայաստա­նի համար մրցակցա­յին առա­վե­լություն է տարա­ծաշրջա­նում։ Մովսեսյա­նի դիտարկմամբ՝ Ադրբե­ջա­նը չի կարող նույն վստա­հությամբ պնդել նման երկկուսակցա­կան կայունություն։

Ռեստարտ հիմնադրա­մի ծրագրե­րի համա­կարգո­ղը նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություններն ունեն մի քանի ուղղություն։ Նրա խոսքով՝ «TRIPP»-ը տեղա­վորվում է տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փակման գործընթա­ցում և ունի նաև ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան շահե­րի բաղադրիչ՝ մատա­կա­րարման շղթա­նե­րի անվտանգություն և հումքա­յին ռեսուրսնե­րի հասա­նե­լիություն։ Մովսեսյա­նը հատուկ ընդգծեց հազվագյուտ մետաղնե­րի վերամշակման ոլորտում հնա­րա­վոր համա­գործակցությունը՝ նշե­լով, որ առանց դրանց անհնար է զարգացնել բարձր տեխնո­լո­գիա­նե­րը։

Յուրի Մովսեսյա­նը կարև­որ ուղղություն համա­րեց նաև էներգե­տիկ անվտանգությունը։ Նա դիտարկումէ, որ մոդուլա­յին ռեակտորնե­րի շուրջ քննարկումնե­րը պետք է գնա­հա­տել ոչ միայն գնի կամ տեխնի­կա­կան որա­կի տեսանկյունից, այլև կախվա­ծություննե­րի նվա­զեցման համա­տեքստում։ Նրա համոզմամբ՝ էներգե­տիկ կախվա­ծությունը հաճախ վերածվում է քաղա­քա­կան լծա­կի, և Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդման համար անհրա­ժեշտ է դիվերսիֆի­կացնել այդ ոլորտը։

Մովսեսյա­նը շեշտեց, որ տնտե­սա­կան և բարձր տեխնո­լո­գիա­կան համա­գործակցությունը կարող է լինել հարա­բե­րություննե­րի ամե­նա­կա­յուն հիմքը։ Նրա կարծի­քով՝ նախկի­նում հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րը հաճախ ներկա­յացվել են աբստրակտ ձևա­կերպումնե­րով՝ ժողովրդա­վա­րություն, խաղա­ղություն և այլն, մինչդեռ այժմ դրանք ստա­նում են նյութա­կան բովանդա­կություն՝ կիսա­հա­ղորդիչներ, արհեստա­կան բանա­կա­նություն, տեխնո­լո­գիա­կան ներդրումներ։ Նա կարծում է, որ որքան Հայաստա­նը ներսից լինի դիմա­կա­յուն և զարգա­ցած տնտե­սությամբ, այնքան արտա­քին քաղա­քա­կան որո­շումնե­րը կլի­նեն ավե­լի ազատ և ինքնիշխան։

Անդրա­դառնա­լով ռուսա­կան գործո­նին՝ Յուրի Մովսեսյա­նը նշեց, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմից հետո Ռուսաստա­նը բախվում է ուժա­յին սահմա­նա­փա­կումնե­րի։ Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան փորձում է տեղե­կատվա­կան դաշտում ակտի­վացնել ազդե­ցությունը, և առա­ջի­կա­յում հատկա­պես ընտրա­կան գործընթացնե­րի համա­տեքստում կարող են ուժե­ղա­նալ «փափուկ ուժի» գործիքնե­րը։

Մովսեսյա­նը կարծում է, որ գազի չթանկա­ցումը պայմա­նա­վորված է նաև փոխա­դարձ կախվա­ծության աճով․ Հայաստա­նը պատե­րազմի ընթացքում դարձել է որո­շա­կի տնտե­սա­կան հարթակ Ռուսաստա­նի համար։ Սակայն նա ընդգծեց, որ դա չի նշա­նա­կում, թե ապա­գա­յում ճնշման գործիքներ չեն կիրառվի։

Յուրի Մովսեսյա­նի եզրա­կա­ցությամբ՝ Հայաստա­նի ռազմա­վա­րությունը պետք է լինի հաղորդուղի­նե­րի բացման և ապաշրջա­փակման գործընթացնե­րի արա­գա­ցումը, որպեսզի տարա­ծաշրջա­նա­յին ինտեգրա­ցիան նվա­զեցնի արտա­քին ճնշումնե­րի հնա­րա­վո­րությունը։ Նրա համոզմամբ՝ դիվերսիֆի­կացված քաղա­քա­կա­նությունը և բազմա­կողմ գործընկե­րությունը կարող են ապա­հո­վել Հայաստա­նի երկա­րա­ժամկետ ինքնիշխա­նությունն ու անվտանգությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ