25 C
Yerevan

Գաղո՞ւթ, Թե՞ Պետություն․ Ի՞նչ Ենք Ընտրե­լու

Հարկ վճա­րե­լը նշա­նա­կում է պահել սեփա­կան պետությունը։ Երբ քաղա­քա­ցին հարկ է վճա­րում, նա պահանջի իրա­վունք է ստա­նում պետությունից՝ բանակ, առողջա­պա­հություն, կրթություն, գիտություն և մշա­կույթ ունե­նա­լու համար։ 

Ռուբեն Բաբա­յան

1inTV‑ն զրուցել է ռեժի­սոր, հանրա­յին խորհրդի անդամ Ռոբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի առջև ծառա­ցած հիմնա­րար ընտրությունը՝ անկախ պետա­կա­նության կերտման և գաղութա­յին մտա­ծո­ղության միջև։ Ռուբեն Բաբա­յա­նը շեշտում է, որ երկրի փրկության միակ իրա­կան ուղին Սահմա­նադրության և օրենքի գերա­կա­յության անշեղ պահպա­նումն է, այլ ոչ թե օրենքնե­րը կոնկրետ անհատնե­րի հարմա­րեցնե­լու վտանգա­վոր փորձե­րը։ Բաբա­յա­նը քննա­դա­տում է քաղա­քա­կան պոպուլիզմը և «փրկիչնե­րի» սպա­սե­լու մշա­կույթը՝ փոխա­րենն առա­ջարկե­լով քաղա­քա­ցիա­կան պատասխա­նատվության վրա հիմնված մոդել, որտեղ հարկե­րի վճա­րումն ու իրա­վա­կան գիտակցությունը պետա­կան սուվե­րե­նության հիմքերն են։

Ռուբեն Բաբա­յա­նը նշեց, որ որպես Հանրա­յին խորհրդի անդամ պարտա­վոր է պահպա­նել քաղա­քա­կան չեզո­քություն և փորձել հարցե­րին մոտե­նալ իրա­վա­կան հարթությունից։ Նրա խոսքով՝ քննարկվող խնդի­րը նախև­ա­ռաջ իրա­վա­կան դաշտում է, և վերջնա­կան պատասխաննե­րը պետք է տան իրա­վա­բաննե­րը։

Անդրա­դառնա­լով սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի գաղա­փա­րին՝ Բաբա­յա­նը հիշեցրեց, որ սահմա­նադրության փոփոխման մեխա­նիզմ գոյություն ունի, և Ազգա­յին ժողո­վը կարող է դա անել, եթե ունի համա­պա­տասխան մեծա­մասնություն։ Միա­ժա­մա­նակ նա, օրի­նակ բերե­լով, ընդգծեց, որ ձևա­կան լուծումնե­րը միշտ չէ, որ բովանդա­կա­յին պատասխան են տալիս հարցին։Խոսելով «երկի­րը փրկե­լու» գաղա­փա­րի մասին՝ Ռուբեն Բաբա­յա­նը ասաց, որ ինքն անձամբ երկրի փրկության միայն մեկ ճանա­պարհ գիտի՝ օրենքնե­րի և սահմա­նադրության պահպա­նումը։ Նրա գնա­հատմամբ՝ մնա­ցած մոտե­ցումնե­րը հաճախ ընկնում են դեմա­գո­գիա­յի և պոպուլիզմի դաշտ։ Նա դիտարկեց, որ պետության ղեկա­վարն ընտրվում և վարձվում է քաղա­քա­ցի­նե­րի կողմից, և քաղա­քա­ցի­ներն են վճա­րում նրա աշխա­տա­վարձը։ «Ես, Ռուբեն Բաբա­յանս, և Հայաստա­նի Հանրա­պե­տության մոտ երեք միլիոն քաղա­քա­ցի­ներս ենք այս երկրի տերը»,– ասաց նա՝ ընդգծե­լով, որ իշխա­նությունը վարձված կառա­վարման ինստի­տուտ է, ոչ թե սեփա­կա­նա­տեր։

Հարկե­րի թեմա­յին անդրա­դառնա­լով՝ Բաբա­յա­նը նշեց, որ հարկ վճա­րե­լը նշա­նա­կում է պահելսե­փա­կան պետությունը։ Նրա խոսքով՝ երբ քաղա­քա­ցին հարկ է վճա­րում, նա պահանջի իրա­վունք է ստա­նում պետությունից՝ բանակ, առողջա­պա­հություն, կրթություն, գիտություն և մշա­կույթ ունե­նա­լու համար։ «Եթե ես չեմ վճա­րու մհարկ, ապա փաստո­րեն այդ պետությունը իմը չէ»,–ասաց նա։ Ազա­տել հարկե­րից կամ հրա­պա­րա­կայնո­րեն հայտա­րա­րել, թե հարկ վճա­րելն անի­մաստ է, նրա կարծի­քով, վտանգա­վոր ուղերձ է պետա­կա­նության համար։

Պոպուլիզմի մասին խոսե­լիս Ռուբեն Բաբա­յա­նը հիշեցրեց պատմա­կան օրի­նակներ՝ նշե­լով, որ լյումպեն(դասա­կարգա­յին գիտակցությունից զուրկ)զանգվածնե­րին ուղղված պոպուլիզմը կարող է ողբերգա­կան հետև­անքներ ունե­նալ։ Նա օրի­նակ բերեց Հոկտեմբերյան հեղա­փո­խությունը՝ նշե­լով, որ այն նույնպես պոպուլիստա­կան խոստումնե­րի վրա էր կառուցված, սակայն հանգեցրեց զանգվա­ծա­յին բռնություննե­րի և միլիո­նա­վոր զոհե­րի։ Նրա դիտարկմամբ՝ պետությունը կառուցվում է համա­կարգա­յին, իրա­վա­կան հարա­բե­րություննե­րի վրա, ոչ թե հուզա­կան կարգա­խոսնե­րով։

Քաղա­քա­ցի-պետություն հարա­բե­րություննե­րի խզման մասին խոսե­լիս Բաբա­յա­նը նշեց, որ եթե քաղա­քա­ցին դադա­րում է իրեն նույնացնել պետության հետ, առա­ջա­նում է վտանգա­վոր անջրպետ։ Նա ընդգծեց, որ հարկ չվճա­րե­լը «բոյկոտ» անվա­նել չի կարե­լի․ «Չվճա­րե­լը գողություն է»,–ասաց նա՝ տարբե­րա­կե­լով բոյկո­տը՝ որպես ծառա­յությունից հրա­ժա­րում, և գողությունը՝ որպես օգտվել առանց վճա­րե­լու։

Արտա­քին գործո­նի մասին խոսե­լիս Ռուբեն Բաբա­յա­նը նշեց, որ այն առկա է և գալիս է հյուսի­սից։ Նրա խոսքով՝ այդ երկի­րը բազմիցս փորձել է միջամտել այլ երկրնե­րի ներքին գործընթացնե­րին և իրեն տեսնում է որպես կայսրություն վերա­կանգնող համա­կարգ։ Բաբա­յա­նը ընդգծեց, որ Հայաստա­նը մշտա­պես կանգնեցվել է ընտրության առաջ՝ «կամ Ռուսաստա­նի, կամ Թուրքիա­յի» միջև, և այդ երկընտրանքը շարունակվել է ավե­լի քան երկու դար։ Նրա համոզմամբ՝ նույն սխալնե­րի կրկնությունը պայմա­նա­վորված է սեփա­կան սխալնե­րից դասեր չքա­ղե­լով։

Պետա­կա­նա­շի­նության օրի­նակ բերե­լով՝ նա հիշա­տա­կեց, որ Միա­վորված ազգե­րի կազմա­կերպությունը ստեղծեց երկու պետություն՝ Իսրա­յել և Պաղեստին։ Բաբա­յա­նը նշեց, որ Իսրա­յե­լը կարո­ղա­ցավ կառուցել զարգա­ցած պետություն՝ ճիշտ ռազմա­վա­րա­կան ընտրություննե­րով, մինչդեռ մյուս կողմում առաջնա­յին դարձավ ոչ թե պետա­կա­նա­շի­նությունը, այլ հակա­մարտությունը։ Նա հիշեցրեց նաև Գոլդա Մեի­րի խոսքը, որ խաղա­ղությունը հնա­րա­վոր կլի­նի, երբ սկսեն ավե­լի շատ սիրել սեփա­կան երե­խա­նե­րին, քան ատել հակա­ռա­կորդին։

Պատե­րազմի թեմա­յին անդրա­դառնա­լով՝ Բաբա­յա­նը ընդգծեց, որ մարդու կյանքը գերա­գույն արժեք է։ Նրա խոսքով՝ պատե­րազմը հանցա­գործություն է, որովհետև մարդուն օրի­նա­կան կերպով զրկում է կյանքից։ Նա նշեց, որ զոհե­րի թվե­րը «կլո­րացնե­լը» անընդունե­լի է, քանի որ խոսքը յուրա­քանչյուր առանձին կյանքի մասին է։ «Հանուն գաղա­փա­րի կարե­լի է միայն ինքնասպան լինել, բայց ոչ ուրի­շին ուղարկել մահվան»,– ասաց նա՝ քննա­դա­տե­լով զոհա­բե­րությունը որպես քաղա­քա­կան գործիք օգտա­գործե­լու մոտե­ցումը։

Ռուբեն Բաբա­յա­նը խոսեց նաև սուվե­րե­նության մասին՝ նշե­լով, որ երբ երկի­րը ռազմա­վա­րա­կան ենթա­կա­ռուցվածքներ և սահմաննե­րի վերահսկո­ղություն է փոխանցում այլ պետության, ապա հետա­գա­յում բարդ է խոսել լիարժեք ինքնիշխա­նության մասին։ Նրա կարծի­քով՝ պետք է հստակ որո­շել՝ Հայաստա­նը պետությո՞ւն է, թե՞ գաղութա­յին մտա­ծո­ղությամբ կառա­վարվող տարածք։

Ամփո­փե­լով՝ Բաբա­յա­նը ընդգծեց, որ երկրի ապա­գան կախված է հանրության հասունությունից։ «Մենք կունե­նանք այնպի­սի իշխա­նություն, ինչպի­սին ինքներս ենք մեր զարգացման մակարդա­կով»,– նշեց նա՝ հավե­լե­լով, որ առա­ջա­դեմ իշխա­նություն չի կարող ձևա­վորվել հետամնաց մտա­ծո­ղության պայմաննե­րում։ Նրա համոզմամբ՝ պետությունը մեխա­նիզմ է, որը գործում է հստակ օրենքնե­րով, և եթե փորձում ենք այն աշխա­տեցնել թղթե շարժի­չով, այն պարզա­պես չի շարժվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ