27.2 C
Yerevan

Պրո­ռուսա­կան Ուժե­րը Հայաստա­նը Ռուսա­կան Ճահիճ Են Ուզում Դարձնել

Առա­ջի­կա ընտրություննե­րը կունե­նան հստակ աշխարհա­քա­ղա­քա­կան կոնտեքստ։  Ռուսաստա­նը կփորձի օգտա­գործել իր «հինգե­րորդ շարասյունը», մինչդեռ Արևմուտքը կաջակցի Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը և այն ուժե­րին, որոնք հանդես են գալիս եվրո­պա­կան ինտեգրման օգտին։ 

Հովսեփ Խուրշուդյան

Shant News‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Հայաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան վեկտո­րի փոփո­խությունը, որտեղ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի խորա­ցումը դիտարկվում է որպես երկրի անվտանգության և տեխնո­լո­գիա­կան զարգացման գլխա­վոր երաշխիք։ Խուրշուդյա­նը քննա­դա­տում է ռուսա­մետ ընդդի­մությա­նը՝ նրանց գործունեությունը որա­կե­լով որպես պետա­կան շահե­րին հակա­սող «չուզո­ղություն», և ընդգծում է արևմտյան ինտեգրման կարև­ո­րությունը՝ Ադրբե­ջա­նի վրա Ռուսաստա­նի ազդե­ցությունը չեզո­քացնե­լու համար։

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ փոխնա­խա­գա­հի այցը իսկա­պես պատմա­կան նշա­նա­կություն ունի Հայաստա­նի համար։ Նրա խոսքով՝ այն ներա­ռում է բարձր տեխնո­լո­գիա­նե­րի, դրոննե­րի, չիպե­րի արտադրության, ատո­մա­յին էներգե­տի­կա­յի և ռազմա­վա­րա­կան համա­գործակցության խորա­ցում, ինչպես նաև «TRIPP» նախա­ձեռնության գործնա­կան իրա­կա­նա­ցում։ Խուրշուդյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ի շահե­րի մուտքը տարա­ծաշրջան նշա­նա­կում է նաև անվտանգության լրա­ցուցիչ երաշխիք, քանի որ Միացյալ Նահանգնե­րը շահագրգռված է կայունությամբ և խաղաղ տնտե­սա­կան զարգացմամբ։

Նա կարծում է, որ ռուսա­մետ ընդդի­մությունը պարզա­պես «չուզո­ղություն» է անում՝ ցանկա­ցածդրա­կան զարգա­ցում ներկա­յացնե­լով որպես բացա­սա­կան։ Հովսեփ Խուրշուդյա­նի գնա­հատմամբ՝ ժողովրդա­վա­րա­կան ընդդի­մության մի հատված, հակա­ռա­կը, ոգև­որված է այս գործընթացնե­րով։

Անդրա­դառնա­լով Բաքու այցի վերա­բերյալ համե­մա­տություննե­րին՝ Խուրշուդյա­նը դիտարկում է, որ Ադրբե­ջա­նը պարզա­պես հասել է այն մակարդա­կին, որը Հայաստա­նը մեկ տարի առաջ արդեն ապա­հո­վել էր՝ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության փաստաթղթի տեսքով։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ‑ի կողմից Ադրբե­ջա­նին վաճառվող ռազմա­կան նավակնե­րը չեն կարող օգտա­գործվել Հայաստա­նի դեմ, իսկ ԱՄՆ-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի բարե­լա­վումը նույնիսկ կարող է նվա­զեցնել Ռուսաստա­նի ազդե­ցությունը Բաքվի վրա։ Նրա համոզմամբ՝ որքան ավե­լի ինտեգրված լինի Ադրբե­ջա­նը արևմտյան համա­կարգին, այնքան ավե­լի վերահսկե­լի կլի­նի և ավե­լի քիչ հակված էսկա­լա­ցիա­նե­րի։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև նշեց, որ տարա­ծաշրջա­նա­յին լոգիստիկ նախագծե­րը­նօբյեկտի­վո­րեն անցնում են Ադրբե­ջա­նով, քանի որ Ռուսաստանն ու Իրա­նը փակ կամ սահմա­նա­փակ ուղղություններ են, իսկ Վրաստա­նը, նրա խոսքով, այլևս ամբողջությամբ հուսա­լի գործընկեր չի համարվում Արևմուտքի կողմից։

Անդրա­դառնա­լով ցեղասպա­նության հուշա­հա­մա­լի­րի վերա­բերյալ գրառման հեռացման միջա­դե­պին՝ Խուրշուդյա­նը ասաց, որ դա, հավա­նա­բար, տեխնի­կա­կան կամ հաղորդակցա­կան վրի­պում էր՝ օգնա­կաննե­րի մակարդա­կում։ Նրա կարծի­քով՝ նոր վարչա­կազմի պայմաննե­րում որո­շա­կի իմպրո­վի­զա­ցիա­ներ հնա­րա­վոր են, սակայն այդ դրվա­գը չի կարող ստվե­րել այցի ընթացքում տեղի ունե­ցած բազմա­պա­տիկ ավե­լի կարև­որ գործընթացնե­րը։ Նա նաև ընդգծեց, որ փոխնա­խա­գա­հը այցե­լել է Ծիծեռնա­կա­բերդ և ուղեկցվել Հայաստա­նի կառա­վա­րության ներկա­յա­ցուցչի կողմից։

Արցա­խի հարցի և «Արևմտյան Ադրբե­ջա­նի» թեմա­յի վերա­բերյալ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Բաքվի հայե­լա­յին հռե­տո­րա­բա­նությունը անհե­թե­թություն է, քանի որ Հայաստա­նից տեղա­հանված ադրբե­ջանցի­նե­րի թիվը անհա­մե­մա­տե­լի է Ադրբե­ջա­նից և Արցա­խից բռնա­գաղթված հայե­րի թվի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ եվրո­պա­ցի և ամե­րի­կա­ցի գործընկերնե­րը շարունա­կե­լու են բարձրացնել արցա­խա­հա­յության իրա­վունքնե­րի հարցը՝ անկախ ադրբե­ջա­նա­կան հակա­քա­րոզչությունից։

Խուրշուդյա­նը նաև դիտարկեց, որ Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան հռե­տո­րա­բա­նությունը մեղմա­ցել է, թեև նա տեղե­կացված չէ «Արևմտյան Ադրբե­ջա­նի» ուղղությամբ ծախսե­րի ավե­լացման վերա­բերյալ վիճա­կագրությա­նը։ Նրա խոսքով՝ 907-րդ բանաձևի կիրա­ռումը նախկի­նում ևս պարբե­րա­բար սառեցվել է, և ԱՄՆ-Ադրբե­ջան ռազմա­կան համա­գործակցության շարունա­կումը, եթե այն ուղղված չէ Հայաստա­նի դեմ, նույնիսկ կարող է օգտա­կար լինել՝ նվա­զեցնե­լով Բաքվի կախվա­ծությունը Ռուսաստա­նից։

Նախընտրա­կան գործընթացնե­րի համա­տեքստում Հովսեփ Խուրշուդյա­նը կարծում է, որ առա­ջի­կա ընտրություննե­րը կունե­նան հստակ աշխարհա­քա­ղա­քա­կան կոնտեքստ։ Նա ասաց, որ Ռուսաստա­նը կփորձի օգտա­գործել իր «հինգե­րորդ շարասյունը», մինչդեռ Արևմուտքը կաջակցի Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը և այն ուժե­րին, որոնք հանդես են գալիս եվրո­պա­կան ինտեգրման օգտին։ Նրա գնա­հատմամբ՝ ռուսա­կան ազդե­ցությունը համա­կարգում է Սերգեյ Կիրիենկոն, և Հայաստա­նը դարձել է կարև­որ ուղղություն Մոլդո­վա­յից հետո։

Խուրշուդյա­նի համոզմամբ՝ եթե պրո­ռուսա­կան ուժե­րը հաղթեն, Հայաստա­նը կվե­րա­դառնա «ճահիճ», որի հետև­անքնե­րը արդեն տեսա­նե­լի էին՝ տարածքա­յին կորուստներ և անվտանգա­յին ձախո­ղումներ։ Նա պնդեց, որ Ռուսաստա­նի համար Հայաստա­նը հաճախ ծառա­յել է որպես առևտրի առարկա Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րում։

Ռուսա­կան հնա­րա­վոր հակազդե­ցություննե­րի մասին խոսե­լիս Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ Մոսկվա­յի հիմնա­կան լծակնե­րից մեկը՝ Ադրբե­ջա­նի գործո­նը, այժմ թուլա­նում է՝ Բաքվի և Մոսկվա­յի հարա­բե­րություննե­րի սրման պատճա­ռով։ Մնում են տնտե­սա­կան ճնշումնե­րը՝ առևտրա­յին սահմա­նա­փա­կումներ կամ Լարսի փակման սպառնա­լի­քը, սակայն, նրա խոսքով, Հայաստա­նը աստի­ճա­նա­բար դիվերսիֆի­կացնում է իր արտա­քին առևտուրը, և եվրո­պա­ցի­նե­րը կարող են փոխհա­տուցող մեխա­նիզմներ առա­ջարկել։

Անդրա­դառնա­լով ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին՝ Խուրշուդյա­նը նշեց, որ վճռո­րոշ բեկումը կարող է լինել ոչ թե ռազմա­ճա­կա­տում, այլ Ռուսաստա­նի տնտե­սա­կան ճգնա­ժա­մի խորացման արդյունքում։ Նա կարծում է, որ բյուջե­տա­յին դեֆի­ցի­տը, ռուբլու հնա­րա­վոր տպագրությունը և ինֆլյա­ցիան կարող են լուրջ սոցիալ-տնտե­սա­կա նհետև­անքներ ունե­նալ Ռուսաստա­նում։ Այդ ֆոնին, ըստ նրա, Հայաստա­նի համար ստեղծվում է հնա­րա­վո­րություն արա­գացնել ռուսա­կան կախվա­ծությունից դուրս գալու գործընթա­ցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ