26.5 C
Yerevan

Երբեմն Մեծերն Էլ Են Սխալվում

Ռուսաստա­նը ձեւա­կան առումով այդ կուսակցություննե­րին «աջակցել է», իսկ գաղտնի՝ նրանց մարտա­կան ջոկատնե­րը կամ սահմա­նի վրա ոչնչացրել, կամ՝ մատնել թուրքե­րին, որպեսզի շուրջկա­լեն եւ գնդա­կա­հա­րեն կամ գերեն:

Վահրամ Աթա­նեսյան

Մեծերն էլ, պարզվում է, երբեմն սխալվում են: Հայ ժողովրդի հանդեպ Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի վերա­բերմունքը գնա­հա­տե­լով՝ Հրանտ Մաթեւոսյա­նը մի տարբե­րություն է տեսել. «Ռուսաստա­նում մեզ չեն սպա­նել»: 

Իսկ մենք Ռուսաստա­նում ինքնա­վար, առա­վել եւս՝ անկախ Հայաստան ստեղծե­լու հարց երբեւէ առաջադրե՞լ ենք: Ավե­լին, նպա­տա­կին հասնե­լու համար ֆիդա­յա­կան շարժում սկսե՞լ ենք, ապստամբություն բարձրացրե՞լ ենք:

1863թ. Լեհաստա­նը Ռուսաստա­նի դեմ ապստամբել է: «Կկարծեմ, թե շուտով Սիբի­րում ավե­լի շատ լեհեր կլի­նեն, քան՝ Լեհաստա­նում»,- այդ ապստամբությունը դաժա­նո­րեն ճնշե­լու մասին գրել է Միքա­յել Նալբանդյա­նը եւ դարձել ցարա­կան իշխա­նության զոհը: Ի դեպ, Նալբանդյա­նը նույն կամ դրան նախորդած տարում փորձել է աջակցել Զեյթունի հակաօսմանյան ապստամբությա­նը: 

Նալբանդյա­նից մեկուկես տասնամյակ առաջ «անհայտ կորել է» Երեւա­նի պետա­կան դպրո­ցի տեսուչ, ցարա­կան պաշտոնյան Խաչա­տուր Աբովյա­նը: Նրա «Վերք Հայաստա­նի- Ողբ հայրե­նա­սե­րի» վեպը լույս է տեսել գրո­ղի «անհայտ բացա­կա­յությունից» տասը տարի հետո եւ ցարա­կան իշխա­նության օրոք չի վերահրա­տա­րակվել, գրե­թե արգելված էր:

Միայն պատկե­րացնել կարե­լի է, թե ինչ բռնություննե­րի կենթարկվեր ռուսա­հա­յությունը, եթե Երեւա­նի ֆիդա­յա­կան շարժումն սկսվեր Երեւա­նի եւ Ելի­սա­վետպո­լի նահանգնե­րում: Հայ ընկերվա­րա­կան-հեղա­փո­խա­կան  կուսակցություննե­րը՝ Հնչա­կը եւ ՀՅԴ‑ն ստեղծվել են ցարա­կան Ռուսաստա­նում: Երկուսն էլ առա­ջադրել են Արեւմտյան Հայաստա­նի ազա­տագրության նպա­տա­կը: Հնչակյաննե­րը նույի­նիսկ համոզմունք են ունե­ցել, որ Թուրքիա­յում կարե­լի է ձեւա­վո­րել հայ-քրդա­կան համե­րաշխություն եւ միասնա­բար պայքա­րել սուլթա­նա­կան լծի դեմ:

Ռուսաստա­նը ձեւա­կան առումով այդ կուսակցություննե­րին «աջակցել է», իսկ գաղտնի՝ նրանց մարտա­կան ջոկատնե­րը կամ սահմա­նի վրա ոչնչացրել, կամ՝ մատնել թուրքե­րին, որպեսզի շուրջկա­լեն եւ գնդա­կա­հա­րեն կամ գերեն: Այդ մասին բազմա­թիվ փաստա­կան վկա­յություններ կան: 

Իսկ երբ այլ պետություննե­րի աջակցությամբ հաջողվել է զենք հասցնել Արեւմտյան Հայաստան ու նախա­պատրաստվել լուրջ ապստամբության, ցարա­կան իշխա­նությունը Կովկա­սով մեկ հայ-թաթա­րա­կան պատե­րազմ է հրահրել, հարկադրել, որ Դաշնակցությունը Թուրքիա­յից ուժե­րը տեղա­շարժի Կովկաս, մտնի պատե­րազմի մեջ, թուլա­նա: Նաեւ բացա­հայտի հնա­րա­վո­րություննե­րը:

Ի վերջո, ցարա­կան գաղտնի ոստի­կա­նությունը հայ-թաթա­րա­կան երկամյա արյունա­լի բախումնե­րից հետո Դաշնակցության դեմ դատա­կան գործ է բացել: Տասնյակ գործիչներ ձերբա­կալվել, ենթարկվել բանտարկության, տաժա­նակրության, աքսո­րի: Կովկա­սով մեկ Դաշնակցության կառույցնե­րը ցրվել են, մամուլը՝ արգելվել:  Եթե այս ամե­նը «մեզ սպա­նել չէ», ապա ի՞նչ է: Ոչ մի հետին միտք չունեմ: Փետրվա­րի 12‑ը պաշտե­լի Մեծի՝ Հրանտ Մաթեւոսյա­նի, ծննդյան օրն է, «հետը մի փոքր բանա­վի­ճե­ցի»: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ