25 C
Yerevan

ՌԴ‑ն, Չկա­րո­ղա­նա­լով Վերահսկել, Ցանկա­նում Է Մասնակցել

Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին տարածվող վախե­րը չեն համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը։ Իրա­նի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը դրա­կան են արձա­գանքել այցին և հասկա­նում են, որ տարա­ծաշրջա­նի կայունությունն ու տնտե­սա­կան զարգա­ցումը բխում են նաև Իրա­նի շահե­րից։

Ներսես Կոպալյան

FactorTV‑ն զրուցել է Նևա­դա­յի համալսա­րա­նի քաղա­քա­գի­տության պրոֆե­սոր Ներսես Կոպալյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի ռազմա­վա­րա­կան վերելքը և տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նի ազդե­ցության նվա­զումը։ Քաղա­քա­գետ Ներսես Կոպալյա­նը պարզա­բա­նում է, որ Վաշինգտո­նի հետ գործընկե­րությունը հիմնված է միջուկա­յին էներգե­տի­կա­յի, արհեստա­կան բանա­կա­նության և ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտնե­րում երկա­րատև բանակցություննե­րի,  ոչ թե պատա­հա­կան գործարքնե­րի վրա։ Հեղի­նա­կը հերքում է ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րի կողմից տարածվող դավադրա­պաշտա­կան թեզե­րը, որոնք փորձում են արևմտյան մերձե­ցումը ներկա­յացնել որպես սպառնա­լիք Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րին կամ «թրքացման» գործընթաց։

Ներսես Կոպալյա­նը նշեց, որ փոխնա­խա­գա­հի այցի շուրջ տարածված դավադրա­պաշտա­կան թեզե­րը հիմնա­կա­նում առաջ են մղվում հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան ուժե­րի կողմից, որոնք փորձում են շփո­թեցնել հասա­րա­կությա­նը և խոչընդո­տել տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րին։ Նրա դիտարկմամբ՝ նման խոսույթը համա­կարգված բնույթ ունի և օգտա­գործվում են ոչ միայն Հայաստա­նում, այլև սփյուռքում, հատկա­պես ԱՄՆ-ում գործող որոշ շրջա­նակնե­րի կողմից։

Քաղա­քա­գի­տության պրոֆե­սո­րը ասաց, որ Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի մասին տարածվող վախե­րը չեն համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը։ Նա ընդգծեց, որ Իրա­նի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը դրա­կան են արձա­գանքել այցին և հասկա­նում են, որ տարա­ծաշրջա­նի կայունությունն ու տնտե­սա­կան զարգա­ցումը բխում են նաև Իրա­նի շահե­րից։ Կոպալյա­նը կարծում է, որ Հայաստա­նի և Իրա­նի միջև հակա­մարտություն հրահրե­լու փորձե­րը նոր չեն և երկար ժամա­նակ կիրառվել են, այդ թվում՝ Ռուսաստա­նի կողմից։ Ռուսաստա­նը նախկի­նում չի ընդունել Հայաստա­նի ինքնիշխա­նության վրա հիմնված ապաշրջա­փակման առա­ջարկնե­րը, քանի որ Հայաստա­նը դիտել է որպես իր ազդե­ցության գոտի։ Նրա խոսքով՝ երբ տարա­ծաշրջա­նում ուժե­րի հարա­բե­րակցությունը փոխվեց և Միացյալ Նահանգնե­րի դերը ուժե­ղա­ցավ, Ռուսաստա­նը սկսեց հետաքրքրվել ծրագրե­րին մասնակցությամբ՝ փորձե­լով պահպա­նել ազդե­ցությունը։ Սակայն, Կոպալյա­նի համոզմամբ, նման ծրագրե­րին մասնակցությունը որոշվում է Հայաստա­նի և ԱՄՆ‑ի կողմից, և նրանց շահե­րից չի բխում ապա­կա­ռուցո­ղա­կան դերա­կա­տարնե­րի ներգրա­վումը։

Քաղա­քա­գե­տը դիտարկեց, որ «թրքացման» մասին խոսույթը երկար տարի­ներ օգտա­գործվել է վախի քաղա­քա­կա­նություն վարե­լու համար։ Նա ասաց, որ այդ խոսույթը նպա­տակ ունի արդա­րացնել Ռուսաստա­նի ներկա­յությունը և ցույց տալ, թե առանց նրա Հայաստա­նը չի կարող գոյատև­ել։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նի ցանկա­ցած ինքնիշխան քայլ ներկա­յացվում է որպես թուրքա­կան ազդե­ցության արդյունք՝ հասա­րա­կության մեջ վախ ստեղծե­լու համար։

Կոպալյա­նը հավե­լեց, որ այդ ամենն ակտի­վո­րեն տարածվում են նաև սփյուռքի որոշ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կողմից, որոնք, ապրե­լով արևմտյան ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րում, միևնույն ժամա­նակ հակաարևմտյան դիրքո­րո­շումներ են տարա­ծում Հայաստա­նի վերա­բերյալ։ Նա կարծում է, որ այդ շրջա­նակնե­րը հաճախ գործում են Հայաստա­նի պետա­կան շահե­րին հակա­ռակ և նպաստում ներքա­ղա­քա­կան անկա­յունության ձևա­վորմա­նը՝ դառնա­լով հիբրի­դա­յին ազդե­ցության գործիք։

Խոսե­լով ԱՄՆ-Հայաստան համա­գործակցության մասին՝ Ներսես Կոպալյա­նը նշեց, որ միջուկա­յին էներգե­տի­կա­յի շուրջ բանակցություննե­րը սկսվել են դեռ նախորդ վարչա­կազմի ժամա­նակ և երկա­րատև գործընթա­ցի արդյունք են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ի շահե­րից է բխում տարա­ծաշրջա­նում կայունություն, տնտե­սա­կան աճ և հաղորդակցություննե­րի բացում, իսկ Հայաստա­նը դիտվում է որպես տարա­ծաշրջա­նում ժողովրդա­վա­րա­կան և ներուժ ունե­ցող կարև­որ գործընկեր։

Քաղա­քա­գի­տության պրոֆե­սո­րը բացատրեց, որ միջուկա­յին էներգե­տի­կա­յի ծրագրի շուրջ նշվող միլիարդա­վոր դոլարնե­րը միանվագ գումարներ չեն, այլ երկա­րա­ժամկետ՝ տասնամյակնե­րի ընթացքում իրա­կա­նացվող ներդրումա­յին և տեխնո­լո­գիա­կան փաթեթներ։ Նա ընդգծեց, որ տեխնո­լո­գիա­յի փոխանցումն ինքնին մեծ ներդրում է Հայաստա­նի զարգացման մեջ, քանի որ նման մակարդա­կի տեխնո­լո­գիան հասա­նե­լի է սահմա­նա­փակ թվով երկրնե­րի։ էներգե­տիկ անկա­խության ձեռքբե­րումը ենթադրում է նաև Հայաստա­նի մասնակցություն ֆինանսա­վորմա­նը, քանի որ լիո­վին անվճար ծրագրե­րը կարող են ստեղծել նոր կախվա­ծություններ։ Նրա խոսքով՝ ներդրումը պետք է դիտարկել ոչ միայն որպես փող, այլև որպես տեխնո­լո­գիա, գիտե­լիք, ֆինանսա­կան հասա­նե­լիություն և երկա­րա­ժամկետ զարգա­ցում։

Արհեստա­կան բանա­կա­նության մասին խոսե­լիսՆերսես Կոպալյա­նը շեշտեց, որ այս ոլորտը ապա­գա­յի հիմնա­կան մրցակցության ուղղություննե­րից է։ Նա ասաց, որ այն երկրնե­րը, որոնք այժմ ներդրումներ են կատա­րում արհեստա­կան բանա­կա­նության մեջ, ապա­գա­յում կունե­նան տնտե­սա­կան և անվտանգության մեծ առա­վե­լություններ։ Կոպալյա­նի համոզմամբ՝ եթե Հայաստա­նը կարո­ղա­նա զարգացնել այս ուղղությունը, ապա մի քանի տարվա ընթացքում կարող է տարա­ծաշրջա­նում առա­ջա­տար դիրքեր զբա­ղեցնել և դառնալ տեխնո­լո­գիա­կան կարև­որ կենտրոն։

Քաղա­քա­գե­տը եզրա­փա­կեց, որ բարձր տեխնո­լո­գիա­նե­րի փոխանցումը Հայաստա­նի նկատմամբ վստա­հության նշան է և հնա­րա­վո­րություն է ստեղծում երկրի տնտե­սա­կան, անվտանգա­յին և միջազգա­յին դիրքե­րի ամրապնդման համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ