25 C
Yerevan

Ռուսաստա­նը «Թունա­վոր» Գործընկեր Է

Երկա­թուղու կառա­վա­րումը ինքնին ինքնիշխա­նության խնդիր չէ, եթե սեփա­կա­նության իրա­վունքը մնում է պետությա­նը։ Խնդիրն այն է, որ գործող կառա­վա­րումը կոմերցիոն առումով արդյունա­վետ չի եղել, և երկա­թուղին դարձել է տարա­ծաշրջա­նի ամե­նա­հե­տամնացնե­րից մեկը։

Ռուբեն Մեհրաբյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է «Հանուն հանրա­պե­տության» կուսակցության փոխնա­խա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի ինքնիշխա­նության ամրապնդման և ռուսա­կան ազդե­ցությունից ձերբա­զատվե­լու հրա­տապ անհրա­ժեշտությունը՝ անդրա­դառնա­լով երկա­թուղա­յին ցանցի կառա­վա­րումը օտա­րերկրյա այլ գործընկերնե­րին փոխանցե­լու կառա­վա­րության մտադրությա­նը։ Զրույցի ընթացքում շոշափվում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված լարվա­ծությունն ու եկե­ղե­ցա­կան արժեքնե­րի պաշտպա­նությունը, ինչպես նաև ներքա­ղա­քա­կան պայքա­րում ռուսաստանցի գործա­րարնե­րի հնա­րա­վոր ներգրավվա­ծության իրա­վա­կան և քաղա­քա­կան խոչընդոտնե­րը։

Ռուբեն Մեհրաբյա­նը հայտա­րա­րեց, որ երկա­թուղու վաճառքի գաղա­փա­րը ուշա­ցած, բայց ճիշտ որո­շում է։ Քաղա­քա­կան հարցե­րով փորձա­գե­տը նշեց, որ դա պետք էր անել ավե­լի վաղ, քանի որ Ռուսաստա­նի և ռուսա­կան կառա­վարման ներկա­յությունը դարձել է «թունա­վոր» Հայաստա­նի գործընկերնե­րի համար։ Նրա կարծի­քով՝ եթե երկա­թուղին մնա ռուսա­կան կառա­վարման ներքո, գործընկերնե­րը կարող են պարզա­պես հրա­ժարվել այն օգտա­գործե­լուց, ինչն իր հերթին մրցունակ կդարձնի Հայաստա­նը շրջանցող այլ նախագծե­րը։

Մեհրաբյա­նը դիտարկեց, որ անհա­մա­տե­ղե­լին համա­տե­ղե­լու փորձե­րը ձախողվել են, և Հայաստա­նը պարզա­պես ժամա­նակ է կորցրել։ Նա կարծում է, որ եթե կապակցող հատվածնե­րը վաղուց կառուցված լինեին, իրա­վի­ճակն այսօր բոլո­րո­վին այլ կլի­ներ, սակայն այժմ անհրա­ժեշտ է արագ որո­շումներ ընդունել և հնա­րա­վո­րինս շուտ ավարտին հասցնել ենթա­կա­ռուցվածքա­յին աշխա­տանքնե­րը։

Քաղա­քա­կան վերլուծա­բա­նը նշեց, որ չի բացա­ռում՝ Ռուսաստա­նը կարող է փորձել չհրա­ժարվե լերկա­թուղուց, և այդ սցե­նա­րի հավա­նա­կա­նությունը գնա­հա­տեց մոտ 50%։ Նրա համոզմամբ՝ նման դեպքում Հայաստա­նը պետք է պատրաստ լինի միա­կողմա­նիո­րեն խզել պայմա­նա­գի­րը և գործել սեփա­կան շահե­րից ելնե­լով, քանի որ չի կարող իր ապա­գան պայմա­նա­վո­րել Ռուսաստա­նի դիրքո­րոշմամբ։

Ռուբեն Մեհրաբյա­նը նաև ընդգծեց, որ Հայաստա­նի քայլե­րը պետք է առաջնորդվեն բացա­ռա­պես ազգա­յին շահե­րով։ Նա ասաց, որ եթե այդպի­սի քաղա­քա­կա­նությունը Ռուսաստա­նում ընկալվում է որպես հակա­ռուսա­կան, ապա դա Հայաստա­նի խնդի­րը չէ, քանի որ պետությունը պարտա­վոր է գործել իր շահե­րից ելնե­լով։

Խոսե­լով հնա­րա­վոր նոր կոնսե­սիոն կառա­վարչի մասին՝ Մեհրաբյա­նը նշեց, որ օրի­նակ Ղազախստա­նը շահագրգռված է Հայաստա­նի կապակցվա­ծությամբ, քանի որ դա համա­պա­տասխա­նում է նաև Կենտրո­նա­կան Ասիա­յի տնտե­սա­կան շահե­րին։ Նրա խոսքով՝ այդ երկի­րը ունի լայն երկա­թուղա­յին ցանց և ոլորտա­յին փորձ, ինչպես նաև Հայաստա­նի հետ լավ հարա­բե­րություններ, ինչը կարող է օգտա­կար լինել նաև տարա­ծաշրջա­նա­յին հավա­սա­րակշռության տեսանկյունից։ Կոնսե­սիո­նե­րի փոփո­խությունը պետք է իրա­կա­նացվի արագ, քանի որ Հայաստա­նը շարունա­կում է կորցնել իր մրցակցա­յին առա­վե­լություննե­րը, իսկ Ռուսաստա­նը շահագրգռված է Հայաստա­նը պահել կախված վիճա­կում։

Ռուբեն Մեհրաբյա­նը նաև նշեց, որ երկա­թուղու կառա­վա­րումը ինքնին ինքնիշխա­նության խնդիր չէ, եթե սեփա­կա­նության իրա­վունքը մնում է պետությա­նը։ Նրա գնա­հատմամբ՝ խնդիրն այն է, որ գործող կառա­վա­րումը կոմերցիոն առումով արդյունա­վետ չի եղել, և երկա­թուղին դարձել է տարա­ծաշրջա­նի ամե­նա­հե­տամնացնե­րից մեկը։

Եկե­ղե­ցու թեմա­յին անդրա­դառնա­լով՝ Մեհրաբյա­նը հայտա­րա­րեց, որ, իր համոզմամբ, գոյություն ունեն ռուսա­կան պետությա­նը ծառա­յող եկե­ղե­ցա­կան շրջա­նակներ, և նման մտադրություննե­րի մասին խոսակցություններ եղել են։ Նա նշեց, որ եթե վարչա­պե­տը նման հայտա­րա­րություններ է արել, հավա­նա­բար ունե­ցել է դրա համար հիմքեր, քանի որ առանց փաստե­րի նման պնդումներ անե­լը կարող էր ծանր զրպարտություն լինել։

Քաղա­քա­կան ուժե­րի թեմա­յին անցնե­լով՝ ՌուբենՄ եհրաբյա­նը Սամվել Կարա­պետյա­նի քաղա­քա­կան հայտը բնութագրեց որպես բացա­հայտ պոպուլիզմ։ Նրա կարծի­քով՝ նման ծրագրե­րը բովանդա­կա­յին քննարկման արժա­նի չեն, իսկ իրա­վա­կան տեսանկյունից դեռ հարց է՝ արդյոք այդ նախա­ձեռնությունը կհա­մա­պա­տասխա­նի Հայաստա­նի օրենսդրությա­նը։

Մեհրաբյա­նը աբսուրդ համա­րեց մեկ անձի համար Սահմա­նադրություն փոխե­լու գաղա­փա­րը՝ նշե­լով, որ Սահմա­նադրությունը չի կարող փոփոխվել ըստ ցանկության, նույնիսկ եթե դա ներկա­յացվում է «լավ նպա­տակնե­րով»։ Նման գործընթացնե­րը կարող են ապա­լե­գի­տի­մացնել պետությունը, և ընդգծեց, որ Հայաստա­նի շահե­րից բխում է թույլ չտալ նման ուժե­րի հաջո­ղությունը։

Ընտրություննե­րի վերա­բերյալ Ռուբեն Մեհրաբյա­նը հայտա­րա­րեց, որ իր պատկե­րացմամբ «Հանուն հանրա­պե­տության» կուսակցությունը կհաղթա­հա­րի 4%-անոց շեմը և կմտնի խորհրդա­րան։ Նրա խոսքով՝ կուսակցությունը նոր է և չի հավակնում զանգվա­ծա­յին լինել, սակայն ցանկա­նում է ներկա­յացված լինել խորհրդա­րա­նում՝ իր ծրագրե­րով ծառա­յե­լու պետությա­նը։ Հայաստա­նի սուվե­րե­նության թշնա­մի­նե­րը չպետք է հաջո­ղություն ունե­նան խորհրդա­րա­նում, իսկ երկրի ծանր օրա­կարգը պետք է հիմնված լինի համազգա­յին կոնսենսուսի վրա, ոչ թե մեկ կուսակցության կամ առաջնորդի վրա։

Վերջում Ռուբեն Մեհրաբյա­նը նշեց, որ նույնիսկ փոքր խմբակցությամբ կուսակցությունը կունե­նա ազդե­ցություն՝ այնքան, որքան մանդատ կտան ընտրողնե­րը, և այդ ազդե­ցությունն ուղղվե­լու է Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը ծառա­յե­լուն։

Առնչվող Հոդվածներ