26.5 C
Yerevan

Հայաստա­նում Ադրբե­ջանցի­նե­րի «Արկածնե­րի» Թեման Պետք Է Փակվի

Ժամա­նա­կը նախընտրա­կան է: Ոչ միայն ընդդի­մությունը, այլեւ որո­շա­կի արտա­քին ուժեր, բացառված չէ, ավե­լին՝ շատ հավա­նա­կան է, որ այդպի­սիք կան նաեւ Ադրբե­ջա­նում, այդ երկրի իշխա­նության մարմիննե­րում, ‑շահագրգռված են Հայաստա­նում ներքին իրա­վի­ճա­կի սրացմամբ:

Վահրամ Աթա­նեսյան

«Առա­վո­տը» գրում է, որ իրեն դիմել են Գյումրու եւ Ամա­սիա­յի մի խումբ բնա­կիչներ եւ խնդրել Ոստի­կա­նությունից պարզել, թե «ադրբե­ջանցի­ներն ինչպես են հայտնվել» Շիրա­կի մարզում, ինչ նպա­տա­կով են տեսանկա­րա­հա­նումներ անում եւ տարա­ծում: Ըստ լրատվա­մի­ջո­ցի, Ոստի­կա­նությունից տեղե­կացրել են, որ դեպքի հանգա­մանքներն ուսումնա­սիրվում են« «կտրվեն լրա­ցուցիչ պարզա­բա­նումներ»: 

Այսպի­սով, պատկան մարմի­նը «դեպքի առե­րեւույթ իսկությունը» չի հերքում, իսկ հրա­պա­րակման մի դիտարկումից հասկացվում է, որ խոսքը «այլ երկրի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող ադրբե­ջանցու» մասին է: Տվյալ դեպքում լրավտա­մի­ջո­ցին անհանգստացնում է Հայաստա­նում ադրբե­ջանցու «ազատ, անարգել գտնվե­լը, թեկուզ նա լինի Ռուսաստա­նի կամ Վրաստա­նի քաղա­քա­ցի»:

Եթե ապրիո­րի ընդունենք, որ «Ռուսաստա­նի կամ Վրաստա­նի քաղա­քա­ցի ադրբե­ջանցին սեփա­կան նախա­ձեռնությամբ է» հայտնվել Գյումրիում կամ Ամա­սիա­յում եւ, ինչպես հասկացվում է հրա­պա­րա­կումից, պատմել, որ «ինքը նախկի­նում Լենի­նա­կան քաղա­քում է ապրել կամ Ամա­սիա­յի մի գյուղում», ապա, միեւնույն է, անհանգստությունը պետք է կապված լինի ոչ թե Հայաստա­նի, այլ երկրորդ-երրորդ երկրի իշխա­նություննե­րի մտադրության հետ:

Հայաստա­նը չի կարող «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նում կամ Վրաստա­նի հետ սահմա­նին ՌԴ կամ Վրաստա­նի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող անձի մուտքն արգե­լել միայն այն պատճա­ռա­բա­նությամբ, որ նա էթնիկ ադրբե­ջանցի է: Նման մեկ-երկու դեպքը բավա­կան կլի­նի, որպեսզի Հայաստա­նը ներկա­յացվի որպես «թուրքատյաց երկիր»: Մյուս կողմից, սակայն, Ադրբե­ջա­նը տասնամյակներ շարունակ ազգության հայի մուտքն իր տարածք արգե­լել է եւ շարունա­կում է ար ելել՝ անկախ այդ անձի քաղա­քա­ցիությունից: Նախկի­նում Բաքուն դա հիմնա­վո­րում էր տվյալ անձի անվտանգության նկա­տա­ռումնե­րով:

Հայաստա­նը կարո՞ղ է ծանուցել այլ երկրնե­րի, որ անվտանգության եւ այլ նկա­տա­ռումնե­րից ելնե­լով՝ առայժմ չի կարող ընդունել էթնիկ ադրբե­ջանցի­նե­րին: Բայց այդ դեպքում խնդիրներ կառա­ջա­նան առա­ջին հերթին Իրա­նի հետ, որի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող էթնիկ ադրբե­ջանցի­ներն ավե­լի քան երե­սուն տարի է՝ Հայաստան ազատ մուտք ունեն: 

Հայաստա­նը կարո՞ղ է իր տարածք մուտք գործող՝ Ռուսաստա­նի կամ Վրաստա­նի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող էթնիկ ադրբե­ջանցի­նե­րի տեղա­շարժի իրա­վունքը սահմա­նա­փա­կել:

Սրանք հարցեր են, որ պահանջում են օպե­րա­տիվ կարգա­վո­րումներ: 

Ժամա­նա­կը նախընտրա­կան է: Ոչ միայն ընդդի­մությունը, այլեւ որո­շա­կի արտա­քին ուժեր, բացառված չէ, ավե­լին՝ շատ հավա­նա­կան է, որ այդպի­սիք կան նաեւ Ադրբե­ջա­նում, այդ երկրի իշխա­նության մարմիննե­րում, ‑շահագրգռված են Հայաստա­նում ներքին իրա­վի­ճա­կի սրացմամբ: Գյումրիում եւ Ամա­սիա­յում «ադրբե­ջանցի­նե­րի արկածնե­րը» տեղիք են տվել, որպեսզի դեպքը գնա­հատվի որպես «երեք-չորս հարյուր հազար ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի նախա­պատրաստություն»: 

Եւս նման մի քանի «բեմադրություն», եւ «Արեւմտյան Ադրբե­ջան» խոսույթը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում կարող է «եղա­նակ ստեղծել»: Ընդ որում, դա կունե­նա նաեւ արտա­քին քաղա­քա­կան հետա­գիծ: Որքան էլ դժվար լինի, պետք է ընդունել, որ Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղությամբ շահագրգռված չեն ոչ միայն Բաքվում, այլեւ տարա­ծաշրջա­նի այլ մայրա­քա­ղաքնե­րում: Իշխա­նությունը պետք է այս թեման փակի, եթե նույնիսկ պահանջվի կարդի­նալ միջամտություն: Ավե­լի լավ է որոշ ժամա­նա­կա­հատվա­ծում վարկա­նի­շա­յին կորուստ ունե­նալ, քան փորձության ենթարկել ընտրված ուղե­գի­ծը:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ