16.4 C
Yerevan

Արդյունա­բե­րա­կան Հեղա­փո­խությունը Չի Սպա­սում

Մենք ծրագրում ենք ստեղծել հատուկ կոնսորցիում, որը կօգնի նախագծի առաջ մղմա­նը և կայունացմա­նը։ Կոնսորցիումը մենք նախա­տե­սում ենք կառուցել ՀՀ‑ի մեր գործընկերնե­րի և կառա­վա­րության աջակցության միջո­ցով, ինչպես նաև Հայաստա­նում եվրո­պա­կան դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի ներգրավմամբ՝ հատկա­պես Գերմա­նիա­յի և Ֆրանսիա­յի ուղղությամբ, որպեսզի ստեղծվի վստա­հության բարձր մակարդակ, ավե­լի արագ ընթացք և ուժեղ միջազգա­յին աջակցություն։

Արամ Սարգսյան

Հայրե­նա­կիցներ ջան, ձեզ եմ ներկա­յացնում ԱՄՆ-ում և ԵՄ-ում գործող մեր գործընկեր իրա­վա­միջնորդա­կան կազմա­կերպության առա­ջարկը՝ տեխնի­կա­կան, մասնա­գի­տա­կան և հաշվարկա­յին մասի զգա­լի կրճա­տումնե­րով։ Մենք անպայման օժանդա­կե­լու ենք այս ծրագրի իրա­կա­նացմա­նը, որ կախված չէ առա­ջի­կա ընտրություննե­րի արդյունքնե­րից: Թեպետ առա­ջի­կա­յում‘ մեր օրենսդիր և գործա­դիր իշխա­նության մաս լինե­լը կարա­գացնի այս և ոչ միայն այս ծրագրի իրա­կա­նա­ցումը։ 

Աշխարհը արագ փոխվում է։ Մեքե­նա­նե­րը դառնում են էլեկտրա­կան։ Երկրնե­րը կառուցում են հսկա­յա­կան մարտկո­ցա­յին համա­կարգեր՝ արև­ա­յին և քամու էներգիան կուտա­կե­լու համար։ Մարտկոցնե­րը դառնում են նույնքան կարև­որ, որքան ժամա­նա­կին նավթն էր։ Գոյություն ունե­ցող մարտկոցնե­րի մեծ մասում օգտա­գործվում է լիթիում։ Լիթիումը լավ է աշխա­տում, բայց թանկ է, և ձմռա­նը լիթիումա­յին մարտկոցնե­րը կորցնում են հզո­րությունը։ Պահանջարկը և նոր տեխնո­լո­գիա­նե­րը հնա­րա­վոր են դարձրել՝ նատրիում-իոնա­յին մարտկոցնե­րի ստեղծումը և արտադրությունը։Նատրիումը ստացվում է աղից, իսկ աղը Երկրի ամե­նա­տա­րածված նյութե­րից մեկն է: Դա արդեն նատրիումա­յին մարտկոցնե­րը դարձնում է ավե­լի էժան լիթիումա­յիննե­րից։ Արդյունա­բե­րա­կան կանխա­տե­սումնե­րը ցույց են տալիս, որ արտադրության մեծացման հետ նատրիում-իոնա­յին մարտկոցնե­րը կարող են դառնալ 60%-70%-ով ավե­լի էժան, քան լիթիումա­յին համա­կարգե­րը։ Նատրիում-իոնա­յին մարտկոցնե­րը ունեն մեկ այլ‘ կարև­որ ու էական առա­վե­լություն՝ շատ ավե­լի լավ են աշխա­տում սառը կլի­մա­յում։ 

ՀՀ‑ն ունի հնա­րա­վո­րություն, որը չունեն Եվրո­պա­յին մոտ գտնվող շատ երկրներ՝ նատրիումի հսկա­յա­կան «պահեստ» աղի պաշարնե­րի տեսքով։ ԱՄՆ Երկրա­բա­նա­կան ծառա­յության «Mineral Industry of Armenia—1997» զեկույցի համա­ձայն՝ Երև­ա­նի տարածքում գտնվող աղի հանքա­վայրե­րում հայտնա­բերվել են մոտ 150–200 միլիարդ մետրիկ տոննա գնա­հատված պաշարներ։ Սա ահռե­լի թիվ է։ Աղը պարունա­կում է նատրիում — նատրիում-իոնա­յին մարտկոցնե­րի հիմնա­կան նյութը։ Նման մեծ պաշարնե­րը Հայաստա­նին տալիս են երկա­րա­ժամկետ մատա­կա­րարման առա­վե­լություն։ Պարզ ասած՝ 

Հայաստա­նը ունի հումքա­յին պահեստա­յին հիմք, որի վրա կարե­լի է կառուցել նատրիումա­յին մարտկոցնե­րի ամբողջա­կան արդյունա­բե­րություն՝ զրո­յից։ Սա երկի­րը դարձնում է ավե­լի գրա­վիչ գործընկերնե­րի, ներդրողնե­րի և եվրո­պա­ցի գնորդնե­րի համար։ CATL‑ը՝ աշխարհի խոշո­րա­գույն մարտկոց արտադրո­ղը, չինա­կան CHANGAN‑ի հետ միա­սին հայտա­րա­րեց առա­ջին սերիա­կան մեքե­նա­յի մասին, որը աշխա­տում է CATL‑ի նատրիում-իոնա­յին մարտկո­ցով՝ «Naxtra» անվա­նումով։ Առա­ջին մոդե­լը այս մարտկո­ցով շուկա է դուրս գալիս հենց այս տարի։ Naxtra մարտկո­ցը ունի 45 կՎ/ժ հզո­րություն և ապա­հո­վում է մոտ 400 կմ ընթացք։ Մենք այժմ բանակցում ենք CATL‑ի հետ՝ Հայաստա­նում կենտրո­նա­ցած նատրիում-իոնա­յին մարտկոցնե­րի արտադրա­կան համա­գործակցություն ստեղծե­լու խնդրով։ Մեր դերը արդյունա­բե­րա­կան հարթա­կի կառուցումն է, ներդրումա­յին գործընկերնե­րի ներգրա­վումը և համա­տեղ ձեռնարկության (JV) էկո­հա­մա­կարգի ձևա­վո­րումը։ CATL‑ի գլո­բալ ընդլայնման մոդե­լը հիմնված է համա­տեղ ձեռնարկություննե­րի վրա։ 

Մենք աշխա­տում ենք ստեղծել հենց այդպի­սի կառուցվածք՝ միա­վո­րե­լով CATL‑ի տեխնո­լո­գիա­կան առաջնորդությունը Հայաստա­նի աշխարհագրա­կան դիրքի, արդյունա­բե­րա­կան աշխա­տուժի և նատրիումի ռեսուրսա­յին առա­վե­լության հետ։ Այս բանակցություննե­րին զուգա­հեռ մեր ընկե­րությունը աշխա­տանքա­յին քննարկումնե­րի մեջ է Եվրո­պա­կան ներդրումա­յին բանկի (EIB), Եվրո­պա­կան վերա­կա­ռուցման և զարգացման բանկի (EBRD), Renault Group‑ը և Volkswagen Group‑ը՝ հնա­րա­վոր ռազմա­վա­րա­կան գործընկերներ են մեր նախագծի ֆինանսա­վորման և արդյունա­բե­րա­կան կառուցվածքի համար։ Բացի դրա­նից՝ մենք ծրագրում ենք ստեղծել հատուկ կոնսորցիում, որը կօգնի նախագծի առաջ մղմա­նը և կայունացմա­նը։ 

Կոնսորցիումը մենք նախա­տե­սում ենք կառուցել ՀՀ‑ի մեր գործընկերնե­րի և կառա­վա­րության աջակցության միջո­ցով, ինչպես նաև Հայաստա­նում եվրո­պա­կան դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի ներգրավմամբ՝ հատկա­պես Գերմա­նիա­յի և Ֆրանսիա­յի ուղղությամբ, որպեսզի ստեղծվի վստա­հության բարձր մակարդակ, ավե­լի արագ ընթացք և ուժեղ միջազգա­յին աջակցություն։ Նպա­տա­կը հստակ է՝ Հայաստա­նում կառուցել տարե­կան 30 ԳՎտժ հզո­րությամբ նատրիում-իոնա­յին գիգա­գործա­րան։ Այս չափի գործա­րա­նը կարող է տարե­կան արտադրել մոտ 500,000 էլեկտրա­կան մեքե­նա­յի համար բավա­րար մարտկոցներ, կարող է մատա­կա­րա­րել հսկա­յա­կան ստա­ցիո­նար էներգիա­յի պահեստա­վորման համա­կարգեր, որոնք կայունացնում են վերա­կանգնվող էներգիա­յի էլեկտրա­ցանցե­րը ամբողջ Եվրո­պա­յում։ 

Գործարկումից հետո գործա­րա­նը կստեղծի 1.900–2.700 ուղղա­կի աշխա­տա­տեղ — ինժե­ներնե­րի, տեխնիկնե­րի, օպե­րա­տորնե­րի և անվտանգության մասնա­գետնե­րի համար։ Բացի այդ՝ կձև­ա­վորվի մատա­կա­րարնե­րի ամբողջ էկո­հա­մա­կարգ՝ լոգիստի­կա, բաղադրիչներ, սպա­սարկում, փաթե­թա­վո­րում և քիմիա­կան մատա­կա­րա­րումներ։ Սա կստեղծի ևս 4,000–8,000 անուղղա­կի աշխա­տա­տեղ։ Ընդհա­նուր առմամբ՝ ամբողջ արդյունա­բե­րա­կան կլաստե­րը կարող է ապա­հո­վել մինչև 10,000 աշխա­տա­տեղ։ 

Մարտկոցնե­րի արտադրությունը արագ կդառնա Հայաստա­նի առա­ջա­տար արդյունա­բե­րա­կան արտա­հանման ուղղություննե­րից մեկը։ Եվրո­պան իր ապա­գա մարտկո­ցա­յին գործընկերնե­րից ակնկա­լում է երեք իրո­ղություն՝ ավե­լի ցածր գներ, ձմե­ռա­յին հուսա­լիություն և անվտանգ մատա­կա­րարման շղթա­ներ։ Նատրիում-իոնը ապա­հո­վում է առա­ջին երկուսը։ Հայաստա­նի աղի պաշարնե­րը օգնում են ապա­հո­վել երրորդը։ 

Արդյունա­բե­րա­կան հեղա­փո­խություննե­րը չեն սպա­սում…

Արամ Սարգսյան

Աղբյուրը՝   https://www.facebook.com/story.php?story_fbid=1979563779264354&id=100016322520223&rdid=adHBt3t20F0ZMWIo#

Առնչվող Հոդվածներ