13.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

2023թ. սեպտեմբե­րի 1‑ի դրությամբ Ստե­փա­նա­կերտում իրա­վի­ճա­կը ճգնա­ժա­մա­յին էր: Այդ պայմաննե­րում Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը «հիմնա­վորվում էր» նրա­նով, որ «քաղա­քա­կան միասնությունը խախտված է»: Ո՞վ կարող էր «միասնություն ապա­հո­վել»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 98

Նախա­գա­հի պաշտո­նը թողնե­լուց մեկ օր առաջ Արա­յիկ Հարությունյա­նը Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրա­մանյա­նին նշա­նա­կել է պետա­կան նախա­րար: Դա փաստա­ցի քաղա­քա­կան անոնս էր, որ Շահրա­մանյա­նը «կընտրվի» նախա­գահ: Արա­յիկ Հարությունյա­նին «կառա­վարման համա­խո­հություն երաշխա­վո­րող» անձով փոխա­րի­նե­լու հարցը Ստե­փա­նա­կերտի «ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան» ուժե­րի կողմից օրա­կարգ է բերվել քառա­սունչորսօրյա պատե­րազմից անմի­ջա­պես հետո:

Այդ սեւե­ռուն նպա­տա­կադրվա­ծությա­նը «օրի­նա­կան հիմնա­վո­րում» տալու նպա­տա­կով նախա­ձեռնվել է «սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի» գործընթաց: Ի տարբե­րություն 2006թ. սահմա­նադրության, 2017-ին ընդունված «մայր օրենքը» խորհրդա­րա­նին սահմա­նադրա­կան փոփո­խություններ կատա­րե­լու իրա­վա­սություն է վերա­պա­հել: Այդ հնա­րա­վո­րությունն օգտա­գործե­լով՝ դեռեւս 2022թ.-ին սահմա­նադրա­կան փոփո­խություն է կատարվել եւ Ազգա­յին ժողո­վին տրվել է «համա­ժո­ղովրդա­կան ընտրության անհնա­րի­նության դեպքում» նոր նախա­գահ ընտրե­լու իրա­վունք, եթե այդ պաշտո­նը մնում է թափուր:

2023թ. սեպտեմբե­րի 1‑ի դրությամբ Ստե­փա­նա­կերտում իրա­վի­ճա­կը ճգնա­ժա­մա­յին էր: Այդ պայմաննե­րում Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը «հիմնա­վորվում էր» նրա­նով, որ «քաղա­քա­կան միասնությունը խախտված է»: Ո՞վ կարող էր «միասնություն ապա­հո­վել»: Մի քանի ամիս առաջ ձեւա­վորվել էր «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակատ» շարժում, որ գլխա­վո­րում էր նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նը:

Քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունը հուշում է, որ եթե Արա­յիկ Հարությունյա­նը հեռացվել է «ոչ արդյունա­վետ դիմադրություն կազմա­կերպե­լու» եւ Ադրբե­ջա­նի հետ «երկխո­սություն սկսե­լու անհրա­ժեշտության դիրքո­րո­շում ունե­նա­լու» հանգա­մանքով, ապա նրան պետք է փոխա­րի­ներ «Արցա­խը Սարդա­րա­պատ է» կարգա­խո­սի հեղի­նակ Ռուբեն Վարդանյա­նը: Որեւէ վկա­յություն չկա, թե ո՞վ եւ ի՞նչ հիմնա­վո­րումնե­րով է նախա­գա­հի պաշտո­նում առա­ջադրել Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծությունը:

Սամվել Շահրա­մանյա­նի մասին տեղե­կատվության բաց աղբյուրնե­րից հայտնի է, որ ծնվել է Ստե­փա­նա­կերտում 1978թ. դեկտեմբեր 1‑ին: 1995թ. ընդունվել է Երեւա­նի «Գրի­գոր Զոհրապ» համալսրա­նի միջազգա­յին տնտե­սության բաժի­նը: Շահրա­մանյա­նը 1998թ. ուսումը շարունա­կել է Արցա­խի պետա­կան համալսա­րա­նի տնտե­սա­գի­տության ֆակուլտե­տում, որն ավարտել է 1999-ին: Ըստ նույն աղբյուրնե­րի, նա նույն տարում ծառա­յության է անցել ԼՂՀ Ազգա­յին անվտանգության ծառա­յությունում: Արդեն 2018 թ.-ին Սամվել Շահրա­մանյա­նը նշա­նակվել է նույն ծառա­յության տնօ­րեն եւ պաշտո­նա­վա­րել մինչեւ 2020թվականը: 

Խիստ ուշագրավ է, որ Արա­յիկ Հարությունյա­նի կողմից նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց հետո Շահրա­մանյա­նը, արդեն չհանդի­սա­նա­լով ԱԱԾ տնօ­րեն, արժա­նա­ցել է գենե­րալ-մայո­րի կոչման եւ նշա­նակվել ռազմա-հայրե­նա­սի­րա­կան դաստիա­րա­կության, սպորտի եւ երի­տա­սարդության հարցե­րի նախա­րար: 

Այդ նախա­դե­պը չունե­ցող գերա­տեսչության նստա­վայր է ընտրվել Շուշին: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, լրտե­սության մեղադրանքով դատա­պարտված Սարգիս Գալստյա­նը, որ Արցա­խի ԱԱԾ նախկին աշխա­տա­կից է, Սամվել Շահրա­մանյա­նի կողմից նշա­նակվել է նախա­րա­րության աշխա­տա­կազմի ղեկա­վար:

Շարունա­կե­լի

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ