14.7 C
Yerevan

ՌԴ‑ն Կփորձի՞ Միջամտել Ընտրություննե­րին


Հասա­րա­կությունը կրկին կանգնե­լու է «վատից քիչ վատը» ընտրե­լու առաջ, քանի որ չկան այնպի­սի ուժեր, որոնք միա­ժա­մա­նակ ունեն բավա­րար ռեսուրս և հանրա­յին վստա­հություն՝ ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումնե­րը արա­գացնե­լու և արտա­քին քաղա­քա­կան դիվերսիֆի­կա­ցիան խորացնե­լու համար։ 

Յուրի Մովսեսյան

1inTV‑ն զրուցել է «Ռեստարտ» հիմնադրա­մի ծրագրե­րի համա­կարգող Յուրի Մովսեսյա­նի հետ։ Զրույցի ընաթցքում  քննարկվում է Հայաստա­նի 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի բացա­ռիկ գեո­պո­լի­տիկ նշա­նա­կությունը՝ շեշտադրե­լով երկրի արտա­քին քաղա­քա­կան վեկտո­րի և ժողովրդա­վա­րա­կան հետագծի վճռո­րոշ լինե­լը։ Յուրի Մովսեսյա­նը մտա­հո­գություն է հայտնում, որ նախընտրա­կան պայքա­րը զուրկ է լինե­լու բովանդա­կա­յին օրա­կարգից՝ վերածվե­լով ռեսուրսնե­րի ու ազդե­ցության գոտի­նե­րի բախման, որտեղ հիմնա­կան դերա­կա­տարնե­րը մարգի­նա­լացնում են հանրա­յին իրա­կան խնդիրնե­րը։

Յուրի Մովսեսյա­նը նշեց, որ դժվար է պնդել, թե ներկա­յումս ներքա­ղա­քա­կան դաշտում կառուցո­ղա­կա­նություն կա։ Նրա կարծի­քով՝ դաշտում հայտնվել են նոր դերա­կա­տարներ, սակայն դրանց ի հայտ գալը չի բերել բովանդա­կա­յին մրցակցության․հակառակը՝ սպասվում է անվա­նարկումնե­րի և ռեսուրսնե­րի պայքա­րի վրա հիմնված ընտրարշավ, որտեղ իրա­կան խնդիրնե­րը կարող են լուսանցքում մնալ։ Մովսեսյա­նի դիտարկմամբ՝ թե՛ իշխա­նությունը, թե՛ հիմնա­կան ընդդի­մա­դիր դերա­կա­տարնե­րը շահագրգռված չեն խորքա­յին օրա­կարգե­րի առաջմղմամբ, քանի որ դա կարող է բացա­հայտել համա­կարգա­յին սխալներ։

Նա ընդգծեց, որ 2026 թվա­կա­նի ընտրություննե­րը լինե­լու են որոշ չափով ճգնա­ժա­մա­յին և կանխո­րո­շե­լու են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան ու ժողովրդա­վա­րա­կան հետա­գի­ծը։ Յուրի Մովսեսյա­նի համոզմամբ՝ հասա­րա­կությունը կրկին կանգնե­լու է «վատից քիչ վատը» ընտրե­լու առաջ, քանի որ չկան այնպի­սի ուժեր, որոնք միա­ժա­մա­նակ ունեն բավա­րար ռեսուրս և հանրա­յին վստա­հություն՝ ժողովրդա­վա­րա­կան բարե­փո­խումնե­րը արա­գացնե­լու և արտա­քին քաղա­քա­կան դիվերսիֆի­կա­ցիան խորացնե­լու համար։ Նա անդրա­դարձավ նաև օգոստո­սի 8‑ից հետո ստեղծված իրա­վի­ճա­կին՝ նշե­լով, որ այդ զարգա­ցումնե­րը և խաղա­ղության հնա­րա­վոր դիվի­դենդնե­րի մասին հայտա­րա­րություննե­րը կարող են ամրապնդել գործող իշխա­նության դիրքե­րը։ Նրա կարծի­քով՝ առա­ջի­կա միջազգա­յին գործընթացնե­րը՝ եվրո­պա­կան մակարդա­կի հանդի­պումնե­րը, հնա­րա­վոր ֆինանսա­կան ծրագրե­րը կամ տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րը, նույնպես կարող են ազդել ընտրողնե­րի տրա­մադրություննե­րի վրա և ուժե­ղացնել խաղա­ղության օրա­կարգի շուրջ ձևա­վորվող քաղա­քա­կան աջակցությունը։ 

Յուրի Մովսեսյա­նը կարծում է, որ առա­ջի­կա ընտրություննե­րում արտա­քին քաղա­քա­կան և անվտանգա­յին թեմա­նե­րը ուշադրության կենտրո­նում են լինե­լու։ Նա հիշեցրեց, որ վերջին տարի­նե­րին հասա­րա­կության հիմնա­կան մտա­հո­գությունը անվտանգությունն էր, իսկ այժմ, երբ իրա­վի­ճա­կը որոշ չափով փոխվել է, մարդիկ սկսել են ավե­լի շատ ուշադրություն դարձնել տնտե­սա­կան խնդիրնե­րին, աղքա­տության հաղթա­հարմա­նը և արդյունա­վե­տությա­նը։ Սակայն, նրա դիտարկմամբ, քանի դեռ կայուն խաղա­ղություն չկա, անվտանգությունն ու արտա­քին քաղա­քա­կա­նությունը շարունա­կե­լու են մնալ առաջնա­հերթ։

Մովսեսյա­նը նշեց, որ քաղա­քա­կան ուժե­րը տնտե­սության մասին հաճախ խոսում են ընդհա­նուր ձևա­կերպումնե­րով՝ առանց հստակ մոդե­լի կամ ճանա­պարհա­յին քարտե­զի ներկա­յացման։ Նրա խոսքով՝ իշխա­նությունը հիմնա­կա­նում ձևա­վո­րում է մակրո­մա­կարդա­կի խոսույթ, իսկ որոշ ընդդի­մա­դիր դերա­կա­տարներ կենտրո­նա­նում են առանձին միկրո­մա­կարդա­կի խնդիրնե­րի վրա, ինչը չի լուծում Հայաստա­նի տնտե­սա­կան համա­կարգի կառուցվածքա­յին մարտահրա­վերնե­րը։ Նա կարև­ո­րեց տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիան, ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգա­ցումը, թվայնա­ցումը և միջազգա­յին ծրագրե­րում ակտիվ ներգրա­վումը՝ նշե­լով, որ այդ ուղղություննե­րով դեռևս բավա­րար առա­ջընթաց չկա։ 

Յուրի Մովսեսյա­նը հավե­լեց, որ քաղա­քա­կան դաշտում քիչ է խոսվում այն «տնա­յին աշխա­տանքի» մասին, որը Հայաստա­նը պետք է կատա­րի միջազգա­յին գործընկերնե­րի հետ համա­գործակցության շրջա­նա­կում։ Նրա գնա­հատմամբ՝ վերջին տարի­նե­րին այդ պարտա­վո­րություննե­րի զգա­լի մասը լիարժեք չի իրա­կա­նացվել, իսկ հասա­րա­կությունը փնտրում է նոր այլընտրանքներ, քանի որ չի տեսնում, որ հիմնա­կան դերա­կա­տարնե­րը խոսում են իր իրա­կան խնդիրնե­րի մասին։

Անդրա­դառնա­լով արտա­քին միջամտություննե­րին՝ Մովսեսյա­նը նշեց, որ Հայաստա­նի պարա­գա­յում առա­ջին հերթին պետք է նկա­տի ունե­նալ Ռուսաստա­նին՝ հաշվի առնե­լով նրա ազդե­ցությունը ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում։ Նա չբա­ցա­ռեց նաև այլ երկրնե­րի հետաքրքրվա­ծությունը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան արդյունքնե­րով, սակայն ընդգծեց, որ Ռուսաստա­նի ազդե­ցության գործիքնե­րը առա­վել լայն են։ Միևնույն ժամա­նակ, նրա խոսքով, Ադրբե­ջա­նը տեղե­կատվա­կան կամ հիբրի­դա­յին ազդե­ցության փորձեր անում է, սակայն Հայաստա­նում չունի այնպի­սի համա­կարգա­յին լծակներ, ինչպի­սիք ունի Ռուսաստա­նը։

Արևմտյան գործընկերնե­րը հետաքրքրված են Հայաստա­նի կայունությամբ և ժողովրդա­վա­րա­կան զարգացմամբ, քանի որ ցանկա­նում են ունե­նալ վստա­հե­լի գործընկեր տարա­ծաշրջա­նում։ Նա նաև դժգո­հեց, որ մեդիան և ինստի­տուտնե­րը բավա­րար ուշադրություն չեն դարձնում արտա­քին ֆինանսա­վորման և հիբրի­դա­յին ազդե­ցություննե­րի ուսումնա­սի­րությա­նը՝ ընդգծե­լով, որ այդ թեմա­յով ավե­լի լուրջ վերահսկո­ղություն է անհրա­ժեշտ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ