26.1 C
Yerevan

Հունի­սին Հայաստա­նի Պատմության Տերպետրոսյա­նա­կան Դարաշրջա­նի Էջը «Հավելվածնե­րով Հանդերձ» Կարող Է Փակվել

Սամվել Կարա­պետյա­նի «գերա­գա­հությունը» ճանա­չե­լու առումով ՀԱԿ‑ը միասնակա՞ն է: Տարեսկզբից ՀԱԿ փոխնա­խա­գահ Լեւոն Զուրաբյա­նը հանդես է գալիս որպես վարչա­պե­տի թեկնա­ծու, նույնիսկ նախընտրա­կան ծրագրի շնորհանդես է կազմա­կերպել:

Վահրամ Աթա­նեսյան

2021թ.-ին Լեւոն Տեր-Պետրոսյա­նը հանդես եկավ նախկին նախա­գահնե­րի «թիմե­րը միա­վո­րե­լու» եւ «տեխնոկրատ վարչա­պե­տի թեկնա­ծության շուրջ համախմբվե­լու» առա­ջարկությամբ: Նա գտնում էր, որ ինքը, Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը չպետք է Հայաստա­նի առաջնորդի պաշտո­նին հավակնեն։

«Երե­քի դեկլա­րա­ցիան», այդուհանդերձ, չկա­յա­ցավ: Ձախողման պատճա­ռը հրա­պա­րա­կայնացրել է Ռոբերտ Քոչարյա­նը: Նրա մեկնա­բա­նությամբ, Տեր-Պետրոսյա­նի բուն նպա­տա­կը վարչա­պե­տի պաշտո­նին հասնե­լու իր «ճանա­պարհը փակելն էր», ուստի ինքը որո­շել է իր դեմքով եւ առանձին մասնակցել խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին: «Կրե­լու ենք» կարգա­խո­սով Քոչարյա­նի քարո­զարշա­վի արդյունքնե­րը, սակայն, նրա հավակնություննե­րի համե­մատ չափա­զանց համեստ եղան:

Հինգ տարի անց Լեւոն Տեր-Պետրոսյա­նը մի լրատվա­մի­ջո­ցի համար մեկնա­բա­նել է Հայաստա­նի ընդդի­մության վիճա­կը եւ եզրա­կացրել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարա­պետյա­նը կարող է կոնսո­լի­դացնել հակա­փա­շինյա­նա­կան ուժե­րին: Առա­ջին նախա­գա­հը պատճա­ռա­բա­նել է, որ ընտրությունը Հայաստա­նի «լինել-չլի­նե­լու միջեւ է»: Ենթադրվում է, որ նա ընդդի­մա­դիր ուժե­րին հորդո­րում է զերծ մնալ գաղա­փա­րա­կան, արժե­հա­մա­կարգա­յին տարա­ձայնություննե­րից, միա­վորվել եւ Նիկոլ Փաշինյա­նին «հեռացնել»՝ ինչպես առա­ջարկում էր հինգ տարի առաջ:

Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքի դերա­կա­տարնե­րի առումով սկզբունքո­րեն ոչինչ չի փոխվել: «Ուժեղ Հայաստա­նը» հին է այնքան, որքան՝ «Ռուսաստանն է մեր միակ դաշնա­կի­ցը» խոսույթը, որի քաղա­քա­կան վերածննդին, ըստ էության, առա­ջարկում է հավա­տալ առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը: 

Մի կողմ թողնենք,- դա առանձին թեմա է,- պատմա­կան փաստը, որ ՀՀՇ‑ն անկա­խության դարաշրջա­նի արշա­լույսին Հայաստա­նի համար «բացա­ռում էր երրորդ ուժին ապա­վի­նե­լու բարդույթը»,- եւ դիտարկենք, թե «Սամվել Կարա­պետյա­նը կարող է ընդդի­մությունը համախմբել» ասե­լով ի՞նչ նկա­տի ունի Տեր-Պետրոսյա­նը:

Քաղա­քա­կան առումով դա բազմանշա­նակ եւ տարընթերցումնե­րի տեղ թողնող ձեւա­կերպում է: «Կարող է»՝ դեռեւս չի նշա­նա­կում, թե Սամվել Կարա­պետյա­նը «նաեւ ցանկա­նում է»: Երկրորդ, իսկ ընդդի­մության բոլոր թեւե­րը ընդունու՞մ են, որ Սամվել Կարա­պետյա­նը «կարող է», գոնե նախկին մյուս երկու նախա­գահնե­րը նույնպես ճանաչու՞մ են իրենց նկատմամբ Սամվել Կարա­պետյա­նի «գերա­կա­յությունը», ի՞նչ երաշխիք, որ, դիցուք, Ռոբերտ Քոչարյա­նը Լեւոն Տեր-Պետրոսյա­նի քաղտեխնո­լո­գիան դարձյալ չի գնա­հա­տե­լու որպես  վարչա­պե­տության իր «ճանա­պարհը փակող»:

Իսկ Սամվել Կարա­պետյա­նի «գերա­գա­հությունը» ճանա­չե­լու առումով ՀԱԿ‑ը միասնակա՞ն է: Տարեսկզբից ՀԱԿ փոխնա­խա­գահ Լեւոն Զուրաբյա­նը հանդես է գալիս որպես վարչա­պե­տի թեկնա­ծու, նույնիսկ նախընտրա­կան ծրագրի շնորհանդես է կազմա­կերպել: ՀԱԿ‑ը հրաժարվե՞լ է ընտրություննե­րին վարչա­պե­տի սեփա­կան թեկնա­ծուով եւ խաղա­ղության հայե­ցա­կարգով ներկա­յա­նա­լուց, թե՞ Լեւոն Զուրաբյա­նը պարզա­պես «ինքնաա­ռա­ջադրվել է»:

Առա­ջին նախա­գա­հի գնա­հա­տումից եւ Սամվել Կարա­պետյա­նի շուրջ ընդդի­մության համախմբվե­լու հորդո­րից հասկացվում է, որ ՀԱԿ‑ը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կյանքում այլեւս, մեղմ ասած, ներկա­յա­ցուցչա­կան դերա­կա­տար չէ, խաղա­ղության նրա հայե­ցա­կարգը մյուս ուժե­րի կողմից դարձյալ մնում է չպա­հանջված, եւ չի կարող «Խաղա­ղության խաչմե­րուկին» իրա­կան այլընտրանք լինել: 

Անկախ ՀԱԿ‑ի հայե­ցա­կարգի իրա­տե­սա­կա­նությունից եւ իրացնե­լիությունից, ընդդի­մա­դիր դաշտում նրա նկատմամբ ընդգծված մերժո­ղա­կա­նությունը Տեր-Պետրոսյա­նը փորձել է հաղթա­հա­րել Սամվել Կարա­պետյա­նի առաջնորդությամբ ընդդի­մության միասնա­կա­նություն ապա­հո­վե­լու եւ Հայաստա­նը «վերջնա­կան կործա­նումից փրկե­լու» քաղտեխնո­լո­գիա­կան «ծածկա­խո­սությամբ»: 

Մի զգա­լի չափով նրան հաջողվել է քաղա­քա­կան դաշտը «փոթորկել»: 

Խնդիրն այն է, թե «ջրե­րը պարզե­լուց» հետո ՀԱԿ‑ը շահեկա՞ն, թե՞ ավե­լի մեկուսացված դիրքում է լինե­լու: Առա­ջին նախա­գա­հի  համար առա­ջի­կա ընտրություններն, իրոք, գոյութե­նա­կան նշա­նա­կություն ունեն: Հունի­սին Հայաստա­նի պատմության տերպետրոսյա­նա­կան դարաշրջա­նի էջը՝ նրա քաղա­քա­կան «հավելվածնե­րով» հանդերձ, կարող է վերջնա­կա­նա­պես փակվել:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ