16.3 C
Yerevan

Ռուսա­կան Բացա­կա­յությունը Հայ-Թուրքա­կան Սահմա­նին

Ախուրիկ անցա­կե­տից ռուսա­կան ներկա­յության դադա­րե­ցումը տեղա­վորվում է փուլա­յին փոփո­խություննե­րի ընդհա­նուր շղթա­յում։ Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը Լեհաստա­նում Ռուսաստա­նի հետ սերտ հարա­բե­րություննե­րի պահպանման մասին պետք է դիտարկել դիվա­նա­գի­տա­կան հարթության մեջ։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն զրուցել է Բեյրութի Ազդակ օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձա­վոր Արև­ելքում և Հարա­վա­յին Կովկա­սում տիրող աշխարհա­քա­ղա­քա­կան լարվա­ծությունը՝ կենտրո­նա­նա­լով Պակիստան-Աֆղանստան սահմա­նա­յին բախումնե­րի վրա։ Գանտա­հարյա­նը ներկա­յացնում է Հայաստա­նից ռուսա­կան սահմա­նա­պահ զորքե­րի հեռա­ցումը որպես մտածված փուլա­յին գործընթաց, որը սկիզբ է առել «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նից և այժմ շարունակվում է Ախուրի­կի անցա­կե­տում։ Ըստ վերլուծության, Գյումրու 102-րդ ռազմա­բա­զա­յի ապա­գա կարգա­վի­ճա­կը ուղղա­կիո­րեն շաղկապված է հայ-թուրքա­կան սահմա­նի վերջնա­կան բացման և տարա­ծաշրջա­նա­յին անվտանգա­յին նոր ճարտա­րա­պե­տության ձևա­վորման հետ։

Շահան Գանտա­հարյա­նը, անդրա­դառնա­լով Պակիստան-Աֆղանստան լարվա­ծությա­նը՝ դիտարկեց, որ խոսքը սահմա­նա­յին բախումնե­րի մասին է և ընդգծեց ուժե­րի անհա­վա­սա­րությունը, հիշեցնե­լով, որ Պակիստա­նը միջուկա­յին պետություն է, մինչդեռ Աֆղանստա­նի զինված խմբա­վո­րումնե­րը գործում են այլ կառուցվածքով։ Նրա կարծի­քով՝ հնա­րա­վոր է, որ բախումնե­րի հիմքում լինեն ինչպես ներքին գործոններ, այդ թվում՝ Պակիստա­նում գործող թալի­բա­նա­կան տարրե­րի կապե­րը Աֆղանստա­նի հետ, այնպես էլ արտա­քին ազդակներ։

Գանտա­հարյա­նը լայն աշխարհա­քա­ղա­քա­կան համա­տեքստում ընդգծեց, որ տարա­ծաշրջա­նա­յին անկա­յունության օջախնե­րը աշխարհագրո­րեն մոտե­նում են Չինաստա­նին։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ-Չինաստան տնտե­սա­կան մրցակցությունը և գլո­բալ բևե­ռացման գործընթացնե­րը կարող են ազդել նաև այս բախումնե­րի վրա, և անհրա­ժեշտ է հարցը դիտարկել ավե­լի լայն ռազմա­քա­ղա­քա­կան հարա­բե­րակցության մեջ։

Հայաստան-Թուրքիա սահմա­նին ռուս սահմա­նա­պահնե­րի հեռացման թեմա­յին անդրա­դառնա­լով՝ Շահան Գանտա­հարյա­նը հիշեցրեց, որ նման գործընթացներն արդեն ունե­ցել են նախա­դե­պեր՝ «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նում և հայ-իրա­նա­կան սահմա­նին։ Նրա գնա­հատմամբ՝ Ախուրիկ անցա­կե­տից ռուսա­կան ներկա­յության դադա­րե­ցումը տեղա­վորվում է փուլա­յին փոփո­խություննե­րի ընդհա­նուր շղթա­յում։ Միա­ժա­մա­նակ նա նշեց, որ Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը Լեհաստա­նում Ռուսաստա­նի հետ սերտ հարա­բե­րություննե­րի պահպանման մասին պետք է դիտարկել դիվա­նա­գի­տա­կան հարթության մեջ։

Գանտա­հարյա­նը կարծում է, որ Գյումրիում տեղա­կայված ռուսա­կան 102-րդ ռազմա­բա­զա­յի հարցը անմի­ջա­կան օրա­կարգ չի դառնա մինչև Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի լիարժեք կարգա­վո­րումը և սահմաննե­րի բացումը։ Նրա խոսքով՝ խնդի­րը պետք է դիտարկել անվտանգության նոր ճարտա­րա­պե­տության ձևա­վորման և պատմա­կան նախադրյալնե­րի վերա­նայման համա­տեքստում։ Նա ընդգծեց, որ խոսքը կտրուկ շրջա­դարձի մասին չէ, այլ փուլա­յին և հանգրվա­նա­յին գործընթա­ցի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ