16.3 C
Yerevan

Հայաստա­նի Գերխնդի­րը Խաղա­ղությունն Է

Ընթա­ցիկ պատե­րազմը չի խոչընդո­տի երկկողմ ծրագրե­րի առա­ջընթա­ցին։ Միացյալ Նահանգնե­րի հետ հարա­բե­րություննե­րի դինա­մի­կան ակտիվ է, և «TRIPP» ծրագրի շուրջ աշխա­տանքնե­րը շարունակվում են իրա­վա­պայմա­նագրա­յին և կազմա­կերպչա­կան փուլե­րում։

Հայկ Կոնջորյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկա­վար, պատգա­մա­վոր Հայկ Կոնջորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է Կոնջորյա­նի դիտարկումնե­րը երկրի արտա­քին և ներքին անվտանգա­յին մարտահրա­վերնե­րի վերա­բերյալ։ Հիմնա­կան շեշտադրումը կատարվում է տարա­ծաշրջա­նա­յին կայունության պահպանման վրա՝ հատկա­պես Իրա­նի շուրջ ստեղծված լարվա­ծության և Հայաստա­նի խաղա­ղության օրա­կարգի համա­տեքստում։ Զրույցի ընթացքում Կոնջորյա­նը հակա­դարձում է ընդդի­մության քննա­դա­տություննե­րին՝ անդրա­դառնա­լով նախկին պաշտոնյա­նե­րի ապօ­րի­նի գույքի բռնա­գանձման գործընթացնե­րին և պետա­կան միջոցնե­րի նպա­տա­կա­յին օգտա­գործմա­նը։

Հայկ Կոնջորյա­նը նշեց, որ Անվտանգության խորհրդի նիստում ներկա­յացվել է Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության և Մերձա­վոր Արև­ելքի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կը։ Նրա խոսքով՝ Արտա­քին հետա­խուզության ծառա­յության պետը զեկուցել է զարգա­ցումնե­րի և հնա­րա­վոր ռիսկե­րի մասին, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղա­րը ներկա­յացրել է միջգե­րա­տեսչա­կան աշխա­տանքա­յին խմբի կատա­րած վերլուծություննե­րը։ Կոնջորյա­նը ասաց, որ վարչա­պե­տի կողմից տրվել են անհրա­ժեշտ հանձնա­րա­րա­կաններ, և խորհուրդը ցավակցություն է հայտնել Իրա­նում և Մերձա­վոր Արև­ելքում զոհե­րի կապակցությամբ՝ հույս հայտնե­լով, որ խաղա­ղությունը շուտա­փույթ կհաստատվի։

Հայկ Կոնջորյա­նի համոզմամբ՝ Հայաստա­նի պաշտո­նա­կան դիրքո­րո­շումն այն է, ինչ արտա­հայտվել է հաղորդագրությամբ և վարչա­պե­տի ու արտա­քին գործե­րի նախա­րա­րի հեռա­խո­սազրույցնե­րով։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը խաղա­ղության կողմնա­կից է և բոլոր հարցե­րը պետք է լուծվեն դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն առա­վել քան շատե­րը գիտի պատե­րազմի ծանր հետև­անքնե­րը, ուստի բնա­կան է, որ ձգտում է տարա­ծաշրջա­նում կայունության հաստատմա­նը։

Կոնջորյա­նը անդրա­դարձավ նաև քննա­դա­տություննե­րին, թե Հայաստա­նը ուշ է ցավակցություն հայտնել։ Նրա խոսքով՝ ցավակցությունն արդեն իսկ հրա­պա­րակվել էր Անվտանգության խորհրդի նիստից հետո, և նման քննա­դա­տություննե­րը տարօ­րի­նակ են, քանի որ ցանկա­ցած դեպքում կլի­նեին դժգո­հություններ։

Խոսե­լով արտա­քին հետա­խուզության զեկույցում նշված ռիսկե­րի մասին՝ նա նշեց, որ հնա­րա­վոր էսկա­լա­ցիան կարող է հումա­նի­տար և այլ ռիսկեր առա­ջացնել նաև Հայաստա­նի համար։ Հայկ Կոնջորյա­նը հավե­լեց, որ իրա­կա­նացվում են անհրա­ժեշտ նախա­պատրաստա­կան աշխա­տանքներ, այդ թվում՝ դիվա­նա­գի­տա­կան քայլեր՝ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի անվտանգության ապա­հովման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ որոշ գործընթացներ բնա­կա­նա­բար հրա­պա­րա­կա­յին չեն, սակայն աշխա­տանքը շարունակվում է։

Անդրա­դառնա­լով հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին և տարա­ծաշրջա­նա­յին նախագծե­րին՝ Կոնջորյա­նը կարծում է, որ ընթա­ցիկ պատե­րազմը չի խոչընդո­տի երկկողմ ծրագրե­րի առա­ջընթա­ցին։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգնե­րի հետ հարա­բե­րություննե­րի դինա­մի­կան ակտիվ է, և «TRIPP» ծրագրի շուրջ աշխա­տանքնե­րը շարունակվում են իրա­վա­պայմա­նագրա­յին և կազմա­կերպչա­կան փուլե­րում։

Ներքա­ղա­քա­կան քննա­դա­տություննե­րին արձա­գանքե­լով՝ Կոնջորյա­նը կարծիք հայտնեց, որ իշխա­նության առաջնա­յին խնդի­րը խաղա­ղության ապա­հո­վումն է։ Նա դիտարկեց, որ սահմա­նա­մերձ համայնքնե­րում այցե­լություննե­րի ժամա­նակ քաղա­քա­ցի­ներն ավե­լի շատ քննարկում են սոցիա­լա­կան ու առօրյա հարցեր՝ առողջա­պա­հա­կան ապա­հո­վագրություն, կենսա­թո­շա­կա­յին բարե­փո­խումներ և այլն։ Նրա գնա­հատմամբ՝ հասա­րա­կության մեջ պատե­րազմի վախը նվա­զել է, և մարդիկ ավե­լի հանգիստ են։Խաղաղությունը պետք է պաշտպա­նել և ամրապնդել, քանի որ կան քաղա­քա­կան ուժեր, որոնք, նրա համոզմամբ, փորձում են Հայաստա­նը ներքա­շել նոր աշխարհա­քա­ղա­քա­կան արկա­ծախնդրություննե­րի մեջ։

Անդրա­դառնա­լով նախկին պաշտոնյա­նե­րի գույքի բռնա­գանձման գործընթացնե­րին՝ Կոնջորյա­նը նշեց, որ դատա­խա­զությունը նախկին կրթության և գիտության նախա­րար Լևոն Մկրտչյա­նից պահանջում է տասնյակ անշարժ և շարժա­կան գույք, ինչպես նաև խոշոր դրա­մա­կան միջոցներ։ Նրա խոսքով՝ եթե այդ տվյալնե­րը հաստատվեն, դա լուրջ հարված է այն քաղա­քա­կան ուժի հեղի­նա­կությա­նը, որը մշտա­պես խոսում է ազգա­յին ու բարո­յա­կան արժեքնե­րից։ Կոնջորյա­նը հիշա­տա­կեց նաև Իշխան Սաղա­թելյա­նի և այլ նախկին պաշտոնյա­նե­րի նկատմամբ հարուցված գործընթացնե­րը՝ ընդգծե­լով, որ ապօ­րի­նի ձեռք բերված միջոցնե­րը, իր համոզմամբ, կարող էին ուղղվել պաշտպա­նա­կան և սոցիա­լա­կան ծրագրե­րի իրա­կա­նացմա­նը։

Խոսե­լով «ուժեղ լիդե­րի» թեմա­յից՝ Հայկ Կոնջորյա­նը նշեց, որ իրա­կան ուժը ժողովրդա­վա­րա­կան հաշվետվո­ղա­կա­նության և քաղա­քա­ցի­նե­րի հետ բաց շփման մեջ է։ Նա քննա­դա­տեց նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին՝ հիշա­տա­կե­լով նրա նկատմամբ առա­ջադրված գույքա­յին պահանջնե­րը, և ընդգծեց, որ ներկա­յիս իշխա­նությունը գործում է հրա­պա­րա­կայնո­րեն՝ ուղիղ շփման միջո­ցով։ Ուժեղ առաջնորդը նա է, ով կարո­ղա­նում է բաց և ուղիղ հաղորդակցվել հասա­րա­կության հետ, դիմա­կա­յել քննա­դա­տությա­նը և պատասխա­նատվություն կրել իր որո­շումնե­րի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ