16.3 C
Yerevan

Ոչ Թե Սովո­րա­կան Պատե­րազմ, Այլ Նոր Աշխարհա­կարգի Ձևա­վո­րում

Հայաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան ռեսուրսը թույլ չի տալիս ներքաշվել նման հակա­մարտության մեջ։

Վահրամ Աթա­նեսյան

FreeNews Armenia‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգմա­վոր, վերլուծա­բան Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է Վահրամ Աթա­նեսյա­նի խորքա­յին դիտարկումնե­րը Մերձա­վոր Արև­ելքում ծավալվող ռազմա­կան բացա­հայտ բախման վերա­բերյալ, որն ուղղա­կիո­րեն թիրա­խա­վո­րում է Իրա­նի իշխա­նա­կան համա­կարգը և տարա­ծաշրջա­նա­յին ազդե­ցությունը։ Աթա­նեսյա­նը հիմնա­վո­րում է, որ սա սովո­րա­կան ճգնա­ժամ չէ, այլ անվտանգա­յին նոր ճարտա­րա­պե­տության ձևա­վորման փորձ, որտեղ Արևմուտքի և Իսրա­յե­լի նպա­տակն է թուլացնել իրա­նա­կան գործո­նը՝ տնտե­սա­կան ու հաղորդակցա­յին նոր միջանցքներ վերահսկե­լու համար։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ ռազմա­կան սցե­նա­րը նախա­պես մշակված էր, իսկ բանակցություննե­րը ծառա­յել են տեղե­կատվա­կան-քարոզչա­կան ֆոն ստեղծե­լու նպա­տա­կին՝ ցույց տալու համար, թե Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տությունը բանակցունակ չէ կամ չի ցանկա­նում հրա­ժարվել միջուկա­յին ծրագրից։ Նրա գնա­հատմամբ՝ բանակցություննե­րը մեծ մասամբ ծածկա­քող էին։

Աթա­նեսյա­նը նշում է, որ եթե խնդի­րը միայն միջուկա­յին զենքն էր, ապա հնա­րա­վոր էր հղում անել Իրա­նի գերա­գույն հոգև­որ առաջնորդի ֆեթվա­յին և այդ հիմքով հասնել համա­ձայնության։ Սակայն, նրա դիտարկմամբ, պատե­րազմը որո­շա­կի իմաստով ձեռնտու է նաև Իրա­նին։ Նա կարծում է, որ այստեղ բախվում են քաղա­քա­կան կազմա­կերպվա­ծության և պետա­կան գաղա­փա­րա­խո­սության ընդգծված տարբե­րություններ ունե­ցող բևեռներ։ Արևմտյան և իսրա­յե­լա­կան խոսույթը Իրա­նը ներկա­յացնում է որպես «չարի­քի առանցքի» կենտրոն, մինչդեռ Իրա­նը ձգտում է իր շիա­դա­վան աշխարհա­կարգա­յին պատկե­րա­ցումը պաշտպա­նել և ամրապնդել՝ նույնիսկ ռազմա­կան բախման գնով։

Եթե Իրա­նին հաջողվի նվա­զա­գույն կորուստնե­րով դուրս գալ պատե­րազմից՝ պահպա­նե­լով ռեժի­մը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու ռազմա­կան պոտենցիա­լը, ապա տարա­ծաշրջա­նում կարող են ձևա­վորվել երկրներ, որոնք կհա­մախմբվեն Իրա­նի շուրջ։ Նա դիտարկում է, որ Միացյալ Նահանգնե­րի և Իսրա­յե­լի կողմից ոչ միայն ռազմա­կան օբյեկտնե­րի, այլև իշխա­նա­կան բուրգի առանցքա­յին դեմքե­րի թիրա­խա­վո­րումը նպա­տակ ուներ խարխլել համա­կարգը և հնա­րա­վո­րություն տալ չափա­վոր ուժե­րին ձևա­վո­րե­լու նոր իշխա­նություն, որը կընդուներ ամե­րիկյան պայմաննե­րը։

Աթա­նեսյա­նը կարծում է, որ Խամե­նեի սպա­նությունը, հակա­ռակ հաշվարկնե­րին, ավե­լի շատ համախմբել է իրա­նա­կան հասա­րա­կությա­նը, քան բողո­քի ալիք առա­ջացրել։ Նրա համոզմամբ՝ այս պահին իրա­կան իշխա­նությունը կենտրո­նա­ցած է Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի հրա­մա­նա­տա­րության և Ազգա­յին անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարի­ջա­նիի ձեռքում։ Նա նշում է, որ Լարի­ջա­նիի հայտա­րա­րությունը՝ Միացյալ Նահանգնե­րի հետ բանակցե­լու ոչինչ չունե­նա­լու մասին, վկա­յում է, որ իշխա­նության լծակնե­րը չեն անցել չափա­վոր թևին։

Հանրա­յին տրա­մադրություննե­րի մասին խոսե­լով՝ հրա­պա­րա­կա­խո­սը ընդգծում է, որ Իրա­նում չկա կազմա­կերպված ընդդի­մա­դիր գործիչ, ով լայն հանրա­յին աջակցություն ունի։ Նա հիշա­տա­կում է միայն թագա­ժա­ռանգ Ռեզա Փահլա­վիին, սակայն կարծում է, որ հասա­րա­կության մեջ դեռ կենդա­նի են շահա­կան ռեժի­մի հիշո­ղություննե­րը, և երկու սերունդ դաստիա­րակվել է շիա­դա­վան գաղա­փա­րա­խո­սության պայմաննե­րում։

Աթա­նեսյա­նը համոզված է, որ Իրա­նի հակա­հարվածնե­րը էսկա­լա­ցիա­յի խորացման միտում ունեն։ Նա նշում է, որ եթե Թեհրա­նը թիրա­խա­վո­րի Պարսից ծոցի արա­բա­կան երկրնե­րը, ապա դա կարող է փոխել տարա­ծաշրջա­նա­յին հաշվեկշի­ռը։ Նրա կարծի­քով՝ Միացյալ Նահանգնե­րը կարող է փորձել կոնսո­լի­դացնել արևմտյան դաշնա­կիցնե­րին, սակայն առանց Չինաստա­նի, Ռուսաստա­նի և Եվրա­միության լիարժեք ներգրավման, այդ ճարտա­րա­պե­տությունը խոցե­լի է։

Ռուսաստա­նի վերա­բերյալ Աթա­նեսյա­նը կարծում է, որ պատե­րազմը Մոսկվա­յի համար քաղա­քա­կան առումով հակակշիռ է Ուկրաի­նա­յի պատե­րազմին։ Սակայն նա նշում է, որ Իրա­նը չի ընդունել իր հարստացված ուրա­նի պաշարնե­րը Ռուսաստա­նին հանձնե­լու առա­ջարկը, ինչը վկա­յում է իրա­նա­կան կողմի սկզբունքայնության մասին։ Նա ընդգծում է, որ Իրա­նը առաջնա­հերթություն է տալիս պետա­կան ինքնիշխա­նությա­նը, տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը և քաղա­քակրթա­կան արժա­նա­պատվությա­նը։

Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի վերա­բերյալ Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ Բաքուն դժվար թե գնա բացա­հայտ երկա­կի խաղի՝ մի կողմից աջակցե­լով Իրա­նի դեմ գործո­ղություննե­րին, մյուս կողմից՝ հայտա­րա­րե­լով եղբայրության մասին։ Նրա համոզմամբ՝ Իրա­նը հստակ հայտա­րա­րել է, որ իր համար կարմիր գծեր այլևս չկան, և ցանկա­ցած երկիր, որը կաջակցի Միացյալ Նահանգնե­րին կամ Իսրա­յե­լին, կարող է դառնալ հրթի­ռա­յին հարձակման թիրախ։

Հայաստա­նի դիրքո­րոշման մասին վերլուծա­բա­նը նշում է, որ Հայաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան ռեսուրսը թույլ չի տալիս ներքաշվել նման հակա­մարտության մեջ։ Նա հիշեցնում է, որ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րի այցը Թեհրան և Անվտանգության խորհրդի քննարկումնե­րը վկա­յում են, որ պաշտո­նա­կան Երև­ա­նը կատա­րում է անհրա­ժեշտ քայլե­րը։ Աթա­նեսյա­նը կարծում է, որ դիվա­նա­գի­տությունը հաճախ անտե­սա­նե­լի աշխա­տանք է, և հանրա­յին դաշտում ամեն ինչի չհրա­պա­րա­կումը չի նշա­նա­կում անգործություն։

Պատե­րազմի տևո­ղության վերա­բերյալ Վահրամ Աթա­նեսյա­նը նշում է, որ դժվար է կանխա­տե­սում անել։ Նա ենթադրում է, որ հակա­մարտությունը կարող է շարունակվել առնվազն այնքան, որքան հայտա­րա­րել է Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հը, սակայն չի բացա­ռում նաև, որ Վաշինգտո­նը կարող է աստի­ճա­նա­բար հետ քաշվել՝ բեռը թողնե­լով Իսրա­յե­լի վրա։ Նրա համոզմամբ՝ եթե գտնվի մի մոդուս, որը կբա­վա­րա­րի Միացյալ Նահանգնե­րի, Իսրա­յե­լի և Իրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը, դա կլի­նի լավա­գույն լուծումը, թեև այդ հավա­նա­կա­նությունը փոքր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ