16.3 C
Yerevan

Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րի Առանցքա­յին Նշա­նա­կությունը

Պետություննե­րը առաջնորդվում են իրենց շահե­րով, և երբ այդ շահե­րը չեն համընկնում, փոքր պետությունը կանգնում է փաստի առաջ։ Հայաստա­նը այժմ փորձում է բազմա­զա­նեցնել արտա­քին քաղա­քա­կա­նությունը և չկուտա­կել բոլոր ռեսուրսնե­րը մեկ ուղղությամբ։

Լիլիթ Մակունց

Civilnet‑ը զրուցել է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի գլխա­վոր խորհրդա­կան, ԱՄՆ-ում Հայաստա­նի նախկին դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Զրույցի ընթացքում ներկա­յացվում է Մակունցի դիրքո­րո­շումնե­րը տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության և Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վերա­բերյալ։ Քննարկման առանցքում են Իրա­նի շուրջ ստեղծված անկա­յուն իրա­վի­ճա­կը, Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի անվտանգ տեղա­փոխման հարցե­րը և Թեհրա­նի հետ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հեռանկարնե­րը։ Մակունցը հատուկ ընդգծում է Հայաստա­նի որդեգրած թափանցիկ գործե­լաո­ճը և անվտանգա­յին ճարտա­րա­պե­տության բազմա­զա­նեցման անհրա­ժեշտությունը՝ հեռա­նա­լով մեկ դաշնակցից կախվա­ծության մոդե­լից։

Լիլիթ Մակունցը նշեց, որ Հայաստա­նի արձա­գանքը տարա­ծաշրջա­նում սկսված ռազմա­կան գործո­ղություննե­րին հապա­ղում չէր, քանի որ հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություննե­րից զատ եղել են ոչ հրա­պա­րա­կա­յին շփումներ և իրա­վի­ճա­կի մշտա­դի­տարկում։ Նա ասաց, որ մինչ հրա­պա­րա­կա­յին կապ հաստա­տե­լը անցկացվել են Անվտանգության խորհրդի նիստեր, քննարկվել են հնա­րա­վոր մարտահրա­վերներն ու դրանց ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։ Մակունցը դիտարկեց, որ Հայաստա­նի քայլե­րը պետք է բխեն բացա­ռա­պես սեփա­կան շահե­րից։

Արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը ակտիվ կապի մեջ է այն երկրնե­րի հայկա­կան համայնքնե­րի և ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի հետ, որտեղ իրա­վի­ճա­կը լարված է։ Նրա խոսքով՝ գործում են թեժ գծեր, իրա­կա­նացվում է քաղա­քա­ցի­նե­րի անվտանգ վերա­դարձի կազմա­կերպում, և առաջնա­հերթությունը նրանց անվտանգությունն է։

Խոսե­լով Իրա­նի հետ ռազմա­վա­րա­կան համա­գործակցության հնա­րա­վոր փաստաթղթի մասին՝ Մակունցը նշեց, որ Հայաստա­նի նպա­տակնե­րը հրա­պա­րա­կա­յին են եղել և անակնկալ չեն գործընկերնե­րի համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգնե­րի։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը թափանցիկ է իր հարա­բե­րություննե­րում և բացա­հայտ ներկա­յացրել է Իրա­նի կարև­ո­րությունը՝ որպես հարա­վա­յին հարև­ան։ Նրա դիտարկմամբ՝ որևէ պետության հետ հարա­բե­րություննե­րը չեն կառուցվում երրորդ երկրի դեմ, և կանխա­տե­սե­լիությունն առանցքա­յին գործոն է գործընկերնե­րի համար։

Անդրա­դառնա­լով 2020 թվա­կա­նի պատե­րազմից առաջ իր հայտա­րա­րությա­նը՝ Լիլիթ Մակունցը ասաց, որ իր խոսքը մանի­պուլացվել է։ Նրա խոսքով՝ ինքը նշել էր, որ չի կարծում, թե Թուրքիան ուղիղ հարձա­կում կգործի Հայաստա­նի Հանրա­պե­տության վրա, և նման բան տեղի չի ունե­ցել։ Մակունցը կարծում է, որ մինչև 2020 թվա­կա­նը Հայաստա­նում ձևա­վորված էին պատկե­րա­ցումներ տարա­ծաշրջա­նի, սեփա­կան կարո­ղություննե­րի և դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ, որոնք հետա­գա­յում ամբողջությամբ չհա­մա­պա­տասխա­նե­ցին իրա­կա­նությա­նը։ Նա դիտարկեց, որ պատե­րազմը դարձավ դառը փորձ, որը ստի­պեց վերա­նա­յել նախկին ընկա­լումնե­րը։

Տարի­ներ շարունակ Հայաստա­նը առաջնորդվել է մեկ հստակ դաշնակցի վրա հենվե­լու տրա­մա­բա­նությամբ՝ կարծե­լով, թե դա կերաշխա­վո­րի անվտանգությունը։ Նրա գնա­հատմամբ՝ փորձը ցույց տվեց, որ պետություննե­րը առաջնորդվում են իրենց շահե­րով, և երբ այդ շահե­րը չեն համընկնում, փոքր պետությունը կանգնում է փաստի առաջ։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը այժմ փորձում է բազմա­զա­նեցնել արտա­քին քաղա­քա­կա­նությունը և չկուտա­կել բոլոր ռեսուրսնե­րը մեկ ուղղությամբ։

Խոսե­լով Միացյալ Նահանգնե­րի հետ հարա­բե­րություննե­րի զարգացման մասին՝ Լիլիթ Մակունցը հիշեցրեց 2021 թվա­կա­նի մայիսյան իրա­դարձություննե­րը, երբ Ադրբե­ջա­նի ներխուժումից հետո սկսվեց ԱՄՆ ակտիվ ներգրավվա­ծությունը։ Նա նշեց, որ ԱՄՆ միջնորդությամբ վերա­դարձվել են ռազմա­գե­րի­ներ, և տարբեր փուլե­րում Վաշինգտո­նը փորձել է կանխել հետա­գա էսկա­լա­ցիա­նե­րը։ Մակունցը կարև­ո­րեց նաև այն փաստը, որ Ուկրաի­նա­յում պատե­րազմի պայմաննե­րում, երբ Վաշինգտո­նի ուշադրությունը կենտրո­նա­ցած էր այլ ուղղությամբ, Հայաստա­նին հաջողվել է պահպա­նել բարձր մակարդա­կի շփումնե­րը։ Դեսպան եղած ժամա­նակ ապա­հո­վել է շուրջօրյա կապ պետքարտուղա­րության հետ և եղել են դեպքեր, երբ գիշե­րա­յին ժամե­րին անմի­ջա­կան կապ է հաստա­տել բարձր պաշտոնյա­նե­րի հետ։ Նրա խոսքով՝ այդ հասա­նե­լիությունը թույլ է տվել որոշ իրա­վի­ճակնե­րում արագ արձա­գանքել և խնդիրներ կանխել։

Անդրա­դառնա­լով սփյուռքյան կառույցնե­րի հետ հարա­բե­րություննե­րին՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ իր առա­ջին քայլե­րից մեկը եղել է բոլոր կառույցնե­րի հետ կապ հաստա­տե­լը, սակայն առանձին կառույցնե­րի հետ համա­գործակցությունը հնա­րա­վոր չի եղել տվյալ փուլում։ Նա ասաց, որ դա չի նշա­նա­կում, թե Հայաստա­նը դիրքա­վորվել է որևէ կառույցի դեմ, այլ առաջնա­հերթությունը եղել է պետա­կան շահե­րի առաջմղումը։

Խոսե­լով խաղա­ղության գործընթա­ցի և երաշխիքնե­րի մասին՝ Մակունցը նշեց, որ օգոստո­սի 8‑ին Վաշինգտո­նում ստո­րագրված փաստա­թուղթը նախա­գահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ՝կարևոր բաղադրիչ է, սակայն ոչ միակ երաշխի­քը։ Նրա խոսքով՝ անվտանգությունը բազմա­գործոն համա­կարգ է՝ ներառյալ հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը, տնտե­սա­կան զարգա­ցումը և գործընկերնե­րի հետ շահե­րի համընկնումը։

Լիլիթ Մակունցը նշեց, որ ռազմա­գե­րի­նե­րի հարցը շարունա­կում է մնալ օրա­կարգում, և աշխա­տանք տարվում է թե՛ երկկողմ, թե՛ գործընկերնե­րի ներգրավմամբ։ Նա խուսա­փեց ենթադրություննե­րից, թե նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության որևէ կետի այլ կերպ իրա­կա­նա­ցումը կարող էր փոխել Արցա­խի ճակա­տա­գի­րը՝ նշե­լով, որ Հայաստա­նը հավա­տա­րիմ է եղել իր պարտա­վո­րություննե­րին, իսկ իննե­րորդ կետի մեկնա­բա­նությունը չի ենթադրել արտա­տա­րածքա­յին միջանցք։

Որպես վարչա­պե­տի գլխա­վոր խորհրդա­կան՝ Մակունցը ասաց, որ հիմնա­կա­նում աշխա­տում է արտա­քին քաղա­քա­կա­նության ուղղությամբ և այն ոլորտնե­րում, որտեղ ունի փորձա­ռություն։ Նա հերքեց այն հրա­պա­րա­կումնե­րը, թե կարող է առա­ջի­կա­յում դառնալ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ՝ նշե­լով, որ նման քննարկում չի ունե­ցել և իր առաջնա­հերթությունը քաղա­քա­կան թիմի հաղթա­նակն է ու Հայաստա­նի խաղաղ զարգա­ցումը։

Վերջում Լիլիթ Մակունցը ընդգծեց, որ Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը զարգա­նում են ռազմա­վա­րա­կան գործընկե­րության փաստաթղթում ամրագրված ուղղություննե­րով՝ տարա­ծաշրջա­նա­յին կայունություն, տնտե­սա­կան և էներգե­տիկ անվտանգություն, տեխնո­լո­գիա­կան զարգա­ցում և ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծեր։ Նրա համոզմամբ՝ այդ համա­գործակցությունը միտված է Հայաստա­նի երկա­րա­ժամկետ անվտանգությա­նը և զարգացմա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ