14.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»


Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծության առա­ջադրումը, թերեւս, պայմա­նա­վորված էր ադրբե­ջա­նա­կան կողմի հետ հետա­գա շփումնե­րի «արդյունա­վե­տությունը ապա­հո­վե­լու» հանգա­մանքով:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 101 

Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նը ֆորմալ առումով, ինչպես մինչ այդ «սահմա­նադրա­կան հիմք էր ստեղծվել» առա­ջադրվել է խորհրդա­րա­նի չորս՝ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ», «Դաշնակցություն», «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րի կողմից: Ազգա­յին ժողո­վի մյուս՝ պատգա­մա­վորնե­րի թվա­քա­նա­կով երկրորդ «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցությունը նախա­գա­հի թեկնա­ծու է առա­ջադրել Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նին: 

Բաբա­յա­նի թեկնա­ծությունը մերժվել է այն «հիմքով», որ նա «վերջին տասը տարի­նե­րին մշտա­պես Արցա­խում չի բնակվել»: Ընդ որում, խորհրդա­րա­նի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տա­րի մակարդա­կով կայացված այդ որո­շումը Գերա­գույն դատա­րա­նի սահմա­նադրա­կան ատյա­նում բողո­քարկե­լու նույնիսկ ձեւա­կան ժամկետ չի սահմանվել: Այդ առումով պետք է ընդգծել, որ ԱԺ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Գագիկ Բաղունցը պատգա­մա­վոր է ընտրվել «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության համա­մասնա­կան ցուցա­կով: Նա 2019թ.-ին Սամվել Բաբա­յա­նի համար Արցա­խի նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրվե­լու սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի պահանջով հանրա­յին ստո­րագրա­հա­վա­քի եռանդուն կազմա­կերպիչնե­րից է:

Իրա­դարձություննե­րի մասնա­կիցնե­րից շատե­րը վկա­յում են, որ Սամվել Շահրա­մանյա­նին նախա­գա­հի թեկնա­ծու առա­ջադրե­լու որո­շումը կայացվել է նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի ու նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի միջեւ ոչ հրա­պա­րա­կա­յին քննարկումնե­րի արդյունքում: Մինչեւ 2023թ. սեպտեմբե­րի 1‑ը Շահրա­մանյա­նը զբա­ղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղա­րի պաշտո­նը: 

Ավե­լի վաղ, 2018թ. հուլի­սի  16-ին նա Բակո Սահակյա­նի հրա­մա­նագրով նշա­նակվել է ԱՀ գերի­նե­րի, պատանդնե­րի եւ անհայտ կորած անձանց հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ: 

Ուշագրավ է, որ արդեն քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Արա­յիկ Հարությունյա­նը նույն պաշտո­նում նշա­նա­կել է ՆԳ նախա­րար Կարեն Սարգսյա­նին, թեեւ ավանդա­բար այդ լիա­զո­րություննե­րը թե Հայաստա­նում, թե Ադրբե­ջա­նում եւ Արցա­խում վերա­պահվել են ԱԱԾ տնօ­րեննե­րին:

Պետք է ենթադրել, որ գերի­նե­րի, պատանդնե­րի եւ անհայտ կորած անձանց հարցե­րով հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի հանգա­մանքով պայմա­նա­վորված՝ քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած երկու տարի­նե­րին եւ հետա­գա շրջա­նում Սամվել Շահրա­մանյա­նը Բաքվի համա­պա­տասխան կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ որո­շա­կի շփումներ ունե­ցել է: 

Ստե­փա­նա­կերտի որոշ աղբյուրներ բռնա­գաղթից հետո մասնա­վոր կարգով ասել են, որ Սամվել Շահրա­մանյա­նը ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության բարձրա­գույն դպրո­ցում ուսա­նել է ներկա­յումս Ադրբե­ջա­նի Պետա­կան անվտանգության ծառա­յության տնօ­րե­նի առա­ջին տեղա­կա­լի պաշտոնն զբա­ղեցնող Ջեյհուն Շադլինսկու հետ: Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Ստե­փա­նա­կերտի հետ Բաքվի ոչ հրա­պա­րա­կա­յին շփումներն սկսվել են Արա­յիկ Հարությունյան-Ջեյհուն Շադլիսկի հանդի­պումով: Արցա­խի նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նի թեկնա­ծության առա­ջադրումը, թերեւս, պայմա­նա­վորված էր ադրբե­ջա­նա­կան կողմի հետ հետա­գա շփումնե­րի «արդյունա­վե­տությունը ապա­հո­վե­լու» հանգա­մանքով:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ