18.3 C
Yerevan

Տնտե­սա­կան Մի Քանի Պարզա­բա­նում

Եթե այլընտրանքա­յին մատա­կա­րա­րումներ չլի­նեին, բորսա­յա­կան գնե­րի աճը շատ արագ կազդեր Հայաստա­նի ներքին շուկա­յի վրա։ Նախկի­նում հաճախ նույն օրը բենզի­նի գնե­րը բարձրա­նում էին, քանի որ տնտեսվա­րողնե­րը գնման հայտ ներկա­յացնե­լիս արդեն կանխա­տե­սում էին ապա­գա բարձր գինը և այն անմի­ջա­պես ներա­ռում էին իրենց հաշվարկնե­րի մեջ։ 

Գեղամ Գևորգյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Մրցակցության և սպա­ռողնե­րի շահե­րի պաշտպա­նության հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Գեղամ Գևորգյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր տնտե­սա­կան մի շարք առանցքա­յին ոլորտնե­րի վերա­բերյալ , որտեղ շեշտվում է այլընտրանքա­յին ներկրման ուղի­նե­րի կարև­ո­րությունը վառե­լի­քի գնե­րի կայունացման գործում։ Քննարկվում են նաև պետա­կան միջամտության արդյունքում ՀԴՄ սպա­սարկման սակագնե­րի նվա­զե­ցումը և տաքսի ծառա­յություննե­րի ոլորտում վարորդնե­րի աշխա­տանքա­յին իրա­վունքնե­րի ու թվա­յին հարթակնե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը։

Գեղամ Գևորգյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նից ներմուծվող բենզի­նը զգա­լիո­րեն ավե­լի էժան է եղել՝ նախև­ա­ռաջ ավե­լի ցածր լոգիստիկ ծախսե­րի և ավե­լի մատչե­լի գնով ապրանքի պատճա­ռով։ Նրա խոսքով՝ սահմաննե­րի բացումը ոչ միայն բենզի­նի ներմուծման հնա­րա­վո­րություն է ստեղծել, այլև բերել է այլընտրանքա­յին ուղի­նե­րի ձևա­վորման և լոգիստիկ ծախսե­րի նվազման։ Գևորգյա­նը դիտարկում է, որ Վրաստա­նից եկող լոգիստիկ ծախսե­րը գրե­թե կրկնա­կի նվա­զել են, և առա­ջա­ցել է հնա­րա­վո­րություն նաև մեքե­նա­նե­րով որո­շա­կի բեռնա­փո­խադրումներ իրա­կա­նացնել։

Նա ընդգծեց, որ նախկի­նում բենզի­նի և դիզե­լի շուկա­յում եղել են կառուցա­կարգա­յին սահմա­նա­փա­կումներ։ Գևորգյա­նի գնա­հատմամբ՝ տարի­նե­րի ընթացքում ձևա­վորված շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րը նոր խաղա­ցողնե­րի մուտքը դարձրել էին բարդ և ռիսկա­յին, քանի որ շուկան փոքր էր և մեծ ֆինանսա­կան հոսքեր էր պահանջում։ Սակայն, նրա կարծի­քով, ադրբե­ջա­նա­կան ուղղությամբ սահմաննե­րի բացումը փոխել է շուկա­յի ընդհա­նուր կառուցվածքը։ Գևորգյա­նը կարծում է, որ դա ստեղծել է ներմուծման այլընտրանքա­յին աղբյուր, որի արդյունքում Հայաստա­նի դիրքը բանակցություննե­րում ուժե­ղա­ցել է, և մյուս մատա­կա­րարներն էլ ստիպված են եղել իջեցնել գնե­րը։ Նա ընդգծեց, որ շուկա­յի մասնա­կիցնե­րը պարզա­պես ստիպված են հարմարվել շուկա­յա­կան նոր կանոննե­րին։

Գևորգյա­նը նաև անդրա­դարձավ միջազգա­յին շուկա­նե­րում նավթի գնե­րի աճին՝ կապված տարա­ծաշրջա­նա­յին իրա­դարձություննե­րի հետ։ Նրա խոսքով՝ եթե այլընտրանքա­յին մատա­կա­րա­րումներ չլի­նեին, բորսա­յա­կան գնե­րի աճը շատ արագ կազդեր Հայաստա­նի ներքին շուկա­յի վրա։ Նա հիշեցրեց, որ նախկի­նում հաճախ նույն օրը բենզի­նի գնե­րը բարձրա­նում էին, քանի որ տնտեսվա­րողնե­րը գնման հայտ ներկա­յացնե­լիս արդեն կանխա­տե­սում էին ապա­գա բարձր գինը և այն անմի­ջա­պես ներա­ռում էին իրենց հաշվարկնե­րի մեջ։

Հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը տեղե­կացրեց, որ արդեն ստո­րագրված պայմա­նագրով նախա­տեսվում է մոտ 4500 տոննա դիզե­լա­յին վառե­լի­քի նոր մատա­կա­րա­րում Ադրբե­ջա­նից։ Գևորգյա­նը նշեց, որ այդ ծավա­լը մեծ չէ ամբողջ շուկա­յի վրա վճռո­րոշ ազդե­ցություն ունե­նա­լու համար, սակայն այն կարև­որ է որպես լրա­ցուցիչ այլընտրանքա­յին աղբյուր։ Նրա գնա­հատմամբ՝ ցանկա­ցած այլընտրանք շուկա­յի համար դրա­կան է, քանի որ նվա­զեցնում է կախվա­ծությունը մեկ ուղղությունից։

Նա օրի­նակ բերեց նաև հեղուկ գազի շուկան՝ նշե­լով, որ այնտեղ գործում է ավե­լի քան 190 տնտեսվա­րող, և որևէ մեկը չունի 9 տոկո­սից ավե­լի մասնա­բա­ժին։ Գևորգյա­նի կարծի­քով՝ նման պայմաննե­րում պայմա­նա­վորվա­ծություննե­րի կամ մոնո­պո­լիա­յի հավա­նա­կա­նությունը տեսա­կա­նո­րեն շատ փոքր է։ Սակայն, նրա խոսքով, երբ օրի­նակ Լարսի անցա­կե­տը փակվում է և բեռնա­տարնե­րը 5 օրվա փոխա­րեն ճանա­պարհին անցկացնում են 15 օր, ծախսերն աճում են, ինչի հետև­անքով գազի գինը բարձրա­նում է։

Գևորգյա­նը նաև ընդգծեց, որ վառե­լի­քի գնե­րի փոփո­խությունը բազմա­պա­տիկ ազդե­ցություն ունի տնտե­սության վրա։ Նրա դիտարկմամբ՝ դիզե­լա­յին վառե­լի­քը լայնո­րեն օգտա­գործվում է գյուղատնտե­սությունում, և եթե այն թանկա­նում է գյուղատնտե­սա­կան սեզո­նի ընթացքում, դրա ազդե­ցությունը զգացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ գյուղմթերքի գնե­րի բարձրացման տեսքով։

Հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը անդրա­դարձավ նաև ՀԴՄ սպա­սարկման ծառա­յություննե­րի թանկացման խնդրին։ Նրա խոսքով՝ հանձնա­ժո­ղո­վը վարույթ է իրա­կա­նացրել և ընկե­րություննե­րին տուգա­նել՝ կիրա­ռե­լով առա­վե­լա­գույն տուգանք՝ հասույթի 10 տոկո­սի չափով։ Գևորգյա­նը նշեց, որ հանձնա­ժո­ղո­վը արձա­նագրել է, որ գնե­րի բարձրա­ցումը համա­չափ չէ ընկե­րություննե­րի ծախսե­րի աճին։ Այժմ բանակցություններ են ընթա­նում, որպեսզի դատա­կան գործընթացներ չլի­նեն և հնա­րա­վոր լինի կոնսենսուսով լուծում գտնել։ Գևորգյա­նը նշեց, որ քննարկվում է սակա­գի­նը մոտ 2400 դրա­մի սահմաննե­րում սահմա­նե­լու տարբե­րա­կը, ինչպես նաև նախա­տեսվում է, որ որոշ հաճա­խորդնե­րի համար մեկ ամիս սպա­սարկումը կլի­նի անվճար՝ որպես փոխհա­տուցում նախկի­նում բարձրացված գնե­րի համար։ Նրա խոսքով՝ այս փոփո­խություննե­րը կարող են վերա­բերվել շուրջ 40 հազար փոքր բիզնե­սի ներկա­յա­ցուցիչնե­րի։

Գևորգյա­նը անդրա­դարձավ նաև տաքսի ծառա­յություննե­րի ոլորտին՝ նշե­լով, որ կառա­վա­րությունում տեղի է ունե­ցել հանդի­պում ոլորտի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Նա նշեց, որ քննարկվել են վարորդնե­րի աշխա­տանքա­յին ստա­ժի հաշվառման, կենսա­թո­շա­կա­յին վճարնե­րի և սոցիա­լա­կան երաշխիքնե­րի հարցե­րը։ Նրա խոսքով՝ կառա­վա­րությունը նախա­տե­սում է մինչև աշուն լուծումներ ներկա­յացնել այդ խնդիրնե­րի համար։Տաքսի ծառա­յություննե­րի ոլորտում խնդիրնե­րի մի մասը կապված է հարթակնե­րի և վարորդնե­րի հարա­բե­րություննե­րի հետ։ Գևորգյա­նի խոսքով՝ արդեն որոշ փոփո­խություններ են իրա­կա­նացվել՝ օրի­նակ որոշ ծառա­յություննե­րի միջնորդավճարնե­րի վերա­նա­յում, ինչպես նաև առա­ջարկվել են նոր մեխա­նիզմներ վարորդնե­րի գնա­հատման համա­կարգում։ Նրա կարծի­քով՝ անհրա­ժեշտ է նաև ավե­լի լավ հաղորդակցություն հարթակնե­րի և վարորդնե­րի միջև, որպեսզի վարորդնե­րը կարո­ղա­նան անհա­տա­կան կերպով ներկա­յացնել իրենց խնդիրնե­րը։

Հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հը նաև անդրա­դարձավ հեռա­հա­ղորդակցության ընկե­րություննե­րի և վճա­րա­յին համա­կարգե­րի միջև առա­ջա­ցած վեճին։ Նրա խոսքով՝ երեք օպե­րա­տոր որո­շել էին դադա­րեցնել վճա­րումնե­րի ընդունումը որոշ վճա­րա­յին համա­կարգե­րի միջո­ցով՝ պատճա­ռա­բա­նե­լով բարձր միջնորդավճարնե­րը։ Գևորգյա­նը նշեց, որ հանձնա­ժո­ղո­վը այդ կապակցությամբ հակամրցակցա­յին համա­ձայնության կասկա­ծով վարույթ է հարուցել և քննարկում է միջանկյալ լուծումներ, որպեսզի շուկա­յի մասնա­կիցնե­րից որևէ մեկը անդառնա­լի վնաս չկրի մինչև վերջնա­կան որոշման ընդունումը։

Վերջում Գևորգյա­նը նշեց, որ օրենսդրա­կան փոփո­խություննե­րից հետո իրենց հանձնա­ժո­ղո­վը դարձել է սպա­ռողնե­րի շահե­րի պաշտպա­նության կենտրո­նա­կան մարմի­նը։ Նրա խոսքով՝ այժմ գործում է «Սպա­ռո­ղի օգնա­կան» գործի­քը, որի միջո­ցով քաղա­քա­ցի­նե­րը կարող են բողոք ներկա­յացնել ապրանքնե­րի կամ ծառա­յություննե­րի հետ կապված խնդիրնե­րի դեպքում։ Նա ընդգծեց, որ եթե բիզնե­սը 14 օրվա ընթացքում չի լուծում խնդի­րը, ապա այն փոխանցվում է հանձնա­ժո­ղո­վի հետ համա­գործակցող իրա­վա­բա­նա­կան կազմա­կերպություննե­րին, իսկ անհրա­ժեշտության դեպքում հանձնա­ժո­ղո­վը միջամտում է և լուծում հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ