18.3 C
Yerevan

Հարցազրույց Արա­յիկ Հարությունյա­նի Հետ

Տարբեր ընդդի­մա­դիր ուժե­րը միա­սին վերցրած էլ ավե­լի քիչ աջակցություն են ստա­նում, քան իշխա­նությունը ներկա­յացնող քաղա­քա­կան ուժը։ Իրենց ունե­ցած ներքին հետա­զո­տություննե­րը նույնպես մոտա­վո­րա­պես նույն պատկերն են ցույց տալիս։ Եթե այդ միտումնե­րը պահպանվեն, ապա իշխա­նությունը կարող է հավա­քել նույնիսկ 50 տոկո­սից ավե­լի աջակցություն։ 

Արա­յիկ Հարությունյան

1inTV‑ն զրուցել է վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի ներքա­ղա­քա­կան դինա­մի­կա­յի և արտա­քին մարտահրա­վերնե­րի վերա­բերյալ մի շարք տեսա­կետներ։ Զրույցի առանցքում են գալիք ընտրություննե­րի նախա­շե­մին հրա­պա­րակված սոցիո­լո­գիա­կան հարցումնե­րը, որոնք փաստում են իշխող քաղա­քա­կան ուժի վարկա­նի­շի գերա­կա­յությունը ընդդի­մա­դիր կառույցնե­րի նկատմամբ։ Հարությունյա­նը մանրա­մասնում է կառա­վա­րության որդեգրած ինքնիշխա­նության ամրապնդման քաղա­քա­կա­նությունը, անդրա­դառնա­լով ռուսա­կան ռազմա­բա­զա­յի ներկա­յությա­նը և սահմա­նա­յին անցա­կե­տե­րի հսկո­ղությունը հայ սահմա­նա­պահնե­րին վերա­դարձնե­լու գործընթա­ցին։

Արա­յիկ Հարությունյանն անդրա­դարձել է ամե­րիկյան միջազգա­յին հանրա­պե­տա­կան ինստի­տուտի հրա­պա­րա­կած սոցիո­լո­գիա­կան հարցման արդյունքնե­րին և նշել, որ ընդդի­մա­դիր ուժե­րի կողմից դրանց անտե­սումը քաղա­քա­կան ինքնա­խա­բեություն է։ Նրա խոսքով՝ որոշ քաղա­քա­կան գործիչներ սիրում են միայն այն հարցումնե­րը, որոնք իրենց ցանկա­լի պատկերն են ցույց տալիս։ Արա­յիկ Հարությունյա­նը հիշեցրել է, որ նախորդ ընտրություննե­րից առաջ որոշ հարցումներ կանխա­տե­սում էին իշխա­նության պարտություն, սակայն իրա­կան ընտրա­կան արդյունքնե­րը լիո­վին հակա­ռակն ապա­ցուցե­ցին։ Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը ընդգծել է, որ տվյալ հարցումն իրա­կա­նացրել է միջազգա­յին հեղի­նա­կա­վոր կազմա­կերպություն, որն աշխա­տում է բազմա­թիվ երկրնե­րում, և դրա արդյունքնե­րը պետք է ընդունել որպես քաղա­քա­կան իրա­կա­նության ցուցիչ։

Արա­յիկ Հարությունյա­նի դիտարկմամբ՝ տարբեր ընդդի­մա­դիր ուժե­րը միա­սին վերցրած էլ ավե­լի քիչ աջակցություն են ստա­նում, քան իշխա­նությունը ներկա­յացնող քաղա­քա­կան ուժը։ Նրա խոսքով՝ իրենց ունե­ցած ներքին հետա­զո­տություննե­րը նույնպես մոտա­վո­րա­պես նույն պատկերն են ցույց տալիս։ Հարությունյա­նը նշել է, որ եթե այդ միտումնե­րը պահպանվեն, ապա իշխա­նությունը կարող է հավա­քել նույնիսկ 50 տոկո­սից ավե­լի աջակցություն։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ առա­ջի­կա ամիսնե­րին իշխա­նությունը կունե­նա նոր նախա­ձեռնություններ, որոնք կարող են ավե­լի ամրապնդել իր դիրքե­րը քաղա­քա­կան դաշտում։

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վարն անդրա­դարձել է նաև խաղա­ղության գործընթա­ցին՝ նշե­լով, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը տարի­ներ շարունակ աշխա­տում են խաղա­ղության համա­ձայնագրի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ արդեն կա նախաստո­րագրված փաստա­թուղթ, և իշխա­նությունը հույս ունի, որ ընթա­ցող գործընթացնե­րը կհանգեցնեն վերջնա­կան խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրմա­նը մոտ ապա­գա­յում։

Անդրա­դառնա­լով օլի­գարխիա­յի թեմա­յին՝ Արա­յիկ Հարությունյա­նը շեշտել է, որ Հայաստա­նում այլևս օլի­գարխիկ համա­կարգ գոյություն չունի։ Նրա բացատրությամբ՝ օլի­գարխը այն գործա­րարն է, որն ունի քաղա­քա­կան իշխա­նության վրա ազդե­ցություն և օգտա­գործում է տնտե­սա­կան լծակնե­րը իշխա­նության ներսում դիրքեր ձեռք բերե­լու համար։ Հարությունյա­նի կարծի­քով՝ այդ համա­կարգը Հայաստա­նում վերա­ցել է, իսկ բիզնե­սը ներկա­յում գործում է առանց իշխա­նության կողմից ճնշումնե­րի կամ մասնակցության։ Նա նաև նշել է, որ խոշոր բիզնե­սի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ զրույցնե­րը ցույց կտան, որ նրանց գործունեության պայմաննե­րը զգա­լիո­րեն բարե­լավվել են։

Արա­յիկ Հարությունյա­նը խոսել է նաև արտա­քին քաղա­քա­կա­նության մասին՝ ընդգծե­լով, որ Հայաստա­նի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը հավա­սա­րակշռված է և ուղղված է բոլոր գործընկերնե­րի հետ համա­գործակցությա­նը։ Նրա կարծի­քով՝ տարա­ծաշրջա­նում առկա պատե­րազմա­կան իրա­վի­ճա­կի պայմաննե­րում այն փաստը, որ Հայաստա­նը պահպա­նել է հարա­բե­րա­կան խաղա­ղություն, հենց այդ քաղա­քա­կա­նության արդյունքն է։ Նա նշել է, որ Հայաստա­նը չի պատրաստվում հակա­մարտություննե­րի մեջ մտնել մեծ պետություննե­րի հետ, այլ փորձում է պաշտպա­նել իր շահե­րը գործընկե­րա­յին հարա­բե­րություննե­րի միջո­ցով։

Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի վերա­բերյալ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը նշել է, որ Հայաստա­նը ցանկա­նում է պահպա­նել գործընկե­րա­յին հարա­բե­րություններ՝ հավա­սա­րը հավա­սա­րի սկզբունքով։ Արա­յիկ Հարությունյա­նի գնա­հատմամբ՝ վերջին տարի­նե­րին իրա­կա­նացված քայլե­րը, այդ թվում՝ սահմա­նա­յին որոշ կետե­րի վերահսկո­ղությունը հայկա­կան կողմին վերա­դարձնե­լը, պետա­կա­նության ամրապնդման տրա­մա­բա­նության մեջ են և չեն կարող դիտվել որպես «կիսա­քայլեր»։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին լարվա­ծությա­նը՝ նա նշել է, որ Հայաստա­նի իշխա­նություննե­րը մշտա­պես հետև­ում են զարգա­ցումնե­րին և այդ նպա­տա­կով գործում են աշխա­տանքա­յին խմբեր անվտանգության համա­կարգում։ Հարությունյա­նը շեշտել է, որ պետությունը չի ցանկա­նում հասա­րա­կության մեջ ավե­լորդ խուճապ առա­ջացնել և գործում է ինստի­տուցիո­նալ մեխա­նիզմնե­րով՝ գնա­հա­տե­լով հնա­րա­վոր ռիսկե­րը և անհրա­ժեշտության դեպքում համա­պա­տասխան որո­շումներ ընդունե­լով:   

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը նաև ընդգծել է, որ տարա­ծաշրջա­նա­յին լարվա­ծություննե­րը կարող են որո­շա­կի ազդե­ցություն ունե­նալ խաղա­ղության գործընթացնե­րի վրա, քանի որ դրանք շեղում են երկրնե­րի ուշադրությունը։ Միա­ժա­մա­նակ նա նշել է, որ Հայաստա­նը բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ ունի Իրա­նի հետ և շահագրգռված է տարա­ծաշրջա­նում կայունության պահպանմամբ։

Խոսե­լով անվտանգության հարցե­րի մասին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշել է, որ սահմա­նա­յին անցա­կե­տե­րի վերահսկո­ղությունը աստի­ճա­նա­բար վերա­դարձվում է Հայաստա­նի սահմա­նա­պահ ծառա­յությա­նը։ Նրա խոսքով՝ դա պետա­կա­նության ամրապնդման քաղա­քա­կա­նության մաս է։

Մոսկվա­յի կողմից առա­ջարկված հնա­րա­վոր համա­գործակցության ձևա­չա­փի վերա­բերյալ Հարությունյա­նը նշել է, որ Հայաստա­նը կարող է ինքնուրույն չեզո­քացնել հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը սեփա­կան ինստի­տուտնե­րի միջո­ցով։ Նրա խոսքով՝ եթե որևէ լրատվա­մի­ջոց կամ ալիք խախտի Հայաստա­նի օրենքնե­րը կամ դառնա հիբրի­դա­յին սպառնա­լի­քի աղբյուր, իշխա­նություննե­րը կարող են համա­պա­տասխան քայլեր ձեռնարկել, ներառյալ հեռարձակման սահմա­նա­փա­կումնե­րը։

Տնտե­սա­կան հարցե­րին անդրա­դառնա­լով՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշել է, որ կենսա­թո­շակնե­րի բարձրացման ծրա­գի­րը ֆինանսա­կան խնդիրնե­րի չի բախվի։ Նրա խոսքով՝ անհրա­ժեշտ միջոցնե­րը արդեն ապա­հովված են, իսկ տնտե­սության աճը վերջին տարի­նե­րին ստեղծել է լրա­ցուցիչ եկա­մուտներ պետա­կան բյուջեի համար։

Ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի վերա­բերյալ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը վստա­հություն է հայտնել, որ առա­ջի­կա ընտրություննե­րում քաղա­քա­ցի­նե­րը կգնա­հա­տեն իշխա­նության ձեռքբե­րումնե­րը։ Նա նաև նշել է, որ իշխա­նությունը գիտակցում է հասա­րա­կության որոշ հատվածնե­րի դժգո­հություննե­րը, սակայն դրանք պատրաստ է բացատրել և ներկա­յացնել առա­ջի­կա տարի­նե­րի ծրագրե­րը։

Դատաի­րա­վա­կան համա­կարգի մասին խոսե­լիս Արա­յիկ Հարությունյա­նը նշել է, որ հիմնա­կան դժգո­հություննե­րը կապված են դատա­վա­րություննե­րի երկա­րատև լինե­լու հետ։ Նրա խոսքով՝ ներկա­յում դատա­րաննե­րում քննվում են մեծա­ծա­վալ գործեր ապօ­րի­նի ձեռք բերված գույքի վերա­դարձի վերա­բերյալ, որոնց ընդհա­նուր արժե­քը հասնում է միլիարդա­վոր դոլարնե­րի։

Եկե­ղե­ցու շուրջ քննարկումնե­րի մասին խոսե­լիս վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը նշել է, որ գործընթա­ցը շարունակվում է և կապված է եկե­ղե­ցու ներսում առկա խորքա­յին խնդիրնե­րի հետ։ Նրա­կարծի­քով՝ այդ հարցի լուծումը ժամա­նակ է պահանջում, քանի որ անհրա­ժեշտ է, որ հենց եկե­ղե­ցու ներսում հասունա­նա փոփո­խություննե­րի գիտակցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ

Առնչվող Հոդվածներ