13.5 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Որեւէ վկա­յություն այն մասին, թե այդ բախտո­րոշ քայլին դիմե­լիս Գագիկ Բաղունցն ի՞նչ սկզբունքնե­րով է առաջնորդվել կամ ով է նրան այդպես ուղղորդել, չկա:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 103

Արցա­խի հինգե­րորդ նախա­գա­հի պաշտո­նում Սամվել Շահրա­մանյա­նը ընտրությունը կազմա­կերպվել է 2023թ. սեպտեմբե­րի 9‑ին: Նախօ­րեին, ինչպես ասել ենք, Ազգա­յին ժողո­վի նախա­գահ եւ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Դավիթ Իշխանյա­նը հանդես է եկել հայտա­րա­րությամբ եւ զգուշացրել, որ քվեարկությունը տապա­լե­լու փորձի դեպքում պատասխա­նա­տունե­րը կենթարկվեն օրենքով սահմանված հակազդե­ցության: 

Պահպանվել է այդ օրվա սիրո­ղա­կան լուսանկար, որտեղ Ազգա­յին ժողո­վի նստա­վայրը շրջա­պատված է ոստի­կա­նության ուժե­ղացված պահա­կախմբե­րով, իսկ նախա­գա­հա­կան նստա­վայրի մոտ հավաքված են մի քանի տասնյակ մարդ:

Տեղե­կություններ կան, որ նույն ժամե­րին Վերածննդի հրա­պա­րա­կի մատույցնե­րում կենտրո­նացվել են նաեւ «աշխարհա­զո­րի ուժեր«, շենքե­րի կտուրնե­րին տեղա­բաշխված են եղել դիպուկա­հարներ: 

Շահրա­մանյա­նի ընտրությունը կազմա­կերպվել է փակ քվեարկությամբ: Մինչ այդ նա Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րի առջեւ ելույթ է ունե­ցել եւ վստա­հեցրել, որ նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լու դեպքում Արցա­խը «կունե­նա կարգա­վի­ճակ եւ Հայաստա­նի հետ ցամա­քա­յին հաղորդակցություն»:

Նիստի մասնա­կիցնե­րը նախա­գա­հի թեկնա­ծուին քաղա­քա­կան բնույթի հարցեր գրե­թե չեն տվել: Փակ գաղտնի քվեարկությա­նը մասնակցել է 23 պատգա­վա­մոր: Շահրա­մանյա­նի օգտին քվեարկել է 22‑ը: «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքից պատգա­մա­վոր Արա­մա­յիս Աղա­բեկյա­նը դեմ է քվեարկել՝ հակադրվե­լով խմբակցության միասնա­կան որոշմա­նը: Նման քայլի դիմել է նաեւ ԱԺ փոխնա­խա­գահ Գագիկ Բաղունցը. Ի հակակշիռ «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցության որոշման՝ չմասնակցել քվեարկությա­նը, նա «կողմ» է քվեարկել Շահրա­մանյա­նի թեկնա­ծությա­նը:

Կարե­լի է վստա­հա­բար ասել, որ եթե Բաղունցը հարգեր «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցության որո­շումը եւ չմասնակցեր քվեարկությա­նը, ապա Շահրա­մանյա­նը չէր ընտրվի Արցա­խի նախա­գահ, որովհե­տեւ այդ պաշտո­նում ընտրվե­լու համար պետք է ձայնե­րի ոչ թե պարզ, այլ՝ երկու երրորդի մեծա­մասնություն: 

Որեւէ վկա­յություն այն մասին, թե այդ բախտո­րոշ քայլին դիմե­լիս Գագիկ Բաղունցն ի՞նչ սկզբունքնե­րով է առաջնորդվել կամ ով է նրան այդպես ուղղորդել, չկա:

Փաստ է, որ Արցա­խի պետա­կան համալսա­րա­նի դասա­խոս Գագիկ Բաղունցը 2020թ.-ին Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր է ընտրվել Սամվել Բաբա­յա­նի գլխա­վո­րած «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության համա­մասնա­կան  ցուցա­կով, խմբակցության քվո­տա­յով զբա­ղեցրել ԱԺ փոծնա­խա­գա­հի պաշտո­նը: Քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Գագիկ Բաղունցը թողել է «Միասնա­կան հայրե­նիք» խմբակցության ղեկա­վա­րի պաշտո­նը:

Ըստ չճշտված տեղե­կություննե­րի, այդ որո­շումն ընդունել է Սամվել Բաբա­յա­նը՝ հաշվի առնե­լով, որ Բաղունցը «միշտ չէ, որ կատա­րում է խմբակցության որո­շումնե­րը»: Անշուշտ, ոչ ոք չի պնդի, որ եթե Բաղունցը չմասնակցեր Շահրա­մանյա­նի ընտրությա­նը, եւ քվեարկությունը տապալվեր, ապա Ստե­փա­նա­կերտում իրա­դարձություննե­րը կզարգա­նա­յին այլ կերպ: Բայց փաստը, որ Արցա­խի հինգե­րորդ նախա­գա­հի ընտրությունը կայա­ցել է ոստի­կա­նության պահա­կախմբե­րի հսկո­ղության ներքո, եւ արդյունքը կախված է եղել մեկ մարդու քվեից, եւ նա, ի հակակշիռ իր կուսակցության որոշման, այդ «ծառա­յությունը մատուցել է», ինքնին շատ խորհրդանշա­կան է եւ վկա­յում է, որ գործընթա­ցը միջնորդա­վորված է եղել ստվե­րա­յին մի քանի պայմա­նա­վորվա­ծություննե­րով:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ