26.4 C
Yerevan

Թղթի Վրա Ամեն Ինչ “Լավ Էր”

Այդ տարի­նե­րին խորա­նում էր տնտե­սա­կան մոնո­պո­լիան։ Տնտե­սության առանցքա­յին ոլորտնե­րը կենտրո­նացված էին մի քանի ազդե­ցիկ խմբե­րի ձեռքում, որոնք սերտո­րեն կապված էին իշխա­նության հետ։ Մրցակցությունը սահմա­նա­փակված էր, նոր բիզնեսնե­րի մուտքը՝ դժվա­րացված։ Աճի արդյունքնե­րը հավա­սա­րա­չափ չէին բաշխվում։ Հարստա­նում էր իշխա­նա­կան վերնա­խա­վը, իսկ հասա­րա­կության լայն շերտե­րը շարունա­կում էին ապրել ծանր սոցիա­լա­կան պայմաննե­րում։

Մկրտիչ Իսրա­յելյան

Ռոբերտ Քոչարյա­նը հերթա­կան անգամ հայտա­րա­րել է թե իբր իր կառա­վարման տարի­նե­րին (1998–2008թթ) տնտե­սության որևէ ճյուղ անկում չի ապրել։ 

Թվե­րը իհարկե, գոյություն ունեն, որոշ տարի­նե­րի պաշտո­նա­կան վիճա­կագրությունը նույնիսկ երկնիշ աճ էր ցույց տալիս։ Բայց հարցը այն է՝ այդ աճը ինչի՞ վրա էր հիմնված և որքա­նով էր իրա­կան։

Այդ ժամա­նա­կա­հատվա­ծը աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի առումով համե­մա­տա­բար խաղաղ ու բարենպաստ շրջան էր։ Աշխարհում տնտե­սա­կան աճ կար, էներգա­կիրնե­րի գնե­րը բարձր էին, և շատ երկրներ արագ էին զարգա­նում։ Այս ֆոնին Հայաստա­նը նույնպես արձա­նագրում էր աճ, բայց դրա հիմքը հիմնա­կա­նում ներքին տնտե­սա­կան քաղա­քա­կա­նությունը չէր։

Հայաստա­նի տնտե­սության հիմնա­կան շարժիչ ուժը դարձել էին արտերկրից եկող տրանսֆերտնե­րը։ Հարյուր հազա­րա­վոր հայաստանցի­ներ աշխա­տում էին Ռուսաստա­նում և իրենց վաստա­կած գումարնե­րը ուղարկում էին հայրե­նիք։ Այդ գումարներն էին սնուցում սպա­ռումը, շինա­րա­րությունը և ծառա­յություննե­րի ոլորտը։ Տնտե­սությունը փաստա­ցի նստած էր տրանսֆերտնե­րի «ասե­ղի» վրա։

Այդ աճը չէր ստեղծում մրցունակ արտադրություն, չէր ձևա­վո­րում տեխնո­լո­գիա­կան կամ արդյունա­բե­րա­կան հիմք, չէր բացում կայուն աշխա­տա­տե­ղեր հենց Հայաստա­նում։

Միևնույն ժամա­նակ այդ տարի­նե­րին խորա­նում էր տնտե­սա­կան մոնո­պո­լիան։ Տնտե­սության առանցքա­յին ոլորտնե­րը կենտրո­նացված էին մի քանի ազդե­ցիկ խմբե­րի ձեռքում, որոնք սերտո­րեն կապված էին իշխա­նության հետ։ Մրցակցությունը սահմա­նա­փակված էր, նոր բիզնեսնե­րի մուտքը՝ դժվա­րացված։ Աճի արդյունքնե­րը հավա­սա­րա­չափ չէին բաշխվում։ Հարստա­նում էր իշխա­նա­կան վերնա­խա­վը, իսկ հասա­րա­կության լայն շերտե­րը շարունա­կում էին ապրել ծանր սոցիա­լա­կան պայմաննե­րում։

Կարև­որ էր նաև մեկ այլ հանգա­մանք։ Մինչ Հայաստա­նում տնտե­սա­կան աճը մեծա­պես պայմա­նա­վորված էր տրանսֆերտնե­րով և շինա­րա­րա­կան բումով, Ադրբե­ջա­նը նավթա­յին եկա­մուտնե­րի հաշվին կտրուկ մեծացնում էր իր ռազմա­կան բյուջեն։ Այդ տարի­նե­րին Բաքուն արա­գո­րեն զինվում էր, իսկ ռազմա­կան բալանսը աստի­ճա­նա­բար խախտվում էր ոչ Հայաստա­նի օգտին։ 

Այսինքն՝ մի ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ հնա­րա­վոր էր ամրապնդել պետության տնտե­սա­կան հիմքե­րը և անվտանգության համա­կարգը, Հայաստա­նը մեծ մասամբ զբաղված էր կարճա­ժամկետ «աճի» ցուցա­նիշնե­րով և ներքին հարստացման մրցա­վազքով։

Արդյունքում ձևա­վորվեց տնտե­սություն, որը կախված էր արտա­քին փողե­րից, իսկ ռազմա­վա­րա­կան առումով երկի­րը չկա­րո­ղա­ցավ օգտվել համաշխարհա­յին բարենպաստ իրա­վի­ճա­կից։ Երբ 2008–2009 թթ. համաշխարհա­յին ֆինանսա­կան ճգնա­ժա­մը հարվա­ծեց, այդ մոդե­լի թուլությունն անմի­ջա­պես երև­աց։

Ուստի 1998–2008 թվա­կաննե­րի «տնտե­սա­կան հրաշքի» մասին խոսե­լիս պետք է հասկա­նալ մի պարզ բան՝ դա մեծա­պես թվե­րի աճ էր, ոչ թե համա­կարգա­յին զարգա­ցում։ Իսկ թվե­րով չափվող աճը միշտ չէ, որ նշա­նա­կում է իրա­կան առա­ջընթաց պետության համար։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝https://share.google/TS2fJ0AshyRF6c7hA

Առնչվող Հոդվածներ