16.2 C
Yerevan

Հայաստա­նի Իրա­կան Խոսքը՝ Նրա Ամե­նավճռա­կան Հաղթա­նակ

Շատ կայուն տպա­վո­րություն է ստեղծվում, որ Հայաստա­նի օրվա գրո­ղը իրա­կան Հայրե­նի­քի մասին պարզա­պես ասե­լիք չունի:

Վահրամ Աթա­նեսյան

Քո բոլոր ճակա­տա­մարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթա­նակ տարած ոչ մի զորա­վար չի մեծարվել հաղթա­կա­մա­րով: Ոչնչացվել են կռվողնե­րի քո փոքրիկ խմբե­րը լեռնե­րում ու կիրճե­րում: Դու ոչ մի հաղթա­նակ չունես: Քո պարզած սպի­տակ դրոշնե­րը թշնա­մու մեջ չեն խաղացրել սրտա­ռուչ հարգանք և հաշտության քո բանագնացնե­րը խեղդվել են թաց հռհռո­ցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգնե­րի կուռ սպառնա­լի­քով՝ կորզե­լու հավա­սա­րի քո դաշինքը, կամ գնե­լու քո մեծա­հո­գի չեզո­քությունը, այլ թափթփված խուժա­նի խմբե­րով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլե­լու, արտ հրդե­հե­լու: Պատա­ռոտվել են նոր գնդեր գումա­րե­լու քո ծրագրե­րը: Բարձա­խեղդ է արվել որևէ ելք փնտրե­լու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրե­ղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանա­կի միա­վոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակնե­րը: Պարտված բանակնե­րը հաղթողնե­րի համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը:

Հրանտ Մաթեւոսյա­նի «Մեծա­մոր» էսսեից է, որ գրվել է այն նույն դարաշրջա­նում, երբ Երեւա­նի գրա­կան-մտա­վո­րա­կան, գիտա­կան ու հանրա­յին շրջա­նակնե­րում թեւա­ծում էր «Մեր հողե­րը ետ տվեք» պահանջը: Այդ տարի­նե­րին է լույս տեսել Գուրգեն Մահա­րու «Այրվող այգեստաններ» վեպը եւ արժա­նա­ցել համընդհա­նուր պարսա­վանքի: 

Վկա­յություններ կան, թե ժամա­նա­կի անուն հանած գրող-բանաստեղծնե­րը, որ փառքի էին հասել եղեռնի թեմա­յի վրա «ձեռքեր տաքացնե­լով», ինչպես են թունա­վո­րել Մահա­րու անձնա­կան կյանքը: Հեշտ չի եղել նաեւ Մաթեւոսյա­նի համար: Բայց նա, ինչպես վկա­յում է մեջբե­րումը, ժողովրդի հանդեպ մնա­ցել է ազնիվ, ոչինչ գերբնա­կան չի ներշնչել: 

Այսօրվա Հայաստա­նը ոչ քաղա­քա­կան ճշմա­րիտ խոսքի կարիք ունի, խոսք, որ կարող է մարդուն հաշտեցնել իրա­կա­նության հետ եւ Հայրե­նի­քը դարձնել սիրե­լի: Թե չէ տիրում է  մթնո­լորտ, երբ գրող մարդը պարզո­րոշ ասում է, որ իրեն «Փաշինյա­նի իրա­կան Հայաստա­նը պետք չէ»: Սոցիա­լա­կան ցանցե­րի հարյուրա­վոր օգտա­տե­րեր կրկնում են նույնը: Բայց չէ՞ որ Հայաստա­նը առնվազն խորհրդա­յին շրջա­նից ի վեր այն է եղել ու կա, ինչ Փաշինյա­նը ներկա­յացնում է քարտե­զի տեսքի կրծքանշա­նով:

Եւ շատ կայուն տպա­վո­րություն է ստեղծվում, որ Հայաստա­նի օրվա գրո­ղը իրա­կան Հայրե­նի­քի մասին պարզա­պես ասե­լիք չունի: Նա չի ապրում երկրի կյանքով: Նրան պետք է թեմա, որ ժողովրդյան զգացմունքներ կբորբո­քի՝ ինչպես Պարույր Սեւա­կի «Անլռե­լի զանգա­կա­տունը»: Դրա համար է նա ասում՝ «ինձ պետք չէ Հայաստա­նը, եթե այնտեղ արգելվե­լու է խոսել Արցա­խի մասին»: Արցա­խը նրա համար «գեղարվեստա­կան պարզունակ սյուժե է», որ մեծավ մասամբ հորի­նա­ծին է, իրա­կան պատե­րազմի, հաղթա­նա­կի եւ հետա­գա պարտության, շրջա­փակման եւ բռնա­տե­ղա­հա­նության հետ ոչ մի աղերս չունի:

Հայաստա­նը պետք է գտնի իր նոր գրո­ղին, նկարչին, քանդա­կա­գործին, երգա­հա­նին: Իր գիտնա­կա­նին: 

Հայաստա­նի իրա­կան Խոսքը լինե­լու է նրա ամե­նավճռա­կան հաղթա­նա­կը:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ