16.2 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Կարե­լի է ենթադրել, որ ՀՅԴ‑ն շտա­պում էր ունե­նալ կուսակցության մարմիննե­րի «եզրա­կա­ցություննե­րը», որպեսզի համա­նա­խա­գահնե­րի հետ բանակցություննե­րում նախա­գահ Քոչարյա­նը վստա­հա­բար ասեր, որ կարգա­վորման քիուեսթյան «նոր ձեւա­վորվող  փաթե­թը Հայաստա­նում հանրա­յին աջակցություն ունի»:

Վահրամ Աթա­նեսյան

ՄԵՐ ԽՈՍՔԸ՝

Ներկա­յացնում ենք Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, լրագրող-հրա­պա­րա­կա­խոս, «Մեր Ուղին»-ի  թղթա­կից Վահրամ Աթա­նեսյա­նի «ՀՅԴ‑ն քիուեսթյան «նախագծի» պատասխա­նա­տունե­րից է» շարքի վերջին հատվա­ծը։ 

Այս շարքը, որը պատմում է 2001թ․ ՔԻ-Վեսթի բանակցություննե­րի ընթացքում հայկա­կան կողմին առա­ջարկվա­ծի վերա­բերյալ ՀՅԴ  դիրքո­րոշման մասին, բավա­կան հետաքրքիր, թեև ցավոտ ու անհանգստացնող բնույթ ունի։ Շարքից կարե­լի է հասկա­նալ, որ «ազգա­յին-ազա­տագրա­կան» ՀՅԴ‑ն այդ պահին գտնվում է որո­շա­կի անո­րո­շության մեջ այն առումով, որ նախ մինչև վերջ տեղակ չէր, թե Քի-Վեսթը իրա­կա­նություն դառնա­լու պարա­գա­յում ինչպե՞ս են բազմա­թիվ, դեռևս անո­րո­շության մեջ գտնվող հարցեր լուծվե­լու և այն, որ ՀՅԴ‑ն երկյուղում էր, որ այդ ամե­նը չընդունե­լու պարա­գա­յում գուցե իրեն կոչեն «ահա­բեկչա­կան կառույց», կուսակցությունը նորից ենթարկվի հալա­ծանքնե­րի։ ՀՅԴ‑ի մյուս, այսպես ասած «արա­րո­ղա­կարգա­յին» վախը կայա­նում էր նրա­նում, որ եթե իրենք համա­ձայնվեն, ապա իրենց գուցե մեղադրեն «իշխա­նության կերակրա­տաշտին մոտ գտնվե­լու և այնտեղ մնա­լու» համար։

Ի վերջո մեզ համար ամե­նա­վատն ու ահա­զանգա­յինն այն է, որ անգամ ՀՅԴ‑ի նման կարև­որ ու սկզբունքա­յին ուժը այլա­սերվել էր այն այստի­ճան, որ իր շարքե­րին կիսատ պռատ տեղե­կացնե­լով մի բանի մասին, որ իրենք էլ նորմալ չգի­տեին, ըստ էության համա­ձայն էին Քի-Վեսթի տարբե­րա­կին, համա­ձայն էին նույնիսկ իշխա­նություննե­րից էլ ավե­լի շատ։ ՀՅԴ‑ն իր հայտնի շրջա­բե­րա­կա­նում նշում էր, որ եթե հիմա չընդունեն, ապա ապա­գա­յում գուցե լինի այն ինչ հիմա են առա­ջարկում, բայց արդեն պատե­րազմով ու ավե­լի վատ պայմաննե­րում։ 

Հետաքրքիր է, թե այդ «հանճա­րեղ մարգա­րեությունն» ունե­ցող կուսակցությունն ինչո՞ւ իրեն չէր դրսև­ո­րում ՔԻ-Վեսթը մերժե­լու և դրա փոխա­րեն բանակցա­յին գործընթացնե­րում այլ ու ավե­լի ընդունե­լի պայմաններ առա­ջարկե­լու, միա­ժա­մա­նակ երկի­րը հզո­րացնե­լու գործում, որպեսզի ապա­գա­յում տեղի չունե­նար այն, ինչ տեղի ունե­ցավ։

ՀՅԴ‑ի կողմից Քի-Վեսթին ըստ էության համա­ձայնվե­լը, կես բերան քննարկե­լը հայ քաղա­քան մտքի դեգրա­դացման ու այլա­սերման վառ ցուցա­նիշ է, երբ «Միացյալ ու Անկախ Հայաստա­նի», 90-մլն-ոց Թուրքիա­յից հող պահանջո­ղի ջատա­գո­վը հանկարծ համա­ձայնվում է ամեն ինչի, միայն թե իշխա­նություններն իրեն չհա­լա­ծեն, «տեռո­րիստ չկո­չեն»։ 

Ու ահա, ՀՅԴ ղեկա­վա­րությունը քոչարյա­նա­կան ծածկույթով  իշխա­նա­տենչությունը գերա­դա­սել է  նույնիսկ իր Հայ Դատի պահանջնե­րից, որոնք մինչև այսօր իբրև «մասունքի» նման պահվում է ՀՅԴ Ծրագրում իբրև Արցախ, Ջավախք, Կարս ու Վան, Մուշ ու Սասուն, խաբե­լով նույնիսկ Շարքե­րին, պարզա­պես հավա­տարմո­րեն, ավե­լի ճիշտ՝ ստրկա­բար հաճո­յա­նա­լով մինչև այսօր ժողովրդա­մերժ Քոչարյա­նի ճիրաննե­րում։ Քոչարյա­նին ծառա­յող ու այլևս ազգա­յին իր առա­քե­լությունից հրա­ժարված ուժը իր “ազգա­յին ծրա­գի­րը” պահել է որպես գեղե­ցիկ, բայց չաշխա­տող մի խաղա­լիք, որով շարքերն առաջնորդում է դեպի ոչ մի տփղ, քանի դեռ քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը նորա­նոր ծառա­յություններ է մատուցում այդ նույն  Քոչարյա­նին։

Ու հատկանշա­կան է, որ այսօր՝ կեղծ, «առա­վե­լա­պաշտա­կան» դիրքե­րից հանդես եկող ու Արցա­խի վերա­դարձ պահանջող ՀՅԴ‑ն կարծես լրիվ մոռա­ցել է իր իսկ շրջա­բե­րա­կա­նի մասին ու այնպի­սի կեցվածք է որդեգրել, որ ասես իրենք չէին դաշնակցա­կան կառույցի մարմիննե­րին հրա­հանգում արագ որո­շում ընդունել(բնականաբար) դրա­կան, շարքե­րին տեղյակ չպա­հել և այլն։

Հավա­նա­բար ՀՅԴ‑ն այդ ամենն անում էր այն հաշվարկով, որ եթե լինի՝ լավ, եթե չլի­նի, մեղա­վո­րը կդառնա իշխա­նությունը, որ «հող է հանձնել», միևնույն ժամա­նակ ինքն իրեն համո­զե­լով, որ կուսակցությունն ի վիճա­կի է ազդե­լու այդ ամե­նը Հայաստա­նի կողմից ընդունել-չընդունե­լու առումով։ Մեծա­միտ մի հայտա­րա­րություն, որ հետո այլևս չհի­շա­տակվեց մինչև Արցա­խի ամբողջա­կան կորուստը։

Ի վերջո ի՞նչ էր ՀՅԴ ղեկա­վա­րության ուզա­ծը, տաք ու հանգիստ մի անկյուն գտնել և զբաղվել մշա­կութա­յին հայրենասիրությա՞մբ՝ հասկա­նա­լով, որ քաղա­քա­կան գործընթացնե­րը գիտակցել  այլևս ի զորու չէ, թե՞ հարմար տեղա­վորվել մի դիրքում, երբ մասնակցում ես, բայց մասնա­կից չես։ Ի վերջո ՀՅԴ‑ն Քի-Վեսթից շուրջ քսանհինգ տարի հետո՝ 2025-ին կռիվ է տալիս «TRIPP»-ի դեմ, որպեսզի իրա­կա­նացվի 2020‑ի նոյեմբե­րի 9‑ը, այսինքն այն, ինչից «զգուշա­նում էին» դեռևս 2001-ին։ ՀՅԴ‑ի քիուեսթյան մարգա­րեությունը իրա­կա­նություն դարձավ, Հայաստա­նը պատե­րազմում պարտվեց(մի բան, որ ՀՅԴ‑ի համար պարզ էր դեռ 2001‑ի իր հաշվարկնե­րում), պարտադրվեց ավե­լի վատ պայմաննե­րով քիուեսթյան տարբերակ․․․․որին ՀՅԴ‑ն կողմ է։ Ընդ որում կողմ է իր այսօրվա քաղա­քա­կան ղեկա­վար Ռոբերտ Քոչարյա­նի առաջնորդությամբ։ Ինչպես, որ 2001-ին էր Քոչարյա­նի ղեկա­վա­րությամբ ՀՅԴ‑ն լուռ համա­ձայնվում էր Քի-ուեսթին, այնպես էլ Քոչարյա­նի առաջնորդությամբ հիմա է համա­ձայնվում 2020‑ի Մոսկվա­յի համա­ձայնագրին։

ՀՅԴ‑ն տարի­նե­րով չփո­խեց իրեն ու իր մոտե­ցումը։ Ամե­նա­կարև­որ հարցե­րում նա գերա­դա­սեց ծածկամտությունը, փափուկ համա­ձայնությունը, իշխա­նություննե­րին երբեք որևէ կարև­որ հարցում չհա­կադրվե­լու և միայն անի­րա­կան պահանջնե­րում գոռա­լու քաղա­քա­կա­նությունը։ Ի վերջո պարզ է, որ 2001‑ի քիուեսթյան «սառը հաշվարկնե­րով» ապրող կուսակցությունը, որ զգուշացնում էր, թե եթե հիմա չհա­մա­ձայնվեն բոլո­րի համար է վատ լինե­լու, միա­ժա­մա­նակ խրոխտ կեցվածքով հող էր պահանջում Թուրքիա­յից՝ Ադրբե­ջա­նի մեծ եղբո­րից, տասնա­պա­տիկ անգամ ավե­լի ուժեղ երկրից։ Մի՞թե սա ցուցա­նիշ չէ այն ինքնա­խա­բեության, շարքե­րին հայրե­նա­սի­րա­կան մոլո­րություննե­րով կերակրե­լու և միա­ժա­մա­նակ տաք ու հարմար կյանքին հարմարվե­լու այն ձգտմա­նը, որին կուսակցությունը հետև­ում է վերջին, առնվազն երկու տասնամյա­կում։

ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մաս 30 և Վերջ

Ամփո­փում

ՀՅԴ Բյուրոն, եզրա­փա­կե­լով «Շրջա­բե­րա­կա­նը», կուսակցության մարմիննե­րին հանձնա­րա­րել է առ 2001թ. մայի­սի 5‑ը ավարտին հասցնել ղարա­բաղյան կարգա­վորման քիուեսթյան «նոր ձեւա­վորվող» փաթե­թի վերա­բերյալ քննարկումնե­րը եւ եզրա­կա­ցություննե­րը փոխանցել իրեն:

Այսպի­սով, Բյուրոն այդ իրոք ճակա­տագրա­կան խնդրի քննարկման համար կուսակցության մարմիննե­րին թողել է ընդա­մե­նը քսա­նօրյա ժամկետ: Այդ շտա­պո­ղա­կա­նությունը եւ եզրա­կա­ցություննե­րի համար ժամկե­տի սղությունը կողմնա­կի վկա­յում են, որ ՀՅԴ ղեկա­վար մարմի­նը կամ նման հանձնա­րա­րություն ստա­ցել է իշխա­նություննե­րից եւ անձամբ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նից, կամ ինքն է նրան երաշխա­վո­րել, որ քսա­նօրյա ժամկե­տում կուսակցության վերջնա­կան մոտե­ցումը հստակված կլի­նի:

Ինչո՞վ էր պայմա­նա­վորված այդ շտա­պո­ղա­կա­նությունը: Ժամա­նա­կի իրա­դարձություննե­րը դիտարկե­լիս աչքի զարնում մի աննա­խա­դեպ փաստ. 2001թվականի մայիս ամսվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րը երկու անգամ այցե­լել են տարա­ծաշրջան, այդ թվում եւ՝ Ստե­փա­նա­կերտ: Նրանց երկրորդ այցը նշա­նա­վորվել է ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան շփման գծի Աղդա­մի ուղղության մի հատվա­ծում «ցամա­քա­յին սահմա­նի հատումով»:

Այսինքն, համա­նա­խա­գահնե­րը Բաքվից ուղղա­թի­ռով հասել են զորքե­րի շփման գծի նախանշված հատվա­ծին, այնտեղ իրա­կա­նացվել է ակա­նա­զերծում, եւ նրանք ադրբե­ջա­նա­կան կողմից անցել են ԼՂՀ Պաշտպա­նության բանա­կի հսկո­ղության տակ գտնվող տարածք: Նույն օրը նրանք եղել են Մարտա­կերտ քաղա­քում, Սարսանգի հիդրո­հանգույցում, այցե­լել Գանձա­սար, ապա նոր ժամա­նել Ստե­փա­նա­կերտ: 

Հատկանշա­կան է, որ մինչ այդ նրանք Նախի­ջեւա­նից հատել են Հայաստա­նի հետ ցամա­քա­յին սահմա­նը, իսկ Նախի­ջեւան էին մտել Թուրքիա­յով:

Կարե­լի է ենթադրել, որ ՀՅԴ‑ն շտա­պում էր ունե­նալ կուսակցության մարմիննե­րի «եզրա­կա­ցություննե­րը», որպեսզի համա­նա­խա­գահնե­րի հետ բանակցություննե­րում նախա­գահ Քոչարյա­նը վստա­հա­բար ասեր, որ կարգա­վորման քիուեսթյան «նոր ձեւա­վորվող  փաթե­թը Հայաստա­նում հանրա­յին աջակցություն ունի»:

Ի՞նչ մակարդա­կի եւ որա­կի քննարկումներ են անցկացրել ՀՅԴ մարմիննե­րը, այդ մասին հստակ տեղե­կություններ չկան: Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­կան «միջանցքնե­րում» այդ փուլում տարածված էր, որ Դաշնակցության Արցա­խի ԿԿ‑ն «կտրուկ դեմ է արտա­հայտվել Արցա­խի շուրջ տարածքնե­րը վերա­դարձնե­լուն եւ առա­ջարկել հայկա­կան կողմի փոխզի­ջում ճանա­չել այն, որ Նախի­ջեւա­նի հարցը չի բարձրացնում»:

Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, 2001թ. ապրիլ-մայիս ամիսնե­րին ՀՅԴ Արցա­խի ԿԿ –ն ամբողջ կազմով երկու անգամ «հրա­վիրվել է» Երեւան եւ հանդի­պել Բյուրո­յի անդամնե­րի հետ: Ի վերջո, Բյուրո­յին «հաջողվել է համո­զել, որ քիուեսթյան կարգա­վո­րումը Հայ դատի հաղթա­նակ չէ, բայց նաեւ պարտություն չէ»: Չճշտված, բայց վստա­հություն ներշնչող տեղե­կություններ կան, որ ՀՅԴ Բյուրոն Արցա­խի ԿԿ անդամնե­րին «նաեւ անձնա­պես շահագրգռել է»: Այլ տեղե­կություննե­րով, նրանց իր աշխա­տանքա­յին նստա­վայրում ընդունել է նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը:

ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րի կողմից ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան զորքե­րի շփման գիծը հատե­լուց կարճ ժամա­նակ հետո Հայաստա­նից լրագրո­ղա­կան խումբ է այցե­լել Պաշտպա­նության բանա­կի դիրքեր: Նրանց ուղեկցել եւ հարցե­րին պատասխա­նել է ՊԲ հրա­մա­նա­տա­րի առա­ջին տեղա­կալ Մովսես Հակոբյա­նը: Հարցին, թե ի՞նչ կանի բանա­կը, եթե ԼՂ շուրջ տարածքնե­րը վերա­դարձնե­լու որո­շում կայացվի, Հակոբյա­նը պատասխա­նել է, որ բանա­կը գտնվում է քաղա­քա­կան ղեկա­վա­րության ներքո, ուստի կանի այն, ինչ կորո­շի իշխա­նությունը: 

Կարճ ժամա­նակ հետո հայտնի է դարձել, որ ՊԲ գենե­րա­լի­տե­տը եւ զորա­մա­սե­րի հրա­մա­նա­տարնե­րը նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի որոշմամբ Երեւա­նում «ծառա­յո­ղա­կան» բնա­կա­րաններ են ստա­ցել:

Վահրամ Աթա­նեսյան

(ՎԵՐՋ)

Առնչվող Հոդվածներ