21.4 C
Yerevan

Արցա­խի Վերնա­խա­վը Քաղա­քա­կան Պատասխա­նատվությունից Է Ճողոպրել

Քաղա­քա­կան պատասխա­նատվության ժամա­նա­կը սկսվել է 2021թ. հունվա­րի 15-ին: Այդ օրը պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը պարտա­վոր էր աշխարհին իրա­զե­կել, որ ՌԴ խաղա­ղա­պահ զորա­խումբը չի երաշխա­վո­րում Արցա­խի հայ բնակչության անվտանգությունը, ուստի ինքը Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին ուղղա­կի բանակցություններ սկսե­լու եւ առկա խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու առա­ջարկություն է անում: 

Վահրամ Աթա­նեսյան

2021թ. հունվա­րի 17-ին հայաստանյան մի քանի լրատվա­մի­ջոցներ հրա­պա­րա­կել են տողե­րիս հեղի­նա­կի «Բաց նամա­կը» Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին, որտեղ արձա­նագրել եմ, որ հունվա­րի 15-ին, Մոսկվա­յում եռա­կողմ հանդի­պումից չորս օր հետո, Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը զինա­դա­դա­րի հաստա­տումից ի վեր առա­ջին անգամ այցե­լել է Շուշի եւ հայտա­րա­րել, որ «Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տությունը այլեւս գոյություն չունի, իսկ ով այդ մասին հիշեցնի, կարժա­նա­նա երկա­թե բռունցքի եւս մեկ հարվա­ծի»:

Կշտամբել եմ Հայաստա­նի ԱԳՆ-ին եւ Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան մեծա­մասնությա­նը, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հայատյաց, ԼՂ հայ բնակչությա­նը ֆիզի­կա­կան բնաջնջման կամ տոտալ բռնա­տե­ղա­հա­նության ենթարկե­լու սպառնա­լիք պարունա­կող հայտա­րա­րությունը մնա­ցել է անպա­տասխան, առա­ջարկել եմ առկա­խել այդ երկրի հետ քաղա­քա­կան քննարկումնե­րը, քանի դեռ Իլհամ Ալիեւը Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչությունից ներո­ղություն չի խնդրի, ի վերջո հարցադրում եմ արել՝ նրա Շուշի այցը մոսկովյան հանդիպմա­նը քննարկվե՞լ է, Հայաստա­նը ընդունու՞մ է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կա­նությունը վերջնա­կա­նա­պես դադա­րել է:

Իհարկե, ոչ մի ակնկա­լիք չկար, որ Նիկոլ Փաշինյա­նը իմ «Բաց նամա­կին» կպա­տասխա­նի, ուստի զուգա­հե­ռա­բար ավե­լի հանգա­մա­նա­լի «Վերլուծա­կան տեղե­կանք» նույն օրը փոխանցել եմ Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նին, նրա հետ ունե­ցել մոտ կեսժամյա քննարկում, ինչից պարզ է դարձել, որ ինչպես պետա­կան ինստի­տուտնե­րի պահպանման, այնպես էլ վերա­դարձած խաղաղ բնակչության անվտանգության ապա­հովման հարցե­րում իրա­վա­կան որեւէ հստա­կություն չկա:

Ի՞նչ իմաստ ունի այս անդրա­դարձը: Վերջին մի քանի օրե­րին Արցա­խի նախկին պաշտոնյա­նե­րը, միմյանց հերթ չտա­լով, սոցիա­լա­կան ցանցե­րը հեղե­ղում են Նիկոլ Փաշինյա­նի հասցեին սուր քննա­դա­տությամբ եւ փորձում տպա­վո­րություն ստեղծել, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ռազմա­կան հարձակման դեպքում Ադրբե­ջա­նը արժա­նի հակա­հարված ստա­նա, տվել են երկու հարյուր երե­սունութ զոհ, բայց արժա­նա­նում են «ճողոպրա­ծի» պիտա­կա­վորման:

Այո, եղել է մեկօրյա պատե­րազմ, այո ունե­ցել ենք երկու հարյուր երե­սունութ զոհ, բայց դա հենց այն է, որ մերկացնում է Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության, կարե­լի է անվա­րան ասել, տկա­րամտությունը: 

Մի իրա­վի­ճա­կում, երբ Հայաստա­նը ագրե­սիա­յի ենթարկվե­լու մշտա­կան սպառնա­լի­քի տակ էր, իսկ Արցա­խում ռուս «խաղա­ղա­պահնե­րը» միայն դիտորդ էին, Ադրբե­ջա­նի ռազմա­կան հարձա­կումը անխուսա­փե­լիո­րեն պետք է ավարտվեր Պաշտպա­նության բանա­կի կապի­տուլյա­ցիա­յով: Այսինքն, իրա­վի­ճա­կից միակ ելքը պատե­րազմից խուսա­փումը, Բաքվի հետ ԼՂ հայ բնակչության անվտանգության եւ իրա­վունքնե­րի քննարկումն էր:

Երբ Նիկոլ Փաշինյա­նը ասում է, որ «Ղարա­բա­ղի վերնա­խա­վը ճողոպրել է», նկա­տի չի ունե­նում, որ այդ մարդիկ զենքը վայր են դրել եւ ռազմա­ճա­կա­տից դասալքել: Նրանք խուսա­փել են քաղա­քա­կան պատասխա­նատվությունից: Խուսա­փում են առայսօր, քանի դեռ շարունա­կում են պետա­կան «ձեռնհա­սության» օրի­նակ ներկա­յացրել մարտա­կան գործո­ղություննե­րին իրենց մասնակցությունը կամ մինչեւ վերջ Ստե­փա­նա­կերտում մնա­լու հանգա­մանքը:

Քաղա­քա­կան պատասխա­նատվության ժամա­նա­կը սկսվել է 2021թ. հունվա­րի 15-ին: Այդ օրը պաշտո­նա­կան Ստե­փա­նա­կերտը պարտա­վոր էր աշխարհին իրա­զե­կել, որ ՌԴ խաղա­ղա­պահ զորա­խումբը չի երաշխա­վո­րում Արցա­խի հայ բնակչության անվտանգությունը, ուստի ինքը Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րին ուղղա­կի բանակցություններ սկսե­լու եւ առկա խնդիրնե­րը կարգա­վո­րե­լու առա­ջարկություն է անում: Դա կլի­ներ, ինչպես ասում են՝ լակմուսի թուղթ. Եթե Բաքուն մերժեր, ապա պարզ կլի­ներ, որ Արցախ վերա­դարձն անի­մաստ է, պետք է մտա­ծել խաղաղ արտա­գաղթ ապա­հո­վե­լու մասին: 

Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունը հենց այդ պատասխա­նատվությունն է փորձել բարդել Հայաստա­նի իշխա­նություննե­րի վրա:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ