16.2 C
Yerevan

Ղարա­բաղյան Առա­ջին Պատե­րազմի Փորձը Չի Կարող Հայաստա­նի Անվտանգության Երաշխիք Լինել

Մի իրա­վի­ճա­կում, երբ ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րը նորացվում, թարմացվում եւ կատա­րե­լա­գործվում են գրե­թե ամե­նօրյա ռեժի­մով, Արթուր Ավա­նեսյա­նի եւ մյուս նախկին զինվո­րա­կաննե­րի փորձը, որքան էլ այն հերո­սա­կան լինի, չի կարող Հայաստա­նի անվտանգության համա­կարգի հիմք լինել:

Մուղնի

Ընդդի­մա­դիր մամուլը ծաղրել է Աննա Հակոբյա­նի ֆեյսբուքյան գրա­ռումը, որտեղ նա ընդա­մե­նը կասկա­ծել է «Ուժեղ Հայաստա­նի» անվտանգության հարցե­րով պատասխա­նա­տու Արթուր Ավա­նեսյա­նի ռազմա­գի­տա­կան համարժե­քությա­նը եւ հիմնա­վո­րել, որ քառա­սունորսօրյա պատե­րազմի ժամա­նակ նրան որո­շում կայացնող զինվո­րա­կաննե­րի շրջա­պա­տում չի տեսել: 

Ընդդի­մա­խոսնե­րը հակա­դարձել են, որ այդ օրե­րին Արթուր Ավա­նեսյա­նը գտնվել է ռազմա­ճա­կա­տի առաջնագծում, մարտա­կան առա­ջադրանքներ է կատա­րել: Ոչ ոք Արթուր Ավա­նեսյա­նի եւ Պաշտպա­նության բանա­կի հարյուրա­վոր սպա­նե­րի ծառա­յություննե­րը չի ժխտում: Եւ Աննա Հակոբյա­նը նրան նսե­մացնե­լու նպա­տակ, ինչպես գրա­ռումից պարզ հասկացվում է, չի հետապնդել: Խնդիրն այն է, թե պատե­րազմի ընթացքում ռազմա­վա­րա­կան առումով երկրորդա­կան-երրորդա­կան դերա­կա­տա­րում ունե­ցած անձը կարո՞ղ է այսօր Հայաստա­նի համար անվտանգության իրա­տե­սա­կան եւ գործունակ ծրա­գիր մշա­կել: 

Ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի դաշտա­յին հրա­մա­նա­տարնե­րի փորձը, դա անա­ռարկե­լի է, քառա­սունչորսօրյա­յի ընթացքում այն նշա­նա­կությունը չունե­ցավ, ինչը քարոզվում էր ավե­լի քան երկու տասնամյակ: Սա ոչ միայն մեղադրանք, անգամ կշտամբանք չէ: Նոր պատե­րազմը բոլո­րո­վին այլ բնույթի էր: 

Պատմությունը նման օրի­նակներ գիտի: Այդպես խորհրդա­յին փառա­պանծ մարշալնե­րը չեն դիմա­ցել ֆաշիստա­կան Գերմա­նիա­յի ռազմա­գի­տա­կան նորա­րա­րություննե­րին: Պետք է ընդունել, որ իրա­վի­ճակ է փոխվել նաեւ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո: Ուկրաի­նա­յում եւ Իրա­նում ընթա­ցող մարտա­կան գործո­ղություննե­րը վկա­յում են, որ անցնում է նաեւ ԱԹՍ-երի ամե­նա­կա­րո­ղության ժամա­նա­կը, փլուզվում է Իսրա­յե­լի ՀՕՊ –ի անխո­ցե­լիության առասպե­լը: Մի իրա­վի­ճա­կում, երբ ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րը նորացվում, թարմացվում եւ կատա­րե­լա­գործվում են գրե­թե ամե­նօրյա ռեժի­մով, Արթուր Ավա­նեսյա­նի եւ մյուս նախկին զինվո­րա­կաննե­րի փորձը, որքան էլ այն հերո­սա­կան լինի, չի կարող Հայաստա­նի անվտանգության համա­կարգի հիմք լինել: Աննա Հակոբյա­նը դա է ասել, մի միտք, որ շատե­րի լեզվին է, բայց նրանք չեն բարձրա­ձայնում: 

Մուղնի

Վերոնշյալ  գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ