Մի իրավիճակում, երբ ռազմական տեխնոլոգիաները նորացվում, թարմացվում եւ կատարելագործվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, Արթուր Ավանեսյանի եւ մյուս նախկին զինվորականների փորձը, որքան էլ այն հերոսական լինի, չի կարող Հայաստանի անվտանգության համակարգի հիմք լինել:
Մուղնի
Ընդդիմադիր մամուլը ծաղրել է Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա ընդամենը կասկածել է «Ուժեղ Հայաստանի» անվտանգության հարցերով պատասխանատու Արթուր Ավանեսյանի ռազմագիտական համարժեքությանը եւ հիմնավորել, որ քառասունորսօրյա պատերազմի ժամանակ նրան որոշում կայացնող զինվորականների շրջապատում չի տեսել:

Ընդդիմախոսները հակադարձել են, որ այդ օրերին Արթուր Ավանեսյանը գտնվել է ռազմաճակատի առաջնագծում, մարտական առաջադրանքներ է կատարել: Ոչ ոք Արթուր Ավանեսյանի եւ Պաշտպանության բանակի հարյուրավոր սպաների ծառայությունները չի ժխտում: Եւ Աննա Հակոբյանը նրան նսեմացնելու նպատակ, ինչպես գրառումից պարզ հասկացվում է, չի հետապնդել: Խնդիրն այն է, թե պատերազմի ընթացքում ռազմավարական առումով երկրորդական-երրորդական դերակատարում ունեցած անձը կարո՞ղ է այսօր Հայաստանի համար անվտանգության իրատեսական եւ գործունակ ծրագիր մշակել:
Ղարաբաղյան առաջին պատերազմի դաշտային հրամանատարների փորձը, դա անառարկելի է, քառասունչորսօրյայի ընթացքում այն նշանակությունը չունեցավ, ինչը քարոզվում էր ավելի քան երկու տասնամյակ: Սա ոչ միայն մեղադրանք, անգամ կշտամբանք չէ: Նոր պատերազմը բոլորովին այլ բնույթի էր:

Պատմությունը նման օրինակներ գիտի: Այդպես խորհրդային փառապանծ մարշալները չեն դիմացել ֆաշիստական Գերմանիայի ռազմագիտական նորարարություններին: Պետք է ընդունել, որ իրավիճակ է փոխվել նաեւ քառասունչորսօրյա պատերազմից հետո: Ուկրաինայում եւ Իրանում ընթացող մարտական գործողությունները վկայում են, որ անցնում է նաեւ ԱԹՍ-երի ամենակարողության ժամանակը, փլուզվում է Իսրայելի ՀՕՊ –ի անխոցելիության առասպելը: Մի իրավիճակում, երբ ռազմական տեխնոլոգիաները նորացվում, թարմացվում եւ կատարելագործվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, Արթուր Ավանեսյանի եւ մյուս նախկին զինվորականների փորձը, որքան էլ այն հերոսական լինի, չի կարող Հայաստանի անվտանգության համակարգի հիմք լինել: Աննա Հակոբյանը դա է ասել, մի միտք, որ շատերի լեզվին է, բայց նրանք չեն բարձրաձայնում:
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
