14 C
Yerevan

Արցա­խի Կորստյան Պատճա­ռը «Միաբջիջ Քաղա­քա­կա­նությունն» Է

Պրա­հա­յում Նիկոլ Փաշինյա­նը հասել է նրան, որ Ադրբե­ջա­նը ճանա­չել է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը: 

Մուղնի

Հայ ազգա­յին կոնգրե­սի փոխնա­խա­գահ եւ Հայաստա­նի վարչա­պե­տի թեկնա­ծու Լեւոն Զուրաբյա­նը հերթա­կան անգամ գործող վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին մեղադրել է «Արցա­խի կործանման քաղա­քա­կան հիմք ստեղծե­լու» մեջ: 

Խոսքը վերա­բե­րում է Փաշինյա­նի կողմից 2022թ. հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յում Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանաչմա­նը, որից հետո, իբր, Ադրբե­ջա­նը «հակա­յա­բեկչա­կան գործո­ղություն սկսե­լու իրա­վունք է ստա­ցել»:

Նախկի­նում Լեւոն Զուրաբյա­նը Նիկոլ Փաշինյա­նին բազմիցս մեղադրել է «Արցա­խը Հայաստան է եւ վերջ» ասե­լու, «ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րի ներկա­յացրած հայանպաստ առա­ջարկությունը մերժե­լու» եւ դրա­նով Ադրբե­ջա­նին «պատե­րազմ սկսե­լու իրա­վունք տալու» մեջ: Ստացվում է դասա­կան հակա­սություն. մի դեպքում պատե­րազմի պատճա­ռը Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը չճա­նա­չե­լը եւ այդ հիմքով բանակցություննե­րից հրա­ժարվելն է, մյուս դեպքում՝ Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանաչու՞մը:

Իրա­կա­նում հակա­սությունը ՀԱԿ‑ի փոխնա­խա­գա­հի կողմնա­կա­լության արդյունք է: Լեւոն Զուրաբյա­նը քաջ գիտի, որ ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահ երկրնե­րի՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա­յի նախա­գահնե­րը չորս անգամ համա­տեղ հայտա­րա­րություն են ընդունել եւ երաշխա­վո­րել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդի­րը ռազմա­կան լուծում չունի, բայց նրանք 2016թ.-ին, երբ ոչ ոք պաշտո­նա­պես չէր ասել, թե «Արցա­խը Հայաստան է եւ վերջ», Ադրբե­ջա­նի կողմից հրա­դա­դա­րի կոպիտ խախտումը եւ Արցա­խի դեմ լայնա­ծա­վալ նախա­հարձա­կումը չեն դատա­պարտել:

Չորս տարի հետո նրանք չեն դատա­պարտել Ադրբե­ջա­նի կողմից պատե­րազմի սանձա­զերծումը եւ այդպի­սով օրի­նա­կացրել են իր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը ուժի կիրառման միջո­ցով վերա­կանգնե­լու Ադրբե­ջա­նի իրա­վունքը: 

Պրա­հա­յում Նիկոլ Փաշինյա­նը հասել է նրան, որ Ադրբե­ջա­նը ճանա­չել է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը: Այսինքն, հակա­մարտության պատմության մեջ առա­ջին անգամ Ադրբե­ջա­նը ընդունել է, որ Հայաստա­նի տարածքը հակա­մարտության գոտի չէ: Պրա­հա­յի հայտա­րա­րության բուն իմաստը դա է:

Ինչ վերա­բե­րում է Արցա­խին, ապա հանրա­հայտ է, որ Նիկոլ Փաշինյա­նը առա­ջարկել է կարգա­վի­ճա­կի հարցում իջեցնել նշա­ձո­ղը եւ միջազգա­յին գործընկերնե­րի հետ հասնել հայ բնակչության անվտանգության երաշխիքնե­րի եւ քաղա­քա­կան իրա­վունքնե­րի ամրագրմա­նը: 

Արցա­խի Ազգա­յին ժողո­վը 2022թ. ապրի­լի 14-ին ընդունել է հայտա­րա­րություն եւ Փաշինյա­նին արգե­լել կարգա­վի­ճա­կի հարցում բանակցություններ վարե­լու իրա­վունքից, պնդել, որ «Արցա­խը չի լինե­լու անկախ Ադրբե­ջա­նի կազմում»: Այդ «միաբջիջ քաղա­քա­կա­նությունն» է Արցա­խի կորստյան պատճա­ռը:

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ