14 C
Yerevan

Հունիսյան Ընտրության Իմաստը Հայաստա­նը Հարեւաննե­րի Հետ Դիմա­կա­յության Վերա­դարձնե­լու Սպառնա­լի­քի Չեզո­քա­ցումն Է

Նույնիսկ Լեռնա­յին Ղարա­բա­ղի լիա­կա­տար օկուպա­ցիա­յի, հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության դիմաց Թուրքիան չի արտո­նում, որ Ադրբե­ջա­նը ՀԱՊԿ‑ի կամ նույնիսկ ԵԱՏՄ անդամ լինի, Ռուսաստա­նից քաղա­քա­կան կախվա­ծություն ունե­նա:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի վերընթաց զարգացման փուլում իշխող կուսակցությունից Միլլի մեջլի­սի պատգա­մա­վոր Սիա­վուշ Նովրուզո­վը մի հարցազրույցի ժամա­նակ, անդրա­դառնա­լով Հարա­վա­յին Կովկա­սում աշխարհա­քա­ղա­քա­կան հավա­սա­րակշռության հարցին, թույլ է տվել իրա­վի­ճա­կը համե­մա­տել անցյալ դարասկզբի հետ եւ ընդհանրացնել, որ «Պուտի­նը մեր օրե­րի Լենինն է, Էրդո­ղա­նը՝ Աթա­թուրքը»:

Երեւում է, այդ կարգա­խո­սի հեղի­նա­կը ռուսաստանցի որեւէ քաղա­քա­գետ է, իսկ Բաքվում այն ընդունվել է հաճույքով, քանի որ տվյալ փուլում ռուս-թուրքա­կան ռազմա­վա­րա­կան գործընկե­րությունը լիո­վին համա­պա­տասխա­նում էր Ադրբե­ջա­նի շահե­րին: Ինչպես հայտնի է, 1920 թ. ապրի­լի լույս 28‑ի գիշե­րը բոլշեւիկյան Ռուսաստա­նի զորքե­րը մտել են Ադրբե­ջան: Նույն օրը մուսա­վա­թա­կան կառա­վա­րությունը իշխա­նությունը հանձնել է Հեղկո­մին: 

Աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության այդ գործարքը կայա­ցել է Թուրքիա­յի փաստա­ցի առաջնորդ Մուսատֆա Քեմա­լի եւ բոլշեւիկյան Ռուսաստա­նի ղեկա­վա­րության միջեւ գործարքի շնորհիվ: Քեմա­լը Ադրբե­ջա­նը հանձնել է Ռուսաստա­նին, փոխա­րե­նը ստա­ցել Հայաստա­նի դեմ պատե­րազմում համա­կողմա­նի աջակցություն:

Մեկդարյա վաղե­մության այս իրա­դարձություններն է նկա­տի ունե­ցել ադրբե­ջանցի խորհրդա­րա­նա­կա­նը, երբ Պուտի­նին համե­մա­տել է Լենի­նին, Էրդո­ղա­նին՝ Աթա­թուրքի հետ: Վլա­դի­միր Պուտի­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը կասկա­ծի տակ դնե­լու հարցում բոլշեւիկնե­րի առաջնորդ Լենի­նի դերը գերա­զանց է խաղա­ցել, իսկ Էրդո­ղա­նը, որքան էլ Մոսկվան ջանքեր չգործադրի, Մուստաֆա Քեմալ չի դառնա­լու: Նա Ադրբե­ջա­նը ճանա­չում է որպես Թուրքիա­յի երկրա­մաս եւ խաղաղ ճանա­պարհով ոչ ոքի չի զիջի:

Ռուսաստա­նի կովկասյան քաղա­քա­կա­նության մշա­կողնե­րը թույլ են տվել ճակա­տագրա­կան սխալ: Նույնիսկ Լեռնա­յին Ղարա­բա­ղի լիա­կա­տար օկուպա­ցիա­յի, հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության դիմաց Թուրքիան չի արտո­նում, որ Ադրբե­ջա­նը ՀԱՊԿ‑ի կամ նույնիսկ ԵԱՏՄ անդամ լինի, Ռուսաստա­նից քաղա­քա­կան կախվա­ծություն ունե­նա: Դրա­նում Հայաստա­նը ոչ մի պատասխա­նատվություն չի կրում:

Ռուսաստա­նի կողմից Հայաստա­նի հասցեին հնչող սպառնա­լիքնե­րի վտանգը ոչ թե գազի գնի թանկա­ցումը կամ «Պռոշյա­նի կոնյա­կի գործա­րա­նի» արտադրանքի ներմուծման արգելքն է, այլ՝ որ Մոսկվան ձգտում է Հայաստա­նը վերա­դարձնել Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի հետ դիմա­կա­յության ռեժի­մի: Հունի­սի յոթի ընտրության իմաստը այդ ծուղա­կից խուսա­փե­լը եւ խաղա­ղության օրա­կարգի պահպա­նումն է:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ