15.3 C
Yerevan

Մերձա­վոր Արև­ելքը Նոր Վերաձև­ումնե­րի Մեջ

Իրա­նի տարա­ծաշրջա­նա­յին դերը վերաի­մաստա­վորվում է, քանի որ նախկին դաշնա­կիցնե­րի ներգրավվա­ծությունը նվա­զել է, և նոր հարա­բե­րություններ են ձևա­վորվում հատկա­պես ԱՄՆ‑ի հետ հնա­րա­վոր բանակցություննե­րի շրջա­նա­կում։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն զրուցել է Բեյրութի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Մերձա­վոր Արև­ելքում տիրող լարված իրա­վի­ճա­կը և ԱՄՆ-Իրան հրա­դա­դա­րի փխրունությունը, որը չի հանգեցրել ռազմա­կան գործո­ղություննե­րի լիա­կա­տար դադա­րեցմա­նը։ Ըստ վերլուծության՝ տարա­ծաշրջա­նը գտնվում է քաղա­քա­կան վերաձև­ումնե­րի փուլում, որտեղ Իրա­նը պահպա­նել է իր պետա­կան համա­կարգը, սակայն զգա­լիո­րեն կորցրել է վերահսկո­ղությունն իր տարա­ծաշրջա­նա­յին պրոքսի ուժե­րի նկատմամբ։ Ուշադրություն է դարձվում այն հանգա­մանքին, որ Հորմուզի նեղուցի և էներգե­տիկ հաղորդակցություննե­րի նկատմամբ վերահսկո­ղությունը որպես հակա­մարտության գլխա­վոր հանգուցա­կետ, որի շուրջ ընթա­նում են աշխարհա­քա­ղա­քա­կան առևտուր ու բանակցություններ։ Միևնույն ժամա­նակ, անդրա­դարձ է կատարվում Լիբա­նա­նի ճգնա­ժա­մա­յին վիճա­կին, որտեղ Իսրա­յե­լի շարունա­կա­կան հարվածնե­րը և ներքին քաղա­քա­կան լարվա­ծությունը սպառնում են երկրի կայունությա­նը։

Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ Լիբա­նա­նում իրա­վի­ճա­կը, ըստ, համե­մա­տա­բար հանգիստ է նախորդ օրվա լայնա­ծա­վալ հարվածնե­րից հետո, սակայն նա նշեց, որ դա չի նշա­նա­կում հրա­դա­դար, քանի որ կողմե­րը տարբեր կերպ են մեկնա­բա­նում՝ արդյոք Լիբա­նա­նը ներառված է ընդհա­նուր պայմա­նա­վորվա­ծության մեջ, թե ոչ։ Գանդա­հարյա­նը դիտարկեց, որ Իսրա­յե­լի կողմից հարվածնե­րի թուլա­ցումը պայմա­նա­վորված է ինչպես միջազգա­յին ճնշմամբ, այնպես էլ ԱՄՆ‑ի կողմից հորդորնե­րով, սակայն պատե­րազմը Լիբա­նա­նի ուղղությամբ փաստա­ցի շարունակվում է։

Ամբողջ հակա­մարտության հանգուցա­կե­տը Հորմուզի նեղուցն է և էներգե­տիկ ու տարանցիկ ուղի­նե­րի վերահսկո­ղությունը։ Նրա խոսքով՝ Իսրա­յե­լի առաջնա­յին նպա­տա­կը Հարա­վա­յին Լիբա­նա­նում անվտանգության գոտի ձևա­վո­րելն է, մինչդեռ Միացյալ Նահանգնե­րի համար ավե­լի կարև­որ է Իրա­նի բնա­կան ռեսուրսնե­րի արտա­հանման և էներգե­տիկ ուղի­նե­րի վերահսկման նոր մեխա­նիզմնե­րի հաստա­տումը։ Նա ընդգծեց, որ միջուկա­յին հարցը և ուրա­նի հարստացման թեման նույնիսկ երկրորդա­կան նշա­նա­կություն են ստա­նում այս համա­տեքստում։

Խոսե­լով պատե­րազմի արդյունքնե­րի մասին՝ Գանտա­հարյա­նը նշեց, որ տեղե­կատվա­կան պատե­րազմ է ընթա­նում, սակայն փաստե­րով, ըստ նրա, Իրա­նը չի մասնատվել, վարչա­կարգի փոփո­խություն չի եղել և ներքին լայնա­ծա­վալ անկա­յունություն չի առա­ջա­ցել, ինչը նա դիտարկում է որպես Թեհրա­նի հարա­բե­րա­կան հաջո­ղություն։ Միա­ժա­մա­նակ, նա նշեց, որ Իրա­նի տարա­ծաշրջա­նա­յին դերը վերաի­մաստա­վորվում է, քանի որ նախկին դաշնա­կիցնե­րի ներգրավվա­ծությունը նվա­զել է, և նոր հարա­բե­րություններ են ձևա­վորվում հատկա­պես ԱՄՆ‑ի հետ հնա­րա­վոր բանակցություննե­րի շրջա­նա­կում։

Լիբա­նա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի վերա­բերյալ Շահան Գանտա­հարյա­նը ասաց, որ Իրա­նի նկատմամբ դիրքո­րո­շումնե­րը միանշա­նակ չեն, ինչը կարող է ներքին լարվա­ծություն առա­ջացնել և նույնիսկ քաղա­քա­ցիա­կան բախումնե­րի նախադրյալներ ստեղծել։ Նա նշեց, որ իշխա­նություննե­րը փորձում են սահմա­նա­փա­կել ռազմա­կան ներկա­յությունը, հատկա­պես Բեյրութում, սակայն որո­շումնե­րի իրա­կա­նա­ցումը բարդ է, իսկ Իրա­նի դեսպա­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճակն էլ ավե­լի է ընդգծում քաղա­քա­կան հակա­սություննե­րը։

Գանտա­հարյա­նը նաև դիտարկեց, որ եթե բանակցություննե­րի նոր օրա­կարգը կենտրո­նա­նա Հորմուզի նեղուցի վրա, ապա հնա­րա­վոր է ձևա­վորվի կառա­վարման նոր համա­կարգ, որը չի լինի միայն Իրա­նի վերահսկո­ղության տակ, այլ կներգրա­վի նաև Միացյալ Նահանգնե­րին։ Նրա կարծի­քով՝ տարա­ծաշրջա­նը արդեն վերաձևման գործընթա­ցի մեջ է, քանի որ փոխվում են ուժա­յին կենտրոննե­րը, Սիրիա­յի դերը, արա­բա­կան երկրնե­րի հարա­բե­րություննե­րը Իսրա­յե­լի հետ և Իրա­նի նոր դիրքա­վո­րումը միջազգա­յին քաղա­քա­կան քարտե­զում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ