15.1 C
Yerevan

Ո՞վ Է Ճիշտ, Սեյրան Օհանյա­նը, Թե՞ Մովսես Հակոբյա­նը

Մովսես Հակոբյա­նը զբա­ղեցրել է Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի, ՀՀ ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի պետի պաշտոննե­րը եւ ըստ էության բացա­հայտել է, որ Արցա­խի նախա­գա­հը ոչ միայն ՊԲ‑ի, այլեւ նույնիսկ որեւէ ստո­րա­բա­ժանման մարտա­կան խնդիր առա­ջադրե­լու իրա­վա­սություն չունի: 

Վահրամ Աթա­նեսյան

Պաշտպա­նության նախկին նախա­րար, «Հայաստան» խմբակցության ղեկա­վար Սեյրան Օհանյա­նը խորհրդա­րա­նում հայտա­րա­րել է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմում թշնա­մին Շուշի եւ Հայաստա­նի սահմա­նին է հասել Գլխա­վոր շտա­բի պետի եւ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի «պատասխա­նատվության գոտով», մինչդեռ Պաշտպա­նության բանա­կը «մեկ ամիս դիրքե­րը պահել է»: 

Փաստա­կան առումով այս հայտա­րա­րությունը, մեղմ ասած, արժա­նա­հատ չէ թեկուզ այն առումով, որ պատե­րազմի առա­ջին օրե­րին Ադրբե­ջա­նը հյուսի­սա­յին ուղղությամբ նույնպես տարածքն է գրա­վել:

Սեյրան Օհանյա­նի հայտա­րա­րությունը սոցիա­լա­կան մեդիա­յում եւ ընդդի­մա­դիր լրատվա­մի­ջոցնե­րում բավա­կան տարա­ծում է գտել: Նույնիսկ լուրջ վերլուծա­բաննե­րից ոմանք են համա­րում, որ նա պատգա­մա­վո­րա­կան գործունեության հինգ տարի­նե­րի «լավա­գույն ելույթն է ունե­ցել» եւ «շատ էական բացա­հայտում արել»: Ստացվում է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմում զորքե­րի կառա­վա­րումն իրա­կա­նացվել է երկու՝ Արցա­խի նախա­գահ-ՊԲ հրա­մա­նա­տա­րություն եւ Հայաստա­նի վարչա­պետ-ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի պետ մակարդակնե­րով: 

Եւ որտեղ զորքե­րը կատա­րել են Արցա­խի նախա­գահ-ՊԲ հրա­մա­նա­տա­րության կողմից դրված մարտա­կան առա­ջադրանքը, թշնա­մուն չի հաջողվել ճեղքել պաշտպա­նությունը, իսկ քանի որ հարա­վա­յին ուղղությունը ենթարկվել է վարչա­պետ-ԶՈՒ ԳՇ հրա­մա­նին, ադրբե­ջանցի­նե­րի «շրջանցել եւ հասել են Շուշի, Բերդա­ձոր, Գորի­սի եւ Կապա­նի սահմա­նին»:

Քառա­սունչորսօրյա պատե­րազմից օրեր անց Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը հրա­պա­րա­կայնացրել է, որ ռազմա­ճա­կա­տի հյուսի­սա­յին ուղղությամբ ստեղծված ծանր իրա­վի­ճա­կում Հայաստա­նի ԱԱԾ հատուկ ստո­րա­բա­ժա­նումը չի կատա­րել իր խնդրանքը, մարտի չի մտել: Որքանո՞վ էր ասվա­ծը հավաստի, պարզա­բա­նումներ չհե­տեւե­ցին: 

Փոխա­րե­նը 2020թ. նոյեմբե­րի 19-ին հարցազրույց է տվել ՀՀ ՊՆ ռազմա­կան վերահսկո­ղության ծառա­յության նախկին պետ Մովսես Հակոբյա­նը եւ հայտա­րա­րել, որ «հենց պրոբլե­մը դա է, որ Արա­յիկ Հարությունյա­նը իրեն իրա­վունք է վերա­պա­հում որեւէ ստո­րա­բա­ժանման խնդիր առա­ջադրել»:

Մովսես Հակոբյա­նը զբա­ղեցրել է Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի, ՀՀ ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի պետի պաշտոննե­րը եւ ըստ էության բացա­հայտել է, որ Արցա­խի նախա­գա­հը ոչ միայն ՊԲ‑ի, այլեւ նույնիսկ որեւէ ստո­րա­բա­ժանման մարտա­կան խնդիր առա­ջադրե­լու իրա­վա­սություն չունի: Սեյրան Օհանյա­նը ՊԲ հրա­մա­նա­տար, ՀՀ ԶՈՒ Գլխա­վոր շտա­բի պետ, ապա եւ Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րար է եղել, բայց նրա եւ Մովսես Հակոբյա­նի խոսքի միջեւ տարբե­րությունը մեծ է:

Ու՞մ մեկնա­բա­նությունն է արժա­նա­հա­վատ: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Մովսես Հակոբյա­նը ճիշտ է ներկա­յացրել. Արցա­խի նախա­գահն, իրոք, Պաշտպա­նության բանա­կի նկատմամբ վերահսկո­ղություն չի ունե­ցել: Եւ թե նա ինչպե՞ս է քառա­սունչորսօրյա պատե­րազմում ռազմա­ճա­կա­տա­յին գծի մեծ մասը պահել, մնում է անհասկա­նա­լի: 

Ավե­լի քան արտա­ռոց է նաեւ, թե ինչու՞ նույն հաջո­ղությամբ չի իրա­կա­նացվել նաեւ հարա­վա­յին ուղղության պաշտպա­նությունը: Չէ՞ որ այդ զորքե­րը նույնպես Պաշտպա­նության բանա­կի ենթա­կա­յության էին:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ