15.1 C
Yerevan

Լապշի­նը Հայաստան Է Այցե­լում «Ալիեւի Պատվերո՞վ», Թե՞ Նրա «Մուտքն Արգելվել Է Ալիեւի Խնդրանքով»

Լապշի­նը նպա­տա­կադրված է իսրա­յե­լա­կան հանրությա­նը ներկա­յացնել Հայաստա­նի եւ հայ ժողովրդի «հակա­սե­մի­տա­կան կերպա­րը»: Ու՞մ շահե­րից է դա բխում: Անկասկած՝ Ադրբե­ջա­նի, Իլհամ Ալիեւի, որին Հայաստան-Իսրա­յել հարա­բե­րություննե­րի բարե­կարգումը բոլոր առումնե­րով ձեռնտու չէ: 

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յելցի բլո­գեր Ալեքսանդր Լապշի­նի Հայաստան մուտքը արգելվա՞ծ է, թե՞ ոչ, պաշտո­նա­կան տեղե­կություն չկա: Բայց սկզբում հայաստանյան որոշ լրատվա­մի­ջոցներ, իսկ այսօր արդեն ինքը գրում են, որ դա տեղի է ունե­ցել Ադբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի «խնդրանքով/պահանջով»: Որեւէ հիմնա­վոր բացատրություն, թե Հայաստան Լապշի­նի այցերն Ալիեւին եւ Ադրբե­ջա­նին առհա­սա­րակ ի՞նչ վնաս են հասցնում, չկա: 

Այն, որ Լապշի­նը տարի­ներ առաջ Մինսկում ձերբա­կալվել է, արտա­հանձնվել Ադրբե­ջա­նին, որտեղ նրան դատա­պարտել են ազա­տազրկման, ապա՝ ներում շնորհել,- այդ պատմությունը հայտնի է: Լապշի­նը ՄԻԵԴ-ում Ադրբե­ջա­նի դեմ դատը շահել է: Մի խոսքով, Ադրբե­ջա­նի եւ Ալիեւի մասին նրա հրա­պա­րա­կումնե­րը, եթե անգամ արվում են, քարոզչա­կան առումով վաղուց անախրո­նիզմ են:

Ինչ վերա­բե­րում է Հայաստան նրա վերջին այցին, ապա արդեն առիթ ենք ունե­ցել ընդգծե­լու, որ ժամա­նա­կա­յին առումով այն համընկել է Իրա­նի դեմ իսրա­յե­լա-ամե­րիկյան հարձակման մեկնարկին եւ Իսլա­մա­կան հանրա­պե­տության հոգեւոր առաջնորդ այա­թոլլա Ալի Խամե­նիի սպա­նությա­նը: 

Այդ առթիվ Լապշի­նը ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել, տեղադրել լուսանկարներ, թե Երեւա­նում «հայերն ինչպես են ողբում Իրա­նի կրո­նա­պե­տության առաջնորդի մահը»:

Այդ հրա­պա­րա­կումն ակնհայտո­րեն նպա­տակ ուներ Իսրա­յե­լի հանրա­յին  կարծի­քը տրա­մադրել Հայաստա­նի դեմ, «ապա­ցուցել, որ Հայաստա­նը հակա­սե­մի­տա­կան երկիր է, որի քաղա­քա­ցի­նե­րը համակրում են Իրա­նին, Թեհրա­նի կրո­նա­պե­տա­կան վարչա­կազմին»: Նույն օրը, երբ Լապշի­նը Երեւա­նում Իրա­նի դեսպա­նա­տան մոտ լուսանկա­րել է Խամե­նիի «մահը սգա­ցող» մոտ մեկ տասնյակ անձանց, որ, հնա­րա­վոր է, իրանցի էին, Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը անձամբ այցե­լել է Բաքվում ԻԻՀ դեսպա­նա­տուն, առանձնազրույց ունե­ցել դեսպա­նի հետ եւ սգո մատյա­նում անձնա­կան գրա­ռում կատա­րել:

Իրա­նի հետ համե­րաշխության նման ցույց հետխորհրդա­յին երկրի ոչ մի առաջնորդ, այդ թվում՝ Իրա­նի ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Ռուսաստա­նի նախա­գա­հը, իրեն թույլ չի տվել: Եթե Լապշի­նը իրոք անկախ, անկողմնա­կալ բլո­գեր է, ապա ինչու՞ չի անդրա­դարձել Բաքվում Իրա­նի դեսպա­նա­տուն Իլհամ Ալիեւի այցին կամ ինչու՞ չի հետաքրքվել, թե Խամե­նեիի սպա­նությունը Ադրբե­ջա­նում հանրա­յին ի՞նչ արձա­գանք է ունե­ցել: 

Այս հարցի պատասխա­նը պարզ է. Լապշի­նը նպա­տա­կադրված է իսրա­յե­լա­կան հանրությա­նը ներկա­յացնել Հայաստա­նի եւ հայ ժողովրդի «հակա­սե­մի­տա­կան կերպա­րը»: Ու՞մ շահե­րից է դա բխում: Անկասկած՝ Ադրբե­ջա­նի, Իլհամ Ալիեւի, որին Հայաստան-Իսրա­յել հարա­բե­րություննե­րի բարե­կարգումը բոլոր առումնե­րով ձեռնտու չէ: 

Լապշի­նը ներկա­յա­նում է որպես Ալիեւի կողմից «ամե­նուր հետապնդվող»: 

Դա ծիծա­ղե­լի է. իսրա­յե­լա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը, չնա­յած վերջին շրջա­նի որոշ սառնությա­նը, մնում են ռազմա­վա­րա­կան-գործընկե­րա­յին: Եւ եթե Լապշի­նը լիներ Ալիեւի «անձնա­կան թշնա­մին», ապա լրջա­գույն խնդիրներ կունե­նար հենց Իսրա­յե­լում, իր տանը: Այնպես որ, դեռ պարզե­լու հարց է՝ Լապշի­նը Հայաստան է այցե­լում «Ալիեւի պատվերո՞վ», թե՞ նրա մուտքն «արգելվել է Ալիեւի խնդրանքով»:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ