15.1 C
Yerevan

Իմա­նալ Զբանս «Նժդե­հա­կա­նի»

Իրականում Հայաստանի եվրոպական ընտրության գերեզմանափորը ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանն են: Նա է երեք տարի բանակցել Եվրամիություն-Հայաստան ասոցացման պայմանագիրը, եւ նա է Մոսկվա այցի ժամանակ հայտարարել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին։

Մուղնի

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքացիներին կոչ է արել մայիսի հինգին ամեն քայլափոխի հետապնդել Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երեւանյան գագաթնաժողովի հյուրերին եւ ասել. «Հայաստանում ժողովրդավարություն չկա»: Կարկառուն «նժդեհականը» նաեւ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրել է միանալ իրենց հեղինակած «հանրագրին», որի բովանդակությունը հայտնի չէ:

Եթե դա տեղի ունենա, ապա կունենանք քաղաքական «սքանչելի» պատկեր: Կստացվի, որ մարտի 1 համահեղինակած Սերժ Սարգսյանի եւ բռնության զոհ դարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունները համախոհաբար արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանը, ով մարտիմեկյան պետական ահաբեկչության զոհերից մեկն է, «բռնապետ է»: Ընդ որում, Արմեն Աշոտյանը ծրագրել է, որ «հանրագրին» միանա նաեւ ՀՅԴ-ն:

Արմեն Աշոտյանը գիտի, որ մայիսի հինգին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այց է կատարում Հայաստան, տեղի է ունենալու նաեւ Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողով: 

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս այցելել է Բրյուսել: Այդ շրջանակներում նա բանակցություններ է վարել Եվրամիության պաշտպանության հարցերով հանձնակատարի հետ: Նախօրեին Եվրամիությունը հաստատել է Հայաստանում քաղաքացիական երկրորդ առաքելության մանդատը:

Ըստ էության «Նիկոլ Փաշինյանը բռնապետ է» խոսույթը միայն ծածկաքող է: Իրականում Հայաստանի անվտանգային համակարգը փլուզած ՀՀԿ-ն փորձում է ձախողել Եվրամիություն-Հայաստան ռազմավարական համագործակցությունը, որը միջազգային անորոշության պայմաններում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի, հայ-թուրքական կարգավորման իրական երաշխիք է:

Սա է Արմեն Աշոտյանի «բանը», որ նա ճգնում է քողարկել եվրոպական արժեքներին «նվիրվածության» քարոզչությամբ: 

Իրականում Հայաստանի եվրոպական ընտրության գերեզմանափորը ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանն են: Նա է երեք տարի բանակցել Եվրամիություն-Հայաստան ասոցացման պայմանագիրը, եւ նա է Մոսկվա այցի ժամանակ հայտարարել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին: Արմեն Աշոտյանը, գուցե, «մոռացել է», բայց հիշողներ կան, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը «հիմնավորում» այդ որոշումը. «Գիտեք Պուտինի հետ հե՞շտ ա խոսալ»:

Այդ հլու-հնազանդությունն է պատերազմի եւ Արցախի կորստյան պատճառ դարձել: Արցախը հանձնվել է, երբ ԵԱՏՄ հիմնադիր գագաթաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաեւը հրապարակել է Իլհամ Ալիեւի նամակը, որով նա պահանջում էր ԵԱՏՄ սահմաններում չներառել Լեռնային Ղարաբաղը, իսկ Սերժ Սարգսյանը լսել եւ լռել է:

Մուղնի

Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին-ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ