16.9 C
Yerevan

Ինչպես Երեւա­նում Են Ասում՝ «Էսքան Բան»

Պետք է վերա­պա­հում անել. ղարա­բաղյան հակա­մարտության կարգա­վո­րումը Հայաստա­նում փոխա­կերպվել է «Արցախ պրո­յեկտի»: Իսկ դա Հայաստա­նի «վտիտ ուսե­րին անհա­մա­տե­ղե­լի բեռ էր»: 

Վահրամ Աթա­նեսյան

1994‑ի մայի­սից մինչեւ 2020‑ի սեպտեմբեր, ավե­լի քան քառորդդարյա ժամա­նա­կա­հատվա­ծում հայ ո՞ր գրո­ղը, մտա­վո­րա­կա­նը, քաղա­քա­կան-հանրա­յին գործիչն է Լեւոն Տեր-Պետրոսյա­նից բացի հրա­պա­րա­կա­յին խոսել ղարա­բաղյան հակա­մարտությունը փոխզի­ջումա­յին հիմքի վրա լուծե­լու, Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու օգտին: Նույնը վերա­բե­րում է քաղա­քա­գետնե­րին, վերլուծա­բաննե­րին, հրա­պա­րա­կա­խոսնե­րին, նաեւ՝ նվաստիս: Ես նման ելույթ, գեղարվեստա­կան գործ, «ռումբի ազդե­ցության» հոդված չեմ հիշում: 

Բա հիմա պատե­րազմի, պարտության, կորուստնե­րի պատասխա­նատվությունը մեզնից ինչու՞ ենք ուրիշնե­րի գլխին բարդում: Քառա­սունչորսօրյա պատե­րազմին նախորդած շրջա­նի ադրբե­ջա­նա­կան մամուլի արխիվնե­րը եթե քրքրենք, Հայաստա­նի նախա­գահներ Ռոբերտ Քոչարյա­նից եւ Սերժ Սարգսյա­նից այս մեջբե­րումնե­րը.

-Հայե­րը եւ ադրբե­ջանցի­նե­րը էթնիկ-քաղա­քակրթա­կան առումով անհա­մա­տե­ղե­լի են:

-Խոջա­լուում մենք կոտրե­ցինք կարծրա­տի­պը, որ հայը խաղաղ մարդկանց դեմ զենք չի գործադրում:

-Մեր սերունդը լուծել է Արցա­խի հարցը, նոր սերունդը պիտի լուծի Արա­րա­տը վերա­դարձնե­լու հարցը:

Այս մտքե­րը, իհարկե, կոնտեքստից կտրված են, հիմնա­կա­նում՝ խեղաթյուրված, բայց քարոզչա­կան տիրույթում նման «մանրուքնե­րի» ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Իլհամ Ալիեւի դստեր «Արդա­րություն Խոջա­լուին» նախա­ձեռնությունը աշխարհի տասնյակ երկրնե­րում է հյուրընկալվել եւ ամե­նուր խոշոր ցուցա­պաստառնե­րի վրա Խոջա­լուի մասին Սերժ Սարգսյա­նի ասա­ծը ներկա­յացվել է վերո­հիշյալ ձեւա­կերպմամբ:

Ինչու՞ գրե­ցի:

Վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը թելեգրամյան իր տիրույթում գրել է, որ Հայաստա­նի երրորդ հանրա­պե­տության ռազմա­վա­րա­կան պրո­յեկտը Արցախն էր: Պետք է վերա­պա­հում անել. ղարա­բաղյան հակա­մարտության կարգա­վո­րումը Հայաստա­նում փոխա­կերպվել է «Արցախ պրո­յեկտի»: Իսկ դա Հայաստա­նի «վտիտ ուսե­րին անհա­մա­տե­ղե­լի բեռ էր»: Այստեղ-այնտեղ ընկնե­լու եւ անլուր կամ բարձրա­ձայն տվայտե­լու հարկ չկա. աշխարհա­քա­ղա­քա­կան մեծության այդ ծանրության տակ Հայաստա­նը ճկել է: Եւ պետք է ոտքի կանգնի: Ինչպես Երեւա­նում են ասում՝ «էսքան բան»:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ