16.9 C
Yerevan

Ինչու՞ Են Հեղի­նա­կազրկում Բաքվում Պահվող Անձանց Հայրե­նա­դարձության Հարցում Իշխա­նության Ջանքե­րը

Ալեն Սիմոնյա­նի ելույթից հինգ օր հետո Արցա­խի նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նը ընտա­նի­քի միջո­ցով Հայաստա­նի Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նին ուղերձ է հղել: Այդ տեքստում ուշագրավ երկու պահ կա: Նախ, Ռուբեն Վարդանյա­նը հրա­պա­րա­կայնացրել է, որ «հանդի­պել է» Ադրբե­ջա­նի օմբուդսմեն Սաբի­նա Ալիեւա­յին: Վերջի­նիս որպես մարդու իրա­վունքնե­րի պաշտպան նույնիսկ ադրբե­ջանցի քաղբանտարկյալնե­րը չեն ճանա­չում։

Վահրամ Աթա­նեսյան

Ապրի­լի 16-ին Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նը Ստամբուլում գումարված՝ Միջխորհրդա­րա­նա­կան միության վեհա­ժո­ղո­վի ընդհա­նուր քննարկումնե­րի ամբիո­նից բառա­ցիո­րեն ասել է, որ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ «կարգա­վորման հուսադրող նշաննե­րը անհերքե­լի են» եւ հավե­լել. «Վստա­հության ամրապնդումը շարունա­կե­լու եւ իրա­կան հաշտեցման հասնե­լու համար Ադրբե­ջա­նում պահվող տասնի­նը հայե­րը պետք է ազատ արձակվեն եւ վերա­միա­վորվեն իրենց ընտա­նիքնե­րի հետ, իսկ անհետ կորած անձանց ճակա­տագրե­րը պետք է պարզվեն»: 

Կարե­լի է ենթադրել, որ Ադրբե­ջա­նը Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը կապում է առա­ջին պատե­րազմում «անհետ կորած» ադրբե­ջանցի­նե­րի ճակա­տա­գի­րը պարզե­լու հետ, կարե­լի է այս դիտարկումը «հիմնա­զուրկ» անվա­նել: Դրա­նից իրո­ղությունը, որ Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հը խորհրդա­րա­նա­կան միջազգա­յին ամե­նա­հե­ղի­նա­կա­վոր կառույցի լիա­գումար նիստում բարձրացրել է, ինչպես մեզա­նում ընդունված է ասել՝ գերի­նե­րի վերա­դարձի հարցը, չի փոխվում: Մինչ այդ նույն խնդրի մասին արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը ասել է, որ այն ամե­նօրյա ուշադրության կենտրո­նում է, բայց «առայժմ նորություն չկա»: 

Ալեն Սիմոնյա­նի ելույթից հինգ օր հետո Արցա­խի նախկին պետնա­խա­րար Ռուբեն Վարդանյա­նը ընտա­նի­քի միջո­ցով Հայաստա­նի Մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նին ուղերձ է հղել: Այդ տեքստում ուշագրավ երկու պահ կա: Նախ, Ռուբեն Վարդանյա­նը հրա­պա­րա­կայնացրել է, որ «հանդի­պել է» Ադրբե­ջա­նի օմբուդսմեն Սաբի­նա Ալիեւա­յին: Վերջի­նիս որպես մարդու իրա­վունքնե­րի պաշտպան նույնիսկ ադրբե­ջանցի քաղբանտարկյալնե­րը չեն ճանա­չում եւ համա­րում են, որ նրա հետ «ցանկա­ցած շփում լեգի­տի­մացնում է Ալիեւի վարչա­կազմի կողմից ուղղորդված դատա­րաննե­րը»: 

Ռուբեն Վարդանյա­նի ուղերձի երկրորդ եւ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հիմնա­կան ասե­լի­քը վերա­բե­րում է Հայաստա­նի իշխա­նություննե­րին, որոնց «սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի ճակա­տագրի անտե­սումը պատիվ չի բերում»: Այսինքն, Ռուբեն Վարդանյա­նի բուն ասե­լի­քը հենց վերջին ձեւա­կերպումն է, որի հրա­պա­րա­կայնա­ցումից ժամեր անց «Ուժեղ Հայաստան» դաշինքը եւ Ռուբեն Վարդանյա­նի հիմնադրած «Ապրե­լու երկիր» կուսակցությունը ընտրություննե­րին միասնա­բար մասնակցե­լու մասին հուշա­գիր են ստո­րագրել:

 

Այդ առթիվ կազմա­կերպված արա­րո­ղությա­նը հնչել է տեսա­կետ, որ Սամվել Կարա­պետյա­նը ուժեղ Հայաստա­նի գործիչ է «եւ ամեն ինչ կանի, որպեսզի հայ գերի­նե­րը հայրե­նիք վերա­դառնան»: Նույն հանդի­սությա­նը ելույթում «Ուժեղ Հայաստա­նի» առանցքա­յին դեմքե­րից Նարեկ Կարա­պետյա­նը հայտա­րա­րել է, որ «աշխարհում չորս կալա­նա­վորված միլիարդա­տեր կա, նրանցից երկուսը հայ է, մեկը Բաքվում է, մյուսը՝ Երեւա­նում» եւ հավե­լել, որ նրանք «կալա­նա­վորված են երկու ընկերնե­րի կողմից»: 

Թե քարոզչա­կան ի՞նչ ազդե­ցություն կունե­նա այս խոսույթը, ցույց կտա «Ուժեղ Հայաստա­նի» հաջորդ հանրա­հա­վա­քը: Չափա­զանց կարեւոր է, սակայն, որպեսզի դիտարկվի Ալեն Սիմոնյա­նի ելույթ-Ադրբե­ջա­նի օմբուդսմե­նի հետ Ռուբեն Վարդանյա­նի հանդի­պում-Վարդանյա­նի ուղերձ- «Ուժեղ Հայաստան» դաշինքի եւ «Ապրե­լու երկիր» կուսակցության միջեւ հուշագրի ստո­րագրում-գերի­նե­րի վերա­դարձը Սամվել Կարա­պետյա­նի վարչա­պե­տությամբ պայմա­նա­վո­րե­լու արտա­քին եւ ներքին քաղա­քա­կան առնչակցությունը, որ ընդհա­նուրի մեջ հանգում է Բաքվում պահվող անձանց հարցով իշխա­նության ջանքե­րի հեղի­նա­կազրկմա­նը: Ինչու՞: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ