16.9 C
Yerevan

Ալիեւը Աղվա­նա­կա­նանցնում Է Հոգեւոր Արցա­խը

Եկե­ղե­ցին, որի «հայրե­նանվեր եւ ազգանպաստ գործունեության» ջատա­գով է նաեւ Արամ Աբրա­համյա­նը, անցած ավե­լի քան երե­սունհինգ տարի­նե­րին չի կարո­ղա­ցել գոնե քրիստո­նեա­կան աշխարհին համո­զել, որ Արցա­խի եւ առհա­սա­րակ ներկա­յիս Ադրբե­ջա­նի տարածքի քրիստո­նեա­կան պատմամշա­կութա­յին հուշարձաննե­րը հայկա­կան են:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստանյան լրագրության «մեթր» Արամ Աբրա­համյա­նը հարց է հնչեցրել. «Ինչու՞ հենց հիմա են ավերվել Ստե­փա­նա­կերտի եկե­ղե­ցի­նե­րը», եւ ինքն էլ պատասխա­նել, թե մոտե­նում է ցեղասպա­նության հերթա­կան տարե­լի­ցը, իսկ նման դեպքե­րում խորհրդա­պաշտությունը կարեւոր է: Բացի այդ, ըստ նրա, Ալիեւը մի քանի վագորն դիզվա­ռե­լիք է ուղարկել եւ ասել, որ «հայե­րը արժա­նա­պատվություն չունեն», ինքը «եկե­ղե­ցի­նե­րը ավե­րում է, գերի­նե­րին խոշտանգում, իսկ հայե­րը լռում են»:

Ալիեւը Բերձո­րի եկե­ղե­ցին ավե­րել է, իսկ Ծիծեռնա­վանքի մուտքին «ներպե­տա­կան նշա­նա­կության պատմա­կան հուշարձա­նը պահպանվում է կառա­վա­րության կողմից» գրությամբ ցուցա­տախտակ տեղադրել: Եւ դա հայաստանյան լրագրության «մեթր»-ին ինչ-որ բան պիտի ասի, եթե, իհարկե, նա Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի քայլե­րի իմաստը հասկա­նա­լու ունա­կություն ունի:

Ինչի՞ մասին է խոսքը: Այն մասին, որ Հայաստանյայց առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցին, որի «հայրե­նանվեր եւ ազգանպաստ գործունեության» ջատա­գով է նաեւ Արամ Աբրա­համյա­նը, անցած ավե­լի քան երե­սունհինգ տարի­նե­րին չի կարո­ղա­ցել գոնե քրիստո­նեա­կան աշխարհին համո­զել, որ Արցա­խի եւ առհա­սա­րակ ներկա­յիս Ադրբե­ջա­նի տարածքի քրիստո­նեա­կան պատմամշա­կութա­յին հուշարձաննե­րը հայկա­կան են:

Վերջերս հայաստանյան տասնյակ լրատվա­մի­ջոցներ խուճա­պա­հար գրել են, որ Վատի­կա­նը իր արխիվնե­րից տասնյակ փաստաթղթեր է տրա­մադրել Ադրբե­ջա­նի մոլլա­պետ Փաշա­զա­դեին: Անցյալ տարի Վատի­կա­նի պաշտո­նա­կան ամսագրում ծավա­լուն հոդված է տպագրվել «Կովկասյան Աղվանքի» քրիստո­նեա­կան ժառանգության մասին:

Ադրբե­ջա­նա­կան պատմա­գի­տությունը դեռեւս խորհրդա­յին ժամա­նակնե­րից պնդել է, որ Կովկասյան Աղվանք պետությունը քրիստո­նեություն է ընդունել Եղի­շե առաքյա­լից եւ ոչ թե Գրի­գոր Լուսա­վորչի թոռ Գրի­գո­րի­սից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիա­ծի­նը, ցավոք, այս ճակա­տագրա­կան նշա­նա­կության հարցը կարգա­վո­րե­լու փոխա­րեն զբաղվել է եւ շարունա­կում է զբաղվել քաղա­քա­կա­նությամբ: Իսկ Ադրբե­ջա­նը քրիստոնյա աշխարհում ձեռք է բերել համա­խոհներ ոչ միայն ի դեմս Վատի­կա­նի, այլեւ՝ Հունաց տիե­զե­րա­կան եւ Մոսկվա­յի ու Համայն Ռուսիո պատրիարքնե­րի: Նրանք պնդում են, որ Աղվա­նից կաթո­ղի­կո­սությունը ցարա­կան հրո­վարտա­կով լուծարվել եւ «բռնակցվել է Էջմիածնին»:

Ըստ այդմ, այն եկե­ղե­ցի­նե­րը, որ Արցա­խում կառուցվել են վերջին տասնամյակնե­րին, «ապօ­րի­նի են ոչ միայն իրա­վա­կան, այլեւ՝ հոգեւոր առումով»: 

Սա է ալիեւյան քաղա­քա­կա­նությունը. Այն վանքե­րը եւ եկե­ղե­ցի­նե­րը, որ պատմա­կան են, «աղվա­նա­կան են» եւ պահպանման ենթա­կա, իսկ ինչ կառուցվել է «ապօ­րի­նա­բար», ենթա­կա է ոչնչացման: Եւ պետք չէ այդ հարցում սլաքներն ուղղել Հայաստա­նի պետության եւ իշխա­նություննե­րի դեմ: Այդ խնդի­րը կարգա­վո­րե­լու համար Մայր աթո­ռը երե­սուն տարի ժամա­նակ է ունե­ցել եւ ոչնչի չի հասել:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ