16.9 C
Yerevan

Ցեղասպանվա­ծի Հոգե­բա­նությունը Փոխա­րի­նել Ապրո­ղի Կամքով

Որովհետև Ցեղասպա­նության պատճառնե­րից մեկն էլ այն էր, որ հայե­րը գործիք էին դարձել համաշխարհա­յին պետություննե­րի ձեռքում և թուրե­րը, ցանկա­նա­լով ազատվել հայե­րի հարցից, ընտրե­ցին ամե­նա­ցի­նիկ ու դաժան տարբե­րա­կը՝ Ցեղասպա­նություն։ Բայց մենք, փոխա­նակ հասկա­նա­լու, որ հայե­րը ուղղա­կի ամե­նա­վատ ձևով օգտա­գործվե­ցին ուրիշնե­րի կողմից՝ թուրքե­րի հետ հաշիվներ պարզե­լու համար ու կոտորվե­ցին, մինչև հիմա պնդում են պարզաա­պես «թուրք» լինե­լու պարզունակ պատճա­ռը։ 

Մեր Ուղին

Ցեղասպա­նությունը վաղե­մության ժամկետ չունի։ Ցեղասպա­նությունը նաև հերքե­լու իմաստ չկա, որովհետև այն վաղուց արդեն ընդունված է բոլո­րի կողմից, անկախ նրա­նից, որ դեռևս որոշ պետություններ ձևացնում են, թե դեռ քննարկե­լու և հասկա­նա­լու կարիք կա։ Ցեղասպա­նության մասին հայե­րից բացի ամե­նա­շա­տը գիտեն թուրքե­րը։ Այն նույն թուրքա­կան պետությունը, որ ապրում է մեզ հետ կողք-կողքի և որից մենք մարդկայնո­րեն արդա­րություն ենք պահանջում իր գործած աննկա­րագրե­լի չարի­քի համար։

Վաղը ապրի­լի 24‑ն է, իսկ դա նշա­նա­կում է, որ մենք որպես հասա­րա­կություն, իրա­վունք չունենք այդ համազգա­յին ցավը վերա­ծել ներքա­ղա­քա­կան կուսակցա­կան խաղա­լի­քի՝ իրար վրա միա­վորներ հավա­քե­լու համար։ Ապրի­լի 24‑ը վեր է ցանկա­ցած կուսակցա­կան նեղմտությունից ու մոտե­ցումից, որովհետև այն կուսակցա­կան ցավ չէ, այն հայկա­կան ցավ է։ Այնպես ինչպես մայի­սի 28‑ը իրա­վունք չկա կուսակցա­կա­նացնել-սեփա­կա­նացնե­լու, այնպես էլ ապրի­լի 24‑ը։ Ժողովրդի և՛ հաղթա­նա­կը, և՛ պարտությունը ժողովրդինն է ու որևէ կուսակցություն կամ խումբ իրա­վունք չունի իրեն հանրահռչա­կե­լու որպես այդ ցավի միակ պահանջա­տեր, իսկ մյուսնե­րին մեղադրի բավա­րար չափով բաձրա­ձայն լաց չլի­նե­լու համար։

Ցեղասպա­նությունից 111 տարի անց մենք մի քանի կարև­որ բան ունենք հասկա­նա­լու։ Իհարկե ավե­լի լավ կլի­ներ, որ մենք որպես պետություն ու ժողո­վուրդ ավե­լի շուտ հասկա­ցած լինեինք մի քանի կարև­որ բան․ ինչո՞ւ տեղի ունե­ցավ այն, ինչպե՞ս պատա­հեց, որ մենք չկարողացանք/չհասկացանք մոտե­ցող փոթորկի մասին և թե ի՞նչ հետև­անք թողեց այն մեր հավա­քա­կան հոգե­կան աշխարհի վրա։ Բայց որ ավե­լի կարև­որ է, մենք պիտի հասկա­նանք, թե ինչ ենք անե­լու հիմա։ Ցեղասպա­նությունը տեղի է ունե­ցել, թուրքե­րը մեր կողքն են, մենք ունենք մեր իսկ ձեռքով թալանված ու թուլա­ցած պետություն և հանցա­վոր հիմա­րության ու ագա­հության հետև­անքով կորսված Արցախ, բռնի տեղա­հանված 100 հազա­րից ավել բնակչություն։

Ի՞նչ անել այս դեպքում։ Բացի հայհո­յե­լուց և խմբա­յին սեփա­կա­նաշնորհումից իհարկե։ Բացի անվնաս թրքատյա­ցությունից։ Բացի դրո­շա­կա­յին ցույցե­րից ու ոչ մի տեղ չտա­նող պահվածքից։ Ինչո՞ւ է սա կարև­որ, որովհետև այն խմբերն ու կուսակցություննե­րը, որոնք Ցեղասպա­նության դատա­պարտման համար ունեն որո­շա­կի խորհրդանշա­կան միջո­ցա­ռումներ, հայհո­յում են բոլոր բոլո­րին, ովքեր, թեկուզ դույզն ինչ համա­ձայն չեն իրենց հետ և առա­ջարկում են այլընտրանք։ Իսկ այլընտրանք պետք է, որովհետև զուտ գոռգո­ռա­լը ոչ մի տեղ չի տանում, բացի նոր ողբերգությունից։ Արցա­խը վկա։ Արցա­խը վկա, թե պարապ հայրե­նա­սի­րությունն ինչ չարիք է։ Արցա­խը վկա, թե Արցա­խի մասին գոռա­ցողներն իրա­կա­նում ինչ օգուտ տվին ու ինչ վնաս։

Այլընտրանք պետք է թեկուզ նրա համար, որ Ցեղասպա­նություն տեսած ժողո­վուրդը պիտի հասկա­նա ապրե­լու և խաղաղ գոյատև­ե­լու ողջ իմաստը։ Ու դա հասկա­նա­լով պիտի հասկա­նա, որ այս պահին հնա­րա­վոր չէ Թուրքիա­յին համո­զել, որ Վիլսոնյան Հայաստան տա մեզ, միլիարդներ մուծի ու ներո­ղություն խնդրի։ Որովհետև Թուրքիան այսօր ուժեղ է, իսկ մենք՝ թույլ։ Ու ինչքան էլ ոզում եք գոռա­ցեք և աղմկեք։ Եթե մի բան չկա, ուրեմն չկա։ Իսկ այն պահանջնե­րը, որ մենք ներկա­յացնում ենք թուրքե­րին, այսօր ի վիճա­կի չենք դրա հետև­ից գնա­լու, անկախ նրա­նից, թե դա մեզ դուր է գալիս թե ոչ։

90 մլն-ոց Թուրքիան չի պատրաստվում ինչ որ տեղ անհե­տա­նալ, բայց մենք կարող ենք նոր փորձանք բերել մեր գլխին, եթե չկա­րո­ղա­նանք ազատվել Ցեղասպանվա­ծի հոգե­բա­նությունից, որովհետև եթե դա մնաց, ապա ապրե­լու փոխա­րեն մեր ժողո­վուրդը շարունա­կա­բար տանջվե­լու է թափված արյան համար։ հայ ժողո­վուրդը պիտի ապրի ու այդ ապրե­լու համար պետք է կարողնա նաև լեզու գտնել հենց նույն թուրքե­րի հետ։ Ոչ թե բարե­կա­մության, այլ առնվազն՝ ապա­գա­յում նոր թիրախ չդառնա­լու համար։ Որովհետև Ցեղասպա­նության պատճառնե­րից մեկն էլ այն էր, որ հայե­րը գործիք էին դարձել համաշխարհա­յին պետություննե­րի ձեռքում և թուրե­րը, ցանկա­նա­լով ազատվել հայե­րի հարցից, ընտրե­ցին ամե­նա­ցի­նիկ ու դաժան տարբե­րա­կը՝ Ցեղասպա­նություն։ Բայց մենք, փոխա­նակ հասկա­նա­լու, որ հայե­րը ուղղա­կի ամե­նա­վատ ձևով օգտա­գործվե­ցին ուրիշնե­րի կողմից՝ թուրքե­րի հետ հաշիվներ պարզե­լու համար ու կոտորվե­ցին, մինչև հիմա պնդում են պարզաա­պես «թուրք» լինե­լու պարզունակ պատճա­ռը։

Հայ ժողո­վուրդը պետք է կարո­ղա­նա մի կողմ դնել գաղութա-քարտե­զա­յին հայրե­նա­սի­րությունն ու ապրի իրա­կան կյանքով, գնա­հա­տի իր իրա­կան պետությունը ու եթե պետք է հանուն հայ ժողովրդի ապա­գա­յի համար փորձի խոսել նաև թուրքե­րի հետ, լինի այնքան խորա­գետ, որքան Արամ Մանուկյա­նը, որքան Քաջազնունին, Վրացյա­նը և այլն։ Լինի այնքան խորա­գետ, որ ըմբռնի Ռուբեն Տեր-Մինասյա­նի այն միտքը, որ, եթե հայրե­նի­քի շահը պահանջում է, ապա պետք է սեղմել թուրքի ձեռքը, եթե անգամ այն, քո հոր արյամբ է ներկված։ Այս այրե­րը, որ պահանջել են անո­ղոք ճշմարտություն, եղել են այն օրե­րի ամե­նա­սարսա­փե­լի իրա­կա­նության վկա­նե­րից մեկը։ Ու եթե 1915թ․ Վանի ինքնա­պաշտպա­նության ղեկա­վար Արամ Մանուկյանն է պահանջել անո­ղոք ռացիո­նա­լություն, ապա ո՞վ ենք, մենք, որ հիմա պարզա­միտ գոռգո­ռո­ցը համա­րենք հայրե­նա­սի­րություն ու քարկո­ծենք բոլո­րին, ովքեր առա­ջարկում են չլի­նել ուրի­շի հակա­թուրքա­կան գործիքն ու ապրել նախ և առաջ հանուն Հայաստա­նի, ապրել հանուն կյանքի, որովհետև Ցեղասպա­նության ժամա­նակ բոլոր սպանվածնե­րը մեզ ապրե­լու ու ուժե­ղա­նա­լու պահանջ են թողել։ Սերունդնե­րը կանի­ծեն մեզ, եթե մենք դատարկենք նաև այս Հայաստա­նը։ Մենք արդեն չափից ավե­լի շատ ենք կորցրել պարզա­միտ ու մանկա­միտ արկա­ծախնդրության համար։ Ու գուցե մի օր նաև ի վիճա­կի լինենք հենց Թուրքիա­յին կանչել պատասխա­նատվության՝ իրա­կան ու գործող պատասխա­նատվության, այլ ոչ թե բավա­րարվենք տարին մեկ գոռա­լով ու մեկ-երկու հոդված գրե­լով։

Արդյո՞ք սա նշա­նա­կում է, որ կոչ է արվում հրա­ժարվել Ցեղասպա­նության հիշա­տա­կից։ Իհարկե ոչ։ Ցեղասպա­նությունից եթե անգամ մարդիկ հրա­ժարվեն, ապա քարե­րը կճչան, ուստի հարցը հրա­ժարվել կամ չհրա­ժարվե­լը չէ, այլ դրա հետև­ից գնա­լու խելա­միտ տարբե­րա­կը։ Ցեղասպա­նության ճանաչման ճանա­պարհին հայ ժողո­վուրդը պետք է ուժե­ղա­նա, ոչ թե մաշվի անպտուղ աղմուկի ու ինքնակռվի մեջ։ Եվ ոչ ոք չի հրա­ժարվում ցեղասպա­նությունից։ Անցյալ տարվա իր հանդիպման մեջ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը վերա­հաստա­տեց, որ Ցեղասպա­նությունը անքննե­լի ճշմարտություն է՝ ընդգծե­լով, որ այն քննարկման ու թերակշռման ենթա­կա չէ։ Այն ստա­հոդ պնդումնե­րը, թե իշխա­նությունը հերքում է Ցեղասպա­նությունը՝ չի համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը։ 

Դրա հաստա­տումն է հետևյալ լինքը՝

https://armenpress.am/en/video/1214352

Առնչվող Հոդվածներ