16.9 C
Yerevan

Նիկոլ Փաշինյա­նի Ուղերձը Ապրի­լի 24‑ի Առի­թով

Այսօր մենք հասել ենք այդ նպա­տա­կին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկա­ցել ենք, որ չի կարե­լի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգա­յին խաղա­ցողնե­րի՝ մեկը մյուսի դեմ պայքա­րի գործիք դառնա։

Նիկոլ Փաշինյան

Սիրե­լի՛ ժողո­վուրդ, Հայաստա­նի Հանրա­պե­տության սիրե­լի քաղա­քա­ցի­ներ։

Այսօր մենք ոգե­կո­չում ենք 1915 թվա­կա­նի հայոց ցեղասպա­նության՝ Մեծ եղեռնի զոհե­րի հիշա­տա­կը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրե­նա­կիցնե­րին, ովքեր հայ լինե­լու համար ջարդի, տեղա­հա­նության ու սովի ենթարկվե­ցին Օսմանյան կայսրությունում։ Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունե­ցած մեծա­գույն ողբերգությունն է, որը մեր ժողո­վուրդը վերապրում է արդեն 111 տարի։

Ամեն տարի ապրի­լի 24-ին մեր տասնյակ հազա­րա­վոր քաղա­քա­ցի­նե­րի թափո­րը բարձրա­նում է Ծիծեռնա­կա­բերդի հուշա­հա­մա­լիր՝ խոնարհվե­լու մեր նահա­տակված հայրե­նա­կիցնե­րի առջև, ու ապրի­լի 24‑ի մեր համազգա­յին երթը նաև մտա­ծե­լու, խորհե­լու, պատմությունը գնա­հա­տե­լու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտա­լու հաստա­տա­կա­մության դրսև­ո­րում է։  

Այս մտա­ծումնե­րի և հաստա­տա­կա­մության վրա է հիմնված մեր Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության և կառա­վա­րող մեծա­մասնության վերջին տարի­նե­րի քաղա­քա­կա­նությունը։ Ձեր՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րի պատգա­մով մենք վճռա­կա­նություն ենք դրսև­ո­րել առա­վել խորությամբ հասկա­նա­լու մեր ժողովրդի անցյա­լում ապրած ու պարբե­րա­բար կրկնվող պատմությունը, ապա­գա­յում այդ պատմության կրկնությունը թույլ չտա­լու, մեր այսօ­րը և գալի­քը լավը դարձնե­լու համար։

Այսօր մենք հասել ենք այդ նպա­տա­կին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկա­ցել ենք, որ չի կարե­լի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգա­յին խաղա­ցողնե­րի՝ մեկը մյուսի դեմ պայքա­րի գործիք դառնա։ Մեր գիտություննե­րի ազգա­յին ակա­դե­միա­յի հրա­տա­րա­կած հայոց պատմության հատո­րում է հիմնա­վորված կերպով արձա­նագրված, որ Մեծ եղեռնը, այլոց թվում, հայ ժողովրդին միջազգա­յին խարդա­վանքնե­րի մեջ ներքա­շե­լու գործե­լա­կերպի հետև­անք է, գործե­լա­կերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսե­րից և իր ողբերգա­կան կուլմի­նա­ցիա­յին հասավ 1915 թվա­կա­նին։

Սիրե­լի ժողո­վուրդ, Հայաստա­նի Հանրա­պե­տության սիրե­լի քաղա­քա­ցի­ներ, մեր ժողովրդի մեծա­գույն փափա­գը իրա­կա­նացված է։ Մենք ունենք պետություն, և մենք ունենք խաղա­ղություն։ Պետությունը և խաղա­ղությունն են այն երաշխի­քը, որ հայոց ցեղասպա­նությունը կրկին տեղի չունե­նա։

Այս պատմա­կան նպա­տա­կը իրա­գործե­լու համար մեզ անհրա­ժեշտ է դադա­րեցնել հայրե­նի­քի փնտրտուքը մեր պետության՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության միջազգայնո­րեն ճանաչված 29,743 քառա­կուսի կիլո­մետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգա­վաճման, զարգացման ու բարե­կե­ցության համար։

Այսօր մեր տասնյակ բնա­կա­վայրեր դատարկ են, տասնյակ բնա­կա­վայրեր և ընդհանրա­պես մեր պետությունը թերբնա­կեցված է։ Սրա պատճա­ռը խաղա­ղության բացա­կա­յությունն է եղել և գիտակցության բացա­կա­յությունը, որ հայրե­նի­քը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է՝ իր միջազգայնո­րեն ճանաչված տարածքնե­րով, և այս գիտակցության վրա հիմնվե­լով հայ ժողո­վուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրա­մա­բա­նությունից։

Հայաստա­նի Հանրա­պե­տությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայե­րի բնա­կության վայր լինել։ Սինգա­պուրի տարածքը Սևա­նա լճի 2/3‑ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնա­հա­յեցման, խաղա­ղության ու մարդա­կենտրոն ձգտումնե­րի վրա։

Այսօր մենք Հայաստա­նի Հանրա­պե­տությունն առաջնորդում ենք հենց այս տրա­մա­բա­նությամբ՝ իրա­կան Հայաստա­նի գաղա­փա­րա­խո­սությամբ, հասկա­նա­լով, որ խաղա­ղությունն ու անվտանգությունը առա­ջին հերթին հարև­աննե­րի հետ կարգա­վորված հարա­բե­րություններն են՝ հիմնված միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ինքնիշխա­նությունը, սահմաննե­րի անխախտե­լիությունը և քաղա­քա­կան անկա­խությունը ճանա­չե­լու վրա։

Այն ուժե­րը, որոնք հանդես են գալիս կորսված հայրե­նի­քը վերա­դարձնե­լու, պատմա­կան սահմաննե­րի և արդա­րության վերա­կանգնման կոչե­րով ու տրա­մա­բա­նությամբ, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը դնում են 1878 թվա­կա­նի Սան Ստեֆա­նո­յի կոնֆե­րանսի ռելսե­րի վրա, որի անխուսա­փե­լի վերջին կանգա­ռը պետա­կա­նության ու հայրե­նի­քի կորուստն է, որովհետև աշխարհում յուրա­քանչյուրն ունի իր պատմությունը, յուրա­քանչյուրն ունի իր արդա­րությունը, յուրա­քանչյուրն ունի իր կորցրած հայրե­նի­քը։

Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, և Հայաստա­նը կրկին այդ ուղղությամբ տանե­լու փորձե­րը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրա­վեր են դեպի կառափնա­րան։

Զոհե­րի և զոհո­ղություննե­րի գնով մենք գտել, վերագտել ենք մեր հայրե­նի­քը, և այդ հայրե­նի­քը Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է։ Մեր բոլոր նահա­տակնե­րի զոհո­ղություննե­րի հատուցումը Հայաստա­նի Հանրա­պե­տության հարատև­ությունն է, Հայաստա­նի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի­նե­րի ազա­տությունը, անվտանգությունը, բարե­կե­ցությունն է՝ մեր բոլոր նահա­տակնե­րի իղձե­րի և ընդհատված երա­զանքնե­րի իրա­գործումը։

Մենք գնում ենք այս ճանա­պարհով։ Հայաստա­նի Հանրա­պե­տության ժողո­վուրդը գնում է այս ճանա­պարհով։

Փառք նահա­տակնե­րին, և կեցցե Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։

Տեսաուղերձը՝

Առնչվող Հոդվածներ