16.9 C
Yerevan

Հայաստա­նի Պետա­կան Արա­րո­ղա­կարգը Պետք  Է Եռաբլուրը Սրբացնի

Ո՞վ է տվել «Կովկա­սի Լենի­նին» կրկին պատվանդա­նի բարձրացնե­լու ցուցումը կամ կարգադրությունը։ Չէ՞ որ խորտակված արձա­նի տեղում հուշա­քար էր տեղադրված, որ Շահումյա­նի տեղում պիտի կանգնեցվեր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ արձա­նը։

Վահրամ Աթա­նեսյան

2007թ․ ԼՂՀ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի շրջա­նում, երբ արդեն որոշված էր, որ Արկա­դի Ղուկասյա­նին փոխա­րի­նե­լու է Բակո Սահակյա­նը, խորհրդա­պա­հա­կան հանդի­պում  ունե­ցա «Ազատ հայրե­նիք» կուսակցության ղեկա­վար դեմքե­րից մեկի հետ։ Այդ մարդը ներկա­յումս Հայաստա­նում չէ, ուստի նրա ինքնությունը զուտ բարո­յա­կան նկա­տա­ռումնե­րով չեմ հրա­պա­րա­կում։ Հարցիս, թե «Բակո Սահակյա­նը ինչո՞վ է Արկա­դի Ղուկասյա­նից առա­վել»,- նա պատասխա­նեց․ «Բակոն մեծ հայրե­նա­սեր է»։

Առա­ջարկե­ցի «գրազ բռնել»․ եթե Բակո Սահակյա­նը Ստե­փա­նա­կերտի կենտրո­նից հեռացնի Ստե­փան Շահումյա­նի արձա­նը եւ տեղում ղարա­բաղյան պատե­րազմի Հաղթա­կա­մար կառուցի, ապա ես հրա­պա­րա­կա­յին ներո­ղություն կխնդրեմ, որ կասկա­ծել եմ նախա­գա­հի պաշտո­նում նրա լիարժե­քությա­նը, իսկ եթե ամեն ինչ մնա նույնը, ինքը կհայտա­րա­րի, որ սխալվել է։

Ստե­փա­նա­կերտում ղարա­բաղյան պատե­րազմի Հաղթա­կա­մար, իհարկե, չկա­ռուցվեց։ «Կովկա­սի Լենի­նի» արձա­նը, որ, ի դեպ, ադրբե­ջանցի է քանդա­կել, մնաց իր տեղում։ Ես, իհարկե, գիտեի, որ նման նախա­ձեռնությունը ԼՂՀ նախա­գա­հի իրա­վա­սության հարց չէ, բայց քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո զրուցակցիս, որ արդեն բարձրաստի­ճան պաշտոնյա էր, հիշեցրի տասնե­րեք տարվա վաղե­մության մեր «գրա­զը»։

Ինչու՞ եմ անդրա­դառնում այդ անցած-գնա­ցած, այլեւս ոչ մի նշա­նա­կություն չունե­ցող պատմությա­նը։

Բանն այն է, որ Հայաստա­նը ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմի հաղթա­նա­կը պետա­կա­նո­րեն չի ճանա­չել։ Այլա­պես օտա­րերկրյա բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը Երեւան այցի ընթացքում կխո­նարհվեին ոչ միայն Հայոց ցեղասպա­նության զոհե­րի, այլեւ հանուն Արցա­խի ազա­տության նահա­տակվածնե­րի հիշա­տա­կին։

Քառա­սունչորսօ­րա պատե­րազմից ավե­լի քան տասը տարի առաջ Ադրբե­ջա­նը պետա­կան արա­րո­ղա­կարգով օտա­րեկրյա պաշտո­նա­տար անձանց համար սահմա­նել է այց «շեհիդնե­րի պուրակ»։ Այդպի­սով Բաքուն լեգի­տի­մացրել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի դեմ պատե­րազմը, իսկ Հայաստա­նը չի լեգի­տի­մացրել Արցա­խի իքնա­պաշտպա­նությունը։

ԼՂՀ նախա­գա­հը կարո՞ղ էր այդ կանխադրույթը կոտրել։ Իհարկե՝ ոչ։ Բայց 1992–98 թվա­կաննե­րին Ստե­փա­նա­կերտը ապրել է առանց Ստե­փան Շահումյա­նի արձա­նի։ Ո՞վ է տվել «Կովկա­սի Լենի­նին» կրկին պատվանդա­նի բարձրացնե­լու ցուցումը կամ կարգադրությունը։ Չէ՞ որ խորտակված արձա­նի տեղում հուշա­քար էր տեղադրված, որ Շահումյա­նի տեղում պիտի կանգնեցվեր ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ արձա­նը։

Շահումյա­նի արձա­նը ադրբե­ջանցի քանդա­կա­գործը եւ ճարտա­րա­պե­տը հղա­ցել էին այնպես, որ նրա հայացքը դեպի արեւելք էր, դեպի Կասպից ծով, Բաքու։ Այդպես էլ վերա­կանգնվել էր եւ կար։ Մինչեւ ադրբե­ջանցի­նե­րը տապա­լե­ցին։ 

Ստե­փա­նա­կերտը չունե­ցավ իր հաղթա­կա­մա­րը։ Հայաստա­նի  պետա­կան արա­րո­ղա­կարգը պետք է սրբացնի Եռաբլուրը՝ որպես իրոք զինվո­րա­կան պանթեոն, որտեղ կայցե­լեն նաեւ օտա­րերկրյա բարձրաստի­ճան հյուրե­րը։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ