26.4 C
Yerevan

Դա Ադրբե­ջա­նի Համար «Կազուս-Բելի» Չէ՞ր

Խիստ կարեւոր է, որ Ղուկասյա­նի իրա­վա­հա­ջորդ Բակո Սահակյա­նի թեկնա­ծությունը ֆորմալ առումով առա­ջադրել է ՀՅԴ Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեն, որին միա­ցել է նախ «Ազատ հայրե­նիք», ապա եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան» կուսակցությունը։ Ընդ որում, մինչ այդ ԼՂՀ-ում ընդունվել է առա­ջին սահմա­նադրությունը, եւ Արկա­դի Ղուկասյա­նը մեղադրվել է «երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րե­լու հիմք ստեղծե­լու» մեջ։

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստանյան RTVI հեռուստաընկե­րությա­նը հարցազրույցում երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը ասել է, որ ժամա­նա­կին ԼՂ անկա­խությունը չի ճանա­չել, որպեսզի Ադրբե­ջա­նը «կազուս-բելի չունե­նա»։ Այնուհե­տեւ նա մանրա­մասնել է, որ կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցը հայկա­կան կողմե­րի համար նպաստա­վոր էր, ՌԴ‑ն, ԱՄՆ‑ը եւ Ֆրանսիան, որ «ներկա­յացնում էր Եվրա­միությունը», ճանա­չում էին Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնո­րոշման իրա­վունքը, «հանրաքվեն պետք է տեղի ունե­նար միայն ԼՂ տարածքում»։ 

Քոչարյա­նը, ըստ էության, ներկա­յացրել է «Մադրիդյան սկզբունքնե­րի» այն առա­ջարկություննե­րը, որ, ինչպես ընդունված է ասել՝ «հայանպաստ էին» եւ չի անդրա­դարձել խնդրա­հա­րույց հարցե­րին։ Նա, մասնա­վո­րա­պես, չի նշել, որ հայկա­կան կողմե­րը պետք է ընդունեին ԼՂ շուրջ տարածքնե­րի Ադրբե­ջա­նին վերա­դարձը, որ ադրբե­ջանցի­նե­րը պետք է վերաբնակվեին Շուշիում, իսկ հանրաքվեի դրվե­լիք հարցե­րը եւ անցկացման ժամկետնե­րը՝ համա­ձայնեցվեին Ադրբե­ջա­նի հետ։ 

Միջնորդնե­րը «Մադրիդյան սկզբունքնե­րը» Հայաստա­նին եւ Ադրբե­ջա­նին ներկա­յացրել են 2007թ․ նոյեմբե­րին։ Չորս ամիս հետո Ռոբերտ Քոչարյա­նը թողել է Հայաստա­նի նախա­գա­հի պաշտո­նը։ Փաստա­ցի այդ առա­ջարկության շուրջ գործնա­կան քննարկումնե­րը սկսվել են Սերժ Սարգսյա­նի օրոք եւ, ըստ էության, ավարտվել Կազա­նի ձախողված հանդիպմամբ, երբ Ադրբե­ջա­նը չի ընդունել ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցով միայն Լեռնա­յին Ղարա­բա­ղում հանրաքվե անցկացնե­լու դրույթը։ 

Ռոբերտ Քոչարյա­նը նաեւ ափսո­սանք է հայտնել, որ իր նախա­գա­հության շրջա­նում ձեռք բերված դիվա­նա­գի­տա­կան հաջո­ղություննե­րը «փշրվել են», բայց չի մասնա­վո­րեցրել, թե դա ե՞րբ է տեղի ունե­ցել։ Քանի որ նույն տեղում նա զղջա­ցել է Սերժ Սարգսյա­նին իրա­վա­հա­ջորդ «ընտրե­լու» համար, կարե­լի է ենթադրել, որ ղարա­բաղյան հակա­մարտության կարգա­վորման իր «ձեռքբե­րումնե­րը փշրե­լու համար» նա նաեւ Սերժ Սարգսյա­նին է մեղադրում։ 

2007թվականը, երեւի, կարեւոր տարե­թիվ է Հայաստա­նի եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի համար։ Այդ տարվա սեպտեմբե­րին տեղի են ունե­ցել ԼՂՀ նախա­գա­հա­կան ընտրություններ, որոնց Արկա­դի Ղուկասյա­նը չի մասնակցել։ Խիստ կարեւոր է, որ Ղուկասյա­նի իրա­վա­հա­ջորդ Բակո Սահակյա­նի թեկնա­ծությունը ֆորմալ առումով առա­ջադրել է ՀՅԴ Արցա­խի Կենտրո­նա­կան կոմի­տեն, որին միա­ցել է նախ «Ազատ հայրե­նիք», ապա եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան» կուսակցությունը։ Ընդ որում, մինչ այդ ԼՂՀ-ում ընդունվել է առա­ջին սահմա­նադրությունը, եւ Արկա­դի Ղուկասյա­նը մեղադրվել է «երրորդ ժամկե­տով պաշտո­նա­վա­րե­լու հիմք ստեղծե­լու» մեջ։ Այդ թեման այնքան է լրջա­ցել, որ Ղուկասյա­նը ստիպված  է եղել մամուլի ասուլիս հրա­վի­րել եւ պաաշտո­նա­պես հայտա­րա­րա­րել, որ նախա­գա­հի թեկնա­ծու չի առա­ջադրվե­լու։ 

Ինչո՞վ էր պայմա­նա­վորված ղարա­բաղյան կարգա­վորման բանակցա­յին գործընթա­ցին լավա­տեղյակ եւ դիվա­նա­գի­տա­կան բավա­կան լուրջ փարձա­ռության հասած Արկա­դի Ղուկասյա­նի հեռա­ցումը։ Եւ ինչու՞ նրան անպայման պետք է փոո­խա­րի­ներ ՀՅԴ թեկնա­ծու Բակո Սահակյա­նը, եւ ի՞նչ ենթա­տեքստ ուներ «Հայաստան-Արցախ- Սփյուռք եռա­միասնություն» կարգա­խո­սը, որ նրա իշխա­նության «այցե­քարտը» դարձավ։ Իսկ ղարա­բաղյան կարգա­վո­րումը փաստա­ցի փոխա­կերպվեց «Արցա­խի միջազգա­յին ճանա­չումը Հայ դատի հանգրվանն է» քարոզչության։ Դա Ադրբե­ջա­նի համար «կազուս-բելի»(պատերազմի առիթ) չէ՞ր։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ