26.4 C
Yerevan

Պուտի­նի Անձի Պաշտա­մունքը Հայաստա­նի Համար Գոյութե­նա­կան Սպառնա­լիք Է

Ընդդի­մությունը ներշնչում է, որ եթե Փաշինյա­նը վերընտրվի, «Հայաստա­նին սպասվում է Արցա­խի ճակա­տա­գի­րը»։ Ընդդի­մության նախընտրա­կան քարոզչությունը ճիշտ հակա­ռակն է հուշում․ փորձ է արվում իշխա­նա­զավթման ճանա­պարհով Հայաստա­նը մատնել նույն փորձությա­նը։

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստանցի մեդիա­փորձա­գետ Արամ Գաբրելյա­նո­վը ֆեյսբուքում գրել է․ «Ռուսաստա­նի խնդիրն այն է, որ մենք մարդուն նրա կենդա­նության օրոք արժա­նին չենք մատուցում» եւ բերել Վլա­դի­միր Պուտի­նի օրի­նա­կը, որ «միայնակ պայքա­րում է ամբողջ աշխարհի դեմ, պաշտպա­նում մարդկայնության սկզբունքնե­րը»։ «Ժամա­նակն է, որ մենք սովո­րենք մարդկանց գովել նրանց կենդա­նության օրոք եւ չամա­չենք»։

Այս գրա­ռումը տասը րոպեում տասնհինգ հավա­նում եւ մեկ «սրտիկ» է ստա­ցել։ Եւ ի՞նչն է արտա­ռոց․ արձա­գանքողնե­րից ոչ մեկը ռուս չէ։ Ավե­լի ճիշտ՝ բոլո­րը հայեր են, նրանց թվում՝ Արցա­խից բռնա­տե­ղա­հանված մի քանի հոգի։ Նրանց ինքնությունը չեմ հրա­պա­րա­կայնացնում՝ հարգե­լով անձնա­կան գաղտնի­քի իրա­վունքը։

Արամ Գաբրելյա­նո­վը, գուցե, իրոք հավա­տում է Վլա­դի­միր Պուտի­նի ֆենո­մե­նին։ Այս դեպքում վիճելն անի­մաստ է, եթե նա համա­րում է, որ ուկրաի­նա­կան քաղաքնե­րի բարբա­րո­սա­կան հրթի­ռա­կո­ծումը եւ ուկրաի­նա­ցի խաղաղ բնա­կիչնե­րի զանգվա­ծա­յին սպա­նությունը «մարդկայնության սկզբունքնե­րի պաշտպա­նություն է»,- բայց հայ մարդիկ, Արցա­խից բռնա­տե­ղա­հանվածնե­րը Պուտի­նին «աստվա­ծացնե­լու» ի՞նչ մոտի­վա­ցիա ունեն։

Այդ քայլին նրանք դիմել են կանխատրամադրվածությա՞ն թելադրանքով, սովո­րույթի ուժո՞վ, թե՞ Ուկրաի­նա­յի դեմ Ռուսաստա­նի «հաղթա­նա­կից» ինչ-որ ակնկա­լիքներ ունեն։ Ապրիլյան քառօրյա մարտե­րից հետո Ստե­փա­նա­կերտում «ամեն ինչից լավա­տեղյակ» մարդկա­յին մի զանգված համոզված էր, որ Պուտի­նը «մեր ձեռքով Ալիեւին ապտա­կե­լու եւ ԼՂ անկա­խությունը ճանա­չե­լու է»։ 

Ստացվեց ճիշտ հակա­ռա­կը․ Պուտի­նը Ալիեւի ձեռքով ապտա­կեց մեզ եւ նրա հետ լուծա­րեց ԼՂՀ‑ն, հարյուր հազար մարդ ռուսա­կան «խաղա­ղա­պահ» զորախմբի պատասխա­նատվության գոտում ենթարկվեց բռնա­տե­ղա­հա­նության եւ հայրե­նազրկման։ 

Տեսնել այդ ամե­նը, վերապրել բռնա­գաղթը եւ հիա­նալ Պուտի­նով, սա արդեն բանա­կա­նությունից դուրս է, բայց փաստը կա եւ դրա հետ հնա­րա­վոր չէ հաշվի չնստել։

«Ուժեղ Հայաստա­նի» համա­կարգող Նարեկ Կարա­պետյա­նը ֆեյսբուքում լուսանկար է հրա­պա­րա­կել․ մի կողմում ՀՀ, մյուսում ՌԴ անձնա­գիրն է։ Եւ նա Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին պարզ ասում է, որ ընտրությունը երկուսի միջեւ է։ Այդպես ԼՂ ռուսա­կան զորախմբի մուտքի առա­ջին ամիսնե­րին քարո­զում էին Ստե­փա­նա­կերտի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը՝ «շուտով բոլորս ՌԴ անձնա­գիր կունե­նանք, եւ մեր անվտանգությունը ընդմիշտ երաշխա­վորված կլի­նի»։

Հունի­սի 7‑ը, իրոք, վճռո­րոշ ընտրության օր է։ Ընդդի­մությունը ներշնչում է, որ եթե Փաշինյա­նը վերընտրվի, «Հայաստա­նին սպասվում է Արցա­խի ճակա­տա­գի­րը»։ Ընդդի­մության նախընտրա­կան քարոզչությունը ճիշտ հակա­ռակն է հուշում․ փորձ է արվում իշխա­նա­զավթման ճանա­պարհով Հայաստա­նը մատնել նույն փորձությա­նը։ Պուտի­նի անձի պաշտա­մունքը լավա­գույն վկա­յությունն է։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ