24.7 C
Yerevan

Ալիեւը «Հրաժարվե՞լ Է» Զուլֆուգա­րո­վից

Թոֆիգ Զուլֆուգա­րո­վը արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը զբա­ղեցրել է Հեյդար Ալիեւի կառա­վա­րության կազմում։ 1999թ․ աշնա­նը նաեւ արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կան Վաֆա Գուլուզա­դեի հետ հրա­ժա­րա­կան է տվել՝ հակադրվե­լով ղարա­բաղյան կարգա­վորման շուրջ Հեյդար Ալիեւ- Ռոբերտ Քոչարյան «պայմա­նա­վորվա­ծություննե­րին»։

Վահրամ Աթա­նեսյան

Եվրո­պա­կան համայնքի երեւանյան գագա­թա­ժո­ղո­վին Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի հեռա­վար «մասնակցության» առթիվ ադրբե­ջանցի հայտնի լրագրող-քաղա­քա­գետ Մահե­ռամլին ֆեյսբուքի անհա­տա­կան օգտա­հաշվում ուշագրավ մեկնա­բա­նություն է արել։ Նրա գնա­հատմամբ՝ Ալիեւը Եվրա­խորհրդա­րա­նին եւ ԵԽԽՎ-ին հակադրվե­լու փոխա­րեն պետք է «նրանց հետ աշխա­տի»։ Ադրբե­ջանցի հեղի­նա­կա­վոր փորձա­գե­տը կարծիք է հայտնել, որ այդ աշխա­տանքը «կարե­լի է տանել Հայաստա­նի հետ միա­սին»։ 

Մահե­ռամլին ոչ ուղղա­կի, բայց բավա­կան թափանցիկ քննա­դա­տել է նախկին արտգործնա­խա­րար Թոֆիգ Զուլֆուգա­րո­վին՝ իշխա­նություննե­րին «ժամա­նա­կավրեպ խորհուրդներ տալու» համար։ Ադրբե­ջա­նի փոխվարչա­պետ Մուստաֆեւի Հայաստան կատա­րած այցի եւ սահմա­նա­զատման հարցե­րով կողմե­րի միջեւ ձեռք բերված համա­ձայնություննե­րի մասին Զուլֆուգա­րո­վը ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել, որտեղ Հայաստա­նի քարտե­զի պատկե­րով կրծքա­զարդին Սյունի­քի մարզի պատկե­րը համա­րել է «ոչ օրի­նա­չափ կցվածք»։ 

Մահե­ռամլին, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նկա­տի ունի այդ «պահանջա­տի­րությունը», երբ իշխա­նություննե­րին Զուլֆուգա­րո­վի «խորհրդատվությունը» որա­կում է «ժամանակավրեպ»։Ադրբեջանցի քաղա­քա­գե­տը, ընդսմին, զուգա­հեռ է անցկացրել Զուլֆուգա­րո­վի «պահանջա­տի­րության» եւ հայաստանյան ընդդի­մության «ռեւանշիստա­կան հակումնե­րի» միջեւ։ Նրա, թերեւս, ամե­նաակնա­ռու դիտարկումն այն է, որ «Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի խնդի­րը եվրաա­սիա­կա­նության հիմքն է, հանել դա՝ նշա­նա­կում է փլուզել Մեծ Եվրա­սիա­յի նախա­գի­ծը»։ Մահե­ռամլին, ըստ էության, նախկին արտգործնա­խա­րար Զուլֆուգա­րո­վին վերագրել է Ռուսաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րի սպա­սարկուի դեր, որի «խորհուրդը ժամա­նա­կավրեպ է»։ 

Թոֆիգ Զուլֆուգա­րո­վը արտա­քին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նը զբա­ղեցրել է Հեյդար Ալիեւի կառա­վա­րության կազմում։ 1999թ․ աշնա­նը նաեւ արտա­քին քաղա­քա­կա­նության հարցե­րով գլխա­վոր խորհրդա­կան Վաֆա Գուլուզա­դեի հետ հրա­ժա­րա­կան է տվել՝ հակադրվե­լով ղարա­բաղյան կարգա­վորման շուրջ Հեյդար Ալիեւ- Ռոբերտ Քոչարյան «պայմա­նա­վորվա­ծություննե­րին»։ Հետա­գա­յում նա դիվա­նա­գի­տա­կան ծառա­յությունը շարունա­կել է դեսպա­նի կարգա­վի­ճա­կում։ 2015թ․-ից զբաղվում է փորձա­գի­տա­կան գործունեությամբ։ Իլհամ Ալիեւը բազմիցս խոսել է «բոլշեւիկնե­րի կողմից Զանգե­զուրը Հայաստա­նին նվի­րե­լու պատմա­կան անարդա­րա­ցիությունից»։ 

Այդ քարոզչությամբ Ադրբե­ջա­նում արդեն երկրորդ սերունդն է կյանք մտել։ Եւ շատ դժվար է համոզվել, որ պրոֆե­սոր Մահե­ռամլին ադրբե­ջա­նա­կան հանրության իշխող տեսա­կետն է հայտնում։ Այդուհանդերձ, պետք է ելնել նրա­նից, որ Ադրբե­ջա­նում նրա մակարդա­կի մարդիկ երբեք անձնա­կան տեսա­կետ չեն հայտնում։ 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ