24.9 C
Yerevan

Եթե Հայրե­նա­կան Մեծ Պատե­րազմի Հայազգի Հերոսնե­րը Հարգվեին, Արցա­խը Հայկա­կան Կմնար

Մոսկվան Բաքվի բարբա­րո­սություննե­րի հանդեպ մշտա­պես լռում է։ Հետեւա­բար աջակցում է, որպեսզի ներկա­յիս Ադրբե­ջա­նի տարածքում Հայրե­նա­կան մեծ պատե­րազմի հայ հերոսնե­րի հետքը ջնջվի։

Վահրամ Աթա­նեսյան

FactorTV‑ի լրագրո­ղը «Հայաստան» խմբակցությունից Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Գեղամ Մանուկյա­նին հարցրել է, թե ինչպե՞ս է մեկնա­բա­նում Մոսկվա­յի զորա­հանդե­սին չմասնակցե­լու մասին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը, արդյոք հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը ավե­լի չեն լարվի՞։ 

Գեղամ Մանուկյա­նը Հայաստա­նի վարչա­պե­տին համե­մա­տել է «փորա­ցա­վի պատճա­ռա­բա­նությամբ դասե­րից փոխչող աշա­կերտի» հետ եւ ընդհանրացրել, որ այդ որո­շումը «լուրջ չէ», քանի որ «Հայրե­նա­կան մեծ պատե­րազմում նաեւ հայ ժողո­վուրդն է հաղթել»։ Երեւա­նում Հայրե­նա­կան պատե­րազմում զոհվածնե­րի հուշա­հա­մա­լիր կա, մայի­սի 9‑ին նրանց հիշա­տա­կը հարգվում է։

Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր, պատգա­մա­վո­րության թեկնա­ծու Գեղամ Մանուկյա­նը հաստատ տեղյակ է, որ հետխորհրդա­յին երկրնե­րից միայն Բելա­ռուսի նախա­գահն է մասնակցե­լու Մոսկվա­յի զորա­հանդե­սին, ուստի «անլուրջ են» նաեւ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկնե­րի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը։

Իսկ եթե խղճի մտոք դատենք, ապա Հաղթա­նա­կի օրվա տոնա­կա­տա­րությունը անլրջացրել է Ռուսաստա­նի նախա­գա­հը, երբ մասնակցության հրա­վեր է ուղարկել Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յի «նախա­գահնե­րին»։ Իրեն, իր պետությունը հարգող ոչ մի առաջնորդ Գումբա­յի եւ Գագլոեւի հետ պաշտո­նա­կան նույն հարթա­կին չի կանգնի։

Ինչ վերա­բե­րում է Հայրե­նա­կան մեծ պատե­րազմում հայ ժողովրդի հաղթա­նա­կին, ապա պետք է հիշել, որ խորհրդա­յին Ադրբե­ջա­նի տարածքում ունե­ցել ենք ԽՍՀՄ կրկնա­կի երկու հերո­սի կիսանդրի՝ ինչպես սահմանված էր օրենքով, երկուսն էլ ավերված, պղծված են․ մարշալ Բաղրամյա­նի կիսանդրին ոչնչացվել է Կիրո­վա­բադ-Գյանջա­յում, Նելսոն Ստե­փանյա­նի­նը՝ Շուշիում, իսկ օկուպացված Արցա­խի գրե­թե բոլոր բնա­կա­վայրե­րում ժողովրդա­կան միջոցնե­րով կանգնեցված հուշարձաննե­րը ոչնչացվել են։

Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն Մերձբալթի­կա­յի եւ Արեւելյան Եվրո­պա­յի երկրնե­րին պարբե­րա­բար մեղադրում է խորհրդա­յին զինվորնե­րի եղբայրա­կան գերեզմաննե­րը «պղծե­լու» եւ նրանց «հիշա­տա­կը ուրա­նա­լու» մեջ։ Մոսկվան Բաքվի բարբա­րո­սություննե­րի հանդեպ մշտա­պես լռում է։ Հետեւա­բար աջակցում է, որպեսզի ներկա­յիս Ադրբե­ջա­նի տարածքում Հայրե­նա­կան մեծ պատե­րազմի հայ հերոսնե­րի հետքը ջնջվի։

Հայաստա­նի ընդդի­մությունը, ցավոք, այդ մասին երբեք չի խոսել, չի խոսում նաեւ այսօր։ Ընդհա­կա­ռա­կը, Հայաստա­նի վարչա­պե­տին մեղադրում է, որ Մոսկվա չի մեկնել, Պուտի­նի զորա­հանդե­սին ներկա չի լինի։ 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյա­նը պետք է միա­նա Հայրե­նա­կան մեծ պատե­րազմում հայ ժողովրդի հաղթա­նա­կի ուրացմա՞նը։ 

Այդ պատե­րազմին միայն Լեռնա­յին Ղարա­բա­ղից 44 հազար մարդ է զորա­կոչվել, ուղիղ կեսը զոհվել է, իսկ 22 հոգի արժա­նա­ցել է ԽՍՀՄ հերո­սի կոչման։ Եթե այդ նվիրվա­ծությունը Մոսկվա­յի աչքում «գրո­շի արժեք ունե­նար», Արցա­խը հայկա­կան կմնար։ Գոնե ի հեճուկս բոլոր մակրոննե­րի, ալիեւնե­րի եւ փաշինյաննե­րի։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ