26.4 C
Yerevan

«Կաթո­ղի­կո­սը» Անարգում Է Հայ Եկե­ղե­ցին


Սամվել Կարա­պետյա­նի եւ Գարե­գին Բ․-ի հանդիպման տեսագրությունից պարզ հետեւում է, որ նրանք հարա­բերվում են իբրեւ աշխարհա­կան մարդիկ, որ քաղա­քա­կան եւ այլ ընդհանրություններ ունեն, շահեր եւ նպա­տակներ եւ համա­գործակցում են հանուն դրանց։

Վահրամ Աթա­նեսյան

Մայի­սի 10-ին Գարե­գին Բ․-ն այցե­լել է «Ուժեղ Հայաստա­նի» առաաջնորդ Սամվել Կարա­պետյա­նին: «Նորին Սրբությունը մեծա­նուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարե­մաղթեց տոկունությամբ ու հավա­տով դիմագրա­վե­լու առկա դժվա­րություններն ու փորձություննե­րը։ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սը վստա­հություն հայտնեց, որ հակա­ռակ այս նեղություննե­րի տիար Սամվել Կարա­պետյա­նը հուսա­ռա­տությամբ, հայրե­նա­սեր ու եկե­ղե­ցա­սեր իրեն բնո­րոշ ոգով պիտի շարունա­կի ազգօ­գուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրե­նի­քի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության»,-նշված է Մայր աթո­ռի տարա­ծած հաղորդագրության մեջ։

Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի այս փուլում, ինչ ձեւա­կերպումներ էլ որ արել է Էջմիա­ծի­նը, այդ հանդի­պումը ուղերձ է Հայաստա­նի հանրությա­նը եւ արտա­քին աշխարհին, որ Գարե­գին Բ․-ն աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությա­նը։ 

Այսպի­սով, կարե­լի է արձա­նագրել, որ Գարե­գին Բ․-ն ցույց է տվել, որ քաղա­քա­կան մրցակցության կողմ է։ Հակա­ռակ պարա­գա­յին նա Մայր աթո­ռից ընտրություննե­րին մասնա­կից ուժե­րին հանդուրժո­ղա­կա­նության եւ փոխա­դարձ հարգանքի հորդոր կաներ։

Մայր աթո­ռը համա­ռոտ հաղորդագրությա­նը կից տեսանյութ է հրա­պա­րա­կել, որտեղ պատկերված է Գարե­գին Բ․-ի եւ Սամվել Կարա­պետյա­նի հանդի­պումը։ Նրանք ջերմ գրկա­խառնվում են։ Լսե­լի է նաեւ, որ Սամվել Կարա­պետյա­նը նրան հարցնում է․ «Ո՞նց եք»։ Ընդ որում, օլի­գարխը չի օգտա­գործում նույնիսկ «Վեհա­փառ» դիմե­լա­ձեւը։

Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սին հանդի­պե­լիս հայ մարդը, լինի հավա­տացյալ, թե ոչ, նրա առջեւ խոնարհվում է, համբուրում աջը։ Կաթո­ղի­կո­սի հետ նույնիսկ հոգեւո­րա­կաննե­րը չեն գրկա­խառնվում, ոչ էլ թփթփացնում են նրա ուսը։ Զուր չէ, որ Կաթո­ղի­կո­սը անվանվում է «Նորին սրբություն»։

Սամվել Կարա­պետյա­նի եւ Գարե­գին Բ․-ի հանդիպման տեսագրությունից պարզ հետեւում է, որ նրանք հարա­բերվում են իբրեւ աշխարհա­կան մարդիկ, որ քաղա­քա­կան եւ այլ ընդհանրություններ ունեն, շահեր եւ նպա­տակներ եւ համա­գործակցում են հանուն դրանց։

Այդ առումով որեւէ մեկը խնդիր չէր տեսնի, եթե նրանք հանդի­պեին որպես Սամվել Կարա­պետյան եւ Կտրիճ Ներսիսյան։ 

Ամե­նայն հայոց կաթո­ղի­կո­սը չպետք է թույլ տա, որ ի դեմս իրեն անարգվի Հայ եկե­ղե­ցին։

Իսկ նրանք, որ ասում են, թե Սամվել Կարա­պետյա­նը Հայ եկե­ղե­ցու պաշտպանն է, թող ուշա­դիր դիտեն տարածված տեսանյութը։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ