Արցախի բռնատեղահանված բնակչությունը, որի ընտրված ներկայացուցչի մանդատ ունի Աշոտ Դանիելյանը, ի՞նչ ընդհանուր հետաքրքրություն ունի Ռուսաստանի եւ Երեւանում նրա դեսպանի հետ։ Կամ դեսպան Կոպիրկինը ինչու՞ է նրան հրավիրել, եթե Աշոտ Դանիելյանը երկու շաբաթ առաջ եղել է Ռուսաստանի «թշնամի» Ֆրանսիայի Ազգային ժողովում։
Մուղնի
Բաքվի իշխանական minval politika‑ն բողոքել է, որ Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը մայիսի իննի տոնական ընդոունելությանը հրավիրել է նաեւ Արցախի «նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանին»։ Ադրբեջանական լրատվամիջոցը համարել է, որ դիվանագիտական արարողակարգը «չէր կարող խախտվել, ուստի դեսպանի այդ քայլը նախապես համաձայնեցվել է Մոսկվայի հետ», իսկ դա նշանակում է, որ «թեեւ Կրեմլը հրապարակային ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրականում նա այլ ծրագրեր ունի»։

Ադրբեջանական լրատվամիջոցի «մտահոգությունները», անկասկած ոչ մի հիմնավորում չունեն։ Այլապես Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես կգար համապատասխան հայտարարությամբ, կհրավիրեր Բաքվում Ռուսաստանի դեսպանին եւ բողոքի նոտա կներկայացներ։ Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանի իշխանությունների բողոքից առավել նրանց լռությունն է վտանգավոր։ Եւ դեռ հարց է, թե արդյոք Արցախից բռնատեղահանված հարյուր քսան հազար մարդիկ Աշոտ Դանիելյանին լիազորե՞լ են, որ Երեւանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ տոնի ֆաշիզմի դեմ հաղթանակի տարեդարձը։
Բայց այդ ընդունելությանը Աշոտ Դանիելյանի ներկայությունը չափազանց հետաքրքիր է այլ առումով։ Անցած ամիս նա Փարիզում ներկա է գտնվել «Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովին», որի շրջանակներում կազմակերպվել է նրա այցը Ֆրանսիայի Ազգային ժողով եւ Փարիզի քաղաքապետարան։ Այդ հանդիպումների, ինչպես նաեւ դրան հաջորդած Շվեյցարիա նրա այցի ընթացքում քննարկվել է Արցախ վերադարձի, Բաքվում ապօրինաբար պահվող անձանց հայրենադարձության, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցեր։

Հայտնի է, թե ինչ վերաբերմունք ունի պաշտոնական Մոսկվան Եվրամիության, Եվրախորհրդարանի, Ֆրանսիայի եւ առհասարակ ամենայն եվրոպականի հանդեպ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիությունը հռչակել է «թշնամի», Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով, եթե չխզի ԵՄ հետ հարաբերությունները։ Արցախի նախագահի «պաշտոնակատարը», ինչպես հետեւում է Ֆրանսիա եւ Շվեյցարիա նրա այցերից, Արցախ վերադարձի եւ մյուս բոլոր հարցերում ակնկալիքներ Եվրոպայից, եվրոպական երկրներից, եվրակառույցներից ունի, ոչ թե՝ Ռուսաստանից։ Այդ դեպքում նա ինչու՞ է ընդունել մայիսյան տոնակատարություններին մասնակցելու ՌԴ դեսպանի հրավերը։ Արցախի բռնատեղահանված բնակչությունը, որի ընտրված ներկայացուցչի մանդատ ունի Աշոտ Դանիելյանը, ի՞նչ ընդհանուր հետաքրքրություն ունի Ռուսաստանի եւ Երեւանում նրա դեսպանի հետ։ Կամ դեսպան Կոպիրկինը ինչու՞ է նրան հրավիրել, եթե Աշոտ Դանիելյանը երկու շաբաթ առաջ եղել է Ռուսաստանի «թշնամի» Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Ըստ երեւույթին, Արցախի «ընտրված ներկայացուցիչներին» եւ Ռուսաստանի դեսպանին միավորում է այն, ինչ «Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի» ամբիոնից հնչեցրել է դաշնակցական Մուրադ Փափազյանը՝ «պետք է ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանը իշխանությունից հեռացվի»։ Բայց ի՞նչ շահ ունի դրանում բռնագաղթված արցախցին, որի անունից հանդես է գալիս Աշոտ Դանիելյանը։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել տ էլեկտրոնային հաղորդագրությամբ.
