20.4 C
Yerevan

Երեւա­նում ՌԴ Դեսպա­նը «Հավա­քագրում Է» Արցախցի­նե­րին

Արցա­խի բռնա­տե­ղա­հանված բնակչությունը, որի ընտրված ներկա­յա­ցուցչի մանդատ ունի Աշոտ Դանիելյա­նը, ի՞նչ ընդհա­նուր հետաքրքրություն ունի Ռուսաստա­նի եւ Երեւա­նում նրա դեսպա­նի հետ։ Կամ դեսպան Կոպիրկի­նը ինչու՞ է նրան հրա­վի­րել, եթե Աշոտ Դանիելյա­նը երկու շաբաթ առաջ եղել է Ռուսաստա­նի «թշնա­մի» Ֆրանսիա­յի Ազգա­յին ժողո­վում։ 

Մուղնի

Բաքվի  իշխա­նա­կան minval politika‑ն բողո­քել է, որ Երեւա­նում Ռուսաստա­նի Դաշնության դեսպա­նա­տունը մայի­սի իննի տոնա­կան ընդոունե­լությա­նը հրա­վի­րել է նաեւ Արցա­խի «նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Աշոտ Դանիելյա­նին»։ Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը համա­րել է, որ դիվա­նա­գի­տա­կան արա­րո­ղա­կարգը «չէր կարող խախտվել, ուստի դեսպա­նի այդ քայլը նախա­պես համա­ձայնեցվել է Մոսկվա­յի հետ», իսկ դա նշա­նա­կում է, որ «թեեւ Կրեմլը հրա­պա­րա­կա­յին ճանա­չել է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, իրա­կա­նում նա այլ ծրագրեր ունի»։ 

Ադրբե­ջա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի «մտա­հո­գություննե­րը», անկասկած ոչ մի հիմնա­վո­րում չունեն։ Այլա­պես Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հանդես կգար համա­պա­տասխան հայտա­րա­րությամբ, կհրա­վի­րեր Բաքվում  Ռուսաստա­նի դեսպա­նին եւ բողո­քի նոտա կներկա­յացներ։ Սա այն դեպքն է,  երբ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի բողո­քից առա­վել նրանց լռությունն է վտանգա­վոր։ Եւ դեռ հարց է, թե արդյոք Արցա­խից բռնա­տե­ղա­հանված հարյուր քսան հազար մարդիկ Աշոտ Դանիելյա­նին լիազորե՞լ են, որ Երեւա­նում ՌԴ դեսպան Կոպիրկի­նի հետ տոնի ֆաշիզմի դեմ հաղթա­նա­կի տարե­դարձը։ 

Բայց այդ ընդունե­լությա­նը Աշոտ Դանիելյա­նի ներկա­յությունը չափա­զանց հետաքրքիր է այլ առումով։ Անցած ամիս նա Փարի­զում ներկա է գտնվել «Սփյուռքի զորա­շարժի խորհրդա­ժո­ղո­վին», որի շրջա­նակնե­րում կազմա­կերպվել է նրա այցը Ֆրանսիա­յի Ազգա­յին ժողով եւ Փարի­զի քաղա­քա­պե­տա­րան։ Այդ հանդի­պումնե­րի, ինչպես նաեւ դրան հաջորդած Շվեյցա­րիա նրա այցի ընթացքում քննարկվել է Արցախ վերա­դարձի, Բաքվում ապօ­րի­նա­բար պահվող անձանց հայրե­նա­դարձության, Արցա­խի պատմամշա­կութա­յին ժառանգության պահպանման հետ կապված հարցեր։ 

Հայտնի է, թե ինչ վերա­բերմունք ունի պաշտո­նա­կան Մոսկվան Եվրա­միության, Եվրա­խորհրդա­րա­նի, Ֆրանսիա­յի եւ առհա­սա­րակ ամե­նայն եվրո­պա­կա­նի հանդեպ։ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը Եվրա­միությունը հռչա­կել է «թշնա­մի», Հայաստա­նին սպառնում է Ուկրաի­նա­յի ճակա­տագրով, եթե չխզի ԵՄ հետ հարա­բե­րություննե­րը։ Արցա­խի նախա­գա­հի «պաշտո­նա­կա­տա­րը», ինչպես հետեւում է Ֆրանսիա եւ Շվեյցա­րիա նրա այցե­րից, Արցախ վերա­դարձի եւ մյուս բոլոր հարցե­րում ակնկա­լիքներ Եվրո­պա­յից, եվրո­պա­կան երկրնե­րից, եվրա­կա­ռույցնե­րից ունի, ոչ թե՝ Ռուսաստա­նից։ Այդ դեպքում նա ինչու՞ է ընդունել մայիսյան տոնա­կա­տա­րություննե­րին մասնակցե­լու ՌԴ դեսպա­նի հրա­վե­րը։ Արցա­խի բռնա­տե­ղա­հանված բնակչությունը, որի ընտրված ներկա­յա­ցուցչի մանդատ ունի Աշոտ Դանիելյա­նը, ի՞նչ ընդհա­նուր հետաքրքրություն ունի Ռուսաստա­նի եւ Երեւա­նում նրա դեսպա­նի հետ։ Կամ դեսպան Կոպիրկի­նը ինչու՞ է նրան հրա­վի­րել, եթե Աշոտ Դանիելյա­նը երկու շաբաթ առաջ եղել է Ռուսաստա­նի «թշնա­մի» Ֆրանսիա­յի Ազգա­յին ժողո­վում։ 

Ըստ երեւույթին, Արցա­խի «ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րին» եւ Ռուսաստա­նի դեսպա­նին միա­վո­րում է այն, ինչ «Սփյուռքի զորա­շարժի խորհրդա­ժո­ղո­վի» ամբիո­նից հնչեցրել է դաշնակցա­կան Մուրադ Փափազյա­նը՝ «պետք է ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյա­նը իշխա­նությունից հեռացվի»։  Բայց ի՞նչ շահ ունի դրա­նում բռնա­գաղթված արցախցին, որի անունից հանդես է գալիս Աշոտ Դանիելյա­նը։ 

Մուղնի

Վերոնշյալ գրա­ռումը Մեր Ուղին‑ի խմբագրա­կան  կազմը ստա­ցել տ էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ