14.7 C
Yerevan

Ո՞վ Է Լիա­զո­րել, Որ Մի Խումբ Մտա­վո­րա­կաններ Նվաստացնեն Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին

Մի քանի օր առաջ Գարե­գին Բ․-ն այցե­լել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարա­պետյա­նին, եւ նրա քաղա­քա­կան կողմնո­րո­շումը արդեն իսկ պարզ է։ 

Վահրամ Աթա­նեսյան

«Հրա­պա­րա­կի» տեղե­կություննե­րով՝ շաբաթ օրը մի խումբ մտա­վո­րա­կաններ այցե­լե­լու են Մայր աթոռ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Եկե­ղե­ցուն եւ Գարե­գին Բ․-ին։ Լրատվա­մի­ջո­ցին նաեւ հայտնի է դարձել, որ մտա­վո­րա­կաննե­րը խնդրե­լու են, որպեսզի Գարե­գին Բ․-ն ընտրություննե­րի վերա­բերյալ դիրքո­րո­շում հայտնի եւ «հավա­տացյալ հոտին կոչ անի, թե ում պետք է ընտրել, որպեսզի երկի­րը դուրս գա այս փակուղուց»։

Մի քանի օր առաջ Գարե­գին Բ․-ն այցե­լել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարա­պետյա­նին, եւ նրա քաղա­քա­կան կողմնո­րո­շումը արդեն իսկ պարզ է։ Այդ մասին անգամ Ռուսաստա­նի թերթե­րը եւ կայքերն ու թելեգրամ-ալիքներն են գրել։ 

Գարե­գին Բ․-ի խորհրդա­տուն այդ հարցում հայ մտա­վո­րա­կաննե­րի խումբը չէ։

Իսկ ի՞նչ դեր ունեն հայ մտա­վո­րա­կաննե­րը։ Նրանք պետք է ներկա­յա­նան Մայր աթոռ, հանդի­պեն Գարե­գին Բ․-ին եւ խնդրեն, որ փաստա­ցի Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու գլուխ հանդի­սա­ցող անձը «կոնդա­կով» դիմի Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րին եւ ուղղորդի, թե ում օգտին տան իրենց ձայնը։

Մնա­ցա­ծը Գարե­գին Բ․-ն գիտի կամ թե ինչ պիտի ասի՝ արդեն համա­պա­տասխան «կառույցից» գրա­վոր ստա­ցել է։ Մնում է, որ խելա­ցի թարգմա­նիչ գտնվի։ Նա էլ քաղա­քա­կան տեքստը կգունա­զարդի աստվա­ծաշնչյան մի քանի մեջբե­րումնե­րով եւ կստացվի, որ Մայր աթո­ռը ոչ թե հայության հոգեւոր կենտրոնն է, այլ՝ ընտրություննե­րին մասնակցող մի ուժի նախընտրա­կան շտաբ, Գարե­գին Բ․-ն էլ՝ քաղա­քա­կան քարո­զիչ։

Այս տեղե­կությունը եթե հիմնա­վոր է, ուրեմն «Ուժեղ Հայաստա­նի» նախընտրա­կան վարկա­նի­շը խիստ ցածր է։ Այլա­պես Սամվել Կարա­պետյա­նը Գարե­գին Բ․-ին չէր հարկադրի դառնալ իր մունե­տի­կը կամ, ավե­լի ճիշտ, զբաղվել մարդորսությամբ։ 

Թե ինչ վերա­բերմունք ունի նա Գարե­գին Բ․-ի նկատմամբ, պարզ դարձավ տարածված տեսանյութից, որ պատկե­րում է, թե ինչպես է ռուսաստանցի օլի­գարխը թփթփացնում «Հայոց Հայրա­պե­տի» թիկունքին։

Անհասկա­նա­լին հայ մտա­վո­րա­կաննե­րի կեցվածքն է, որ իրենց վրա են վերցրել «խնդրարկուի» անշնորհա­կալ դերը։ Սեփա­կան անձի հանդեպ անարգանքի հարցում նրանք ազատ են, բայց ո՞վ է նրանց Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին նվաստացնե­լու լիա­զո­րել։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ