26.4 C
Yerevan

Ռուսնե­րից Կախված Մնա­լը Վտանգա­վոր Է

2018 թվա­կա­նից հետո ակտի­վո­րեն տարածվեց «սորո­սա­կա­նության» թեման, որով փորձ արվեց թիրա­խա­վո­րել քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րին և անկախ մեդիա­նե­րին։ 

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի կարգա­վորման ներկա փուլը՝ շեշտադրե­լով Ադրբե­ջա­նի ազդե­ցությունը գործընթա­ցի դանդա­ղեցման վրա: Արսեն Խառատյանն անդրա­դառնում է օդա­յին և ցամա­քա­յին սահմաննե­րի բացման տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րին, որոնք կարող են նվա­զեցնել Հայաստա­նի կախվա­ծությունը ռուսա­կան ուղի­նե­րից: Զրույցի ընթացքում վերլուծվում են նաև աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունը Կենտրո­նա­կան Ասիա­յում և Իրա­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կի ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նի վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում ներքա­ղա­քա­կան մարտահրա­վերնե­րին, այդ թվում՝ քարո­զարշա­վի ընթացքում տարածվող ապա­տե­ղե­կատվությա­նը և հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին:

Արսեն Խառատյա­նը նշեց, որ պաշտո­նա­կան Երև­ա­նի հայտա­րա­րություննե­րը Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պատրաստա­կա­մության մասին նոր չեն, և հայկա­կան կողմը դեռևս 2023 թվա­կա­նից հայտա­րա­րել է, որ պատրաստ է սահմաննե­րի բացմանն ու դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատմա­նը։ Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ գործընթա­ցի դանդա­ղե­ցումը պայմա­նա­վորված է հիմնա­կա­նում Ադրբե­ջա­նի գործո­նով, քանի որ Թուրքիան իր քաղա­քա­կա­նությունը շարունա­կում է կապել Բաքվի դիրքո­րոշման հետ։

Արև­ե­լա­գե­տը կարծում է, որ վերջին շրջա­նի որոշ տեղա­շարժե­րը՝ ապրանքնե­րի փոխադրման հնա­րա­վո­րություննե­րի ընդլայնումը կամ թուրքա­կան հայտա­րա­րություննե­րը մոտ ապա­գա­յում առա­ջընթաց ակնկա­լե­լու մասին, առա­վե­լա­պես կոսմե­տիկ բնույթ ունեն և չեն վկա­յում բովանդա­կա­յին բեկման մասին։ Արսեն Խառատյա­նի խոսքով՝ եթե չլի­ներ ադրբե­ջա­նա­կան գործո­նը, Թուրքիան վաղուց ավե­լի մեծ առա­ջընթաց կունե­նար Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում։

Նա ուշադրություն հրա­վի­րեց նաև այն հանգա­մանքի վրա, որ Անիում վերջերս հանդի­պել էին հայ և թուրք մասնա­գետներ, որոնք արդեն տեխնի­կա­կան հարցեր էին քննարկում՝ կապված սահմա­նի հնա­րա­վոր գործարկման հետ։ Միևնույն ժամա­նակ Խառատյա­նը հիշեցրեց, որ նախկի­նում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը, օրի­նակ՝ երրորդ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի համար սահմաննե­րի բացման թեման, մինչ օրս մնա­ցել են թղթի վրա։

Ալիք Մեդիա­յի հիմնա­դի­րը կարև­ո­րեց նաև թուրքա­կան ավիաընկե­րություննե­րի մուտքը հայկա­կան շուկա՝ նշե­լով, որ դրանք կարող են լուրջ մրցա­կից դառնալ միջազգա­յին ավիա­փո­խադրումնե­րի ոլորտում։ Նրա խոսքով՝ հատկա­պես դեպի ԱՄՆ թռիչքնե­րի դեպքում թուրքա­կան ավիաընկե­րություննե­րը ունեն մի շարք առա­վե­լություններ՝ ինչպես գնի, այնպես էլ աշխարհագրա­կան դիրքի տեսանկյունից։ Խառատյա­նը նկա­տեց, որ Հայաստա­նը կարող է դառնալ կարև­որ տարանցիկ հանգույց, սակայն դրա համար անհրա­ժեշտ են ենթա­կա­ռուցվածքա­յին լուրջ ներդրումներ։

Արսեն Խառատյա­նը շեշտեց, որ «Զվարթնոց» օդա­նա­վա­կա­յա­նը դեռևս չունի ԱՄՆ‑ի պահանջած TSA ստանդարտնե­րը, ինչը խոչընդո­տում է ուղիղ չվերթնե­րի իրա­կա­նացմա­նը դեպի Միացյալ Նահանգներ։ Նա նշեց, որ եթե Հայաստա­նը ցանկա­նում է տարա­ծաշրջա­նա­յին հաբ դառնալ, անհրա­ժեշտ են օդա­նա­վա­կա­յա­նի ընդլայնում և մեծա­ծա­վալ ներդրումներ։

Կոնֆլիկտա­բա­նը անդրա­դարձավ նաև Ռուսաստա­նից կախվա­ծության խնդրին՝ նշե­լով, որ Թուրքիա­յի հետ սահմա­նի բացման ամե­նա­կարև­որ հետև­անքնե­րից մեկը կլի­նի Լարսի անցա­կե­տից կախվա­ծության նվա­զումը։ Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նը պետք է վաղուց ակտի­վո­րեն նոր շուկա­ներ որո­ներ, քանի որ միայն ռուսա­կան կամ եվրա­սիա­կան շուկա­նե­րից կախված մնա­լը վտանգա­վոր է։

Խառատյա­նը կարծում է, որ Եվրա­միության շուկան մեծ հնա­րա­վո­րություններ է տալիս, սակայն հայկա­կան արտադրանքը դեռ ժամա­նակ է պահանջում այնտեղ մրցունակ ներկա­յություն ապա­հո­վե­լու համար։ Նրա խոսքով՝ մոտ ապա­գա­յում Հայաստա­նը շարունա­կե­լու է կախված մնալ եվրա­սիա­կան տնտե­սա­կան տարածքից, եթե կտրուկ քաղա­քա­կան փոփո­խություններ տեղի չունե­նան։

Անդրա­դառնա­լով կենտրո­նա­կան Ասիա­յում Թուրքիա­յի և Ռուսաստա­նի մրցակցությա­նը՝ Արսեն Խարատյա­նը նշեց, որ տարա­ծաշրջա­նի նկատմամբ հետաքրքրություն ունեն ոչ միայն այդ երկրնե­րը, այլ նաև Չինաստա­նը, Եվրա­միությունը և Միացյալ Նահանգնե­րը։ Նա կարև­ո­րեց հատկա­պես Ղազախստա­նի և Ուզբեկստա­նի դերա­կա­տա­րությունը՝ նշե­լով, որ այդ երկրնե­րը փորձում են մանևրել տարբեր ուժա­յին կենտրոննե­րի միջև։

Խառատյա­նը ուշադրություն հրա­վի­րեց նաև ԱՄՆ֊Չինաստան հարա­բե­րություննե­րի վրա՝ ընդգծե­լով, որ երկու գերտե­րություններն արդեն բացա­հայտ հայտա­րա­րում են, թե համաշխարհա­յին կայունությունը մեծա­պես կախված է իրենց հարա­բե­րություննե­րից։ Նրա դիտարկմամբ՝ Կենտրո­նա­կան Ասիան այս համա­տեքստում կարև­որ դեր ունի նաև ենթա­կա­ռուցվածքա­յին և էներգե­տիկ ծրագրե­րի պատճա­ռով։

Արև­ե­լա­գե­տը խոսեց նաև Իրա­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կի մասին՝ նշե­լով, որ վերջին պատե­րազմի արդյունքում Իրա­նի պետա­կան համա­կարգը ոչ միայն պահպանվեց, այլև որոշ իմաստով ավե­լի ամրապնդվեց։ Նրա խոսքով՝ Իրա­նը կարո­ղա­ցավ պահպա­նել վերահսկո­ղությունը և ցույց տալ, որ կարող է դիմա­կա­յել արտա­քին ճնշումնե­րին։

Արսեն Խառատյա­նը նկա­տեց, որ պատե­րազմից հետո խոցե­լի դարձան նաև ծոցի մի շարք երկրներ, և կասկա­ծի տակ դրվե­ցին անվտանգության նախկին պատկե­րա­ցումնե­րը։ Նա հավե­լեց, որ Իրա­նը հատկա­պես կարև­որ դեր ունի համաշխարհա­յին նավթի շուկա­յում, և Հորմուզի նեղուցի շուրջ ցանկա­ցած ճգնա­ժամ անմի­ջա­պես ազդում է համաշխարհա­յին տնտե­սության վրա։

Նրա գնա­հատմամբ՝ ակտիվ լայնա­ծա­վալ ռազմա­կան գործո­ղություննե­րի հավա­նա­կա­նությունը այս պահին մեծ չէ, սակայն տարա­ծաշրջա­նում շարունակվում են խորքա­յին փոփո­խություննե­րը՝ հատկա­պես էներգե­տիկ և աշխարհա­քա­ղա­քա­կան ոլորտնե­րում։ Խառատյա­նը շեշտեց, որ Հայաստա­նը վերջին բախումնե­րի ընթացքում դարձավ Իրա­նի անմի­ջա­կան հարև­ա­նությամբ միակ երկի­րը, որը հարձակման չթի­րա­խա­վորվեց, և դա պայմա­նա­վորված է նրա­նով, որ Իրա­նը Հայաստա­նից վտանգ չի տեսնում։

Ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կին անդրա­դառնա­լով՝ Արսեն Խառատյա­նը նշեց, որ այս ընտրարշա­վը տարբերվում է նախորդնե­րից, քանի որ այսօր մեծ դեր ունեն սոցիա­լա­կան ցանցե­րը, արհեստա­կան բանա­կա­նությունը և ապա­տե­ղե­կատվությունը։ Նրա խոսքով՝ առցանց տարածքը դարձել է գլխա­վոր մարտահրա­վերնե­րից մեկը, և հանրությունը հաճախ խոցե­լի է կեղծ լուրե­րի ու մանի­պուլյա­ցիա­նե­րի նկատմամբ։ Տեղե­կատվա­կան պատե­րազմը շարունակվե­լու է նաև ընտրություննե­րից հետո, հատկա­պես Հայաստա­նի եվրո­պա­կան ուղղության շուրջ քննարկումնե­րի ֆոնին։ Նա կարև­ո­րեց մեդիագրա­գի­տության զարգա­ցումն ու կեղծ տեղե­կություննե­րի բացա­հայտումը։

Արսեն Խառատյա­նը հիշեցրեց, որ 2018 թվա­կա­նից հետո ակտի­վո­րեն տարածվեց «սորո­սա­կա­նության» թեման, որով փորձ արվեց թիրա­խա­վո­րել քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րին և անկախ մեդիա­նե­րին։ Նրա կարծի­քով՝ այդ մեխա­նիզմնե­րը շարունա­կում են գործել նաև այսօր՝ պարզա­պես նոր ձևա­կերպումնե­րով։

Նա դրա­կան գնա­հա­տեց այն օրի­նա­գի­ծը, որով քաղա­քա­ցի­նե­րը կարող են իրենց հարկե­րից որոշ գումար ուղղել լրատվա­մի­ջոցնե­րին կամ հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րին։ Խարատյա­նի խոսքով՝ նման մեխա­նիզմը կարող է նպաստել անկախ և «տնա­յին» քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ձևա­վորմա­նը՝ նվա­զեցնե­լով արտա­քին ֆինանսա­վո­րումից կախվա­ծությունը։

Վրաստա­նի իրա­վի­ճա­կին անդրա­դառնա­լով՝ Արսեն Խառատյա­նը նշեց, որ Հայաստա­նի և Վրաստա­նի միջև այս պահին էական տարբե­րություն կա՝ հատկա­պես խոսքի ազա­տության և ժողովրդա­վա­րա­կան միջա­վայրի առումով։ Նրա գնա­հատմամբ՝ Վրաստա­նում ընդունված «օտա­րերկրյա գործա­կալնե­րի» օրենքը և այլ սահմա­նա­փա­կումներ լուրջ ճնշում են գործադրում քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության վրա։

Խառատյա­նը նկա­տեց, որ Վրաստա­նի հանրության շրջա­նում Հայաստա­նի նկատմամբ այսօր բավա­կա­նին դրա­կան վերա­բերմունք կա, և դա երբեմն բացա­սա­բար է ընկալվում վրա­ցա­կան իշխա­նություննե­րի կողմից։ Միևնույն ժամա­նակ նա զգուշացրեց, որ ընտրա­կան գործընթացնե­րում Հայաստա­նի ներքին կյանքին միջամտե­լու փորձե­րը, հատկա­պես ընտրա­կա­շառքի կամ այլ մեխա­նիզմնե­րի միջո­ցով, կարող են քրեո­րեն հետապնդե­լի լինել։

Նա կարև­ո­րեց նաև քաղհա­սա­րա­կության իրա­զեկման աշխա­տանքնե­րը՝ ընդգծե­լով, որ շատ քաղա­քա­ցի­ներ հաճախ չեն գիտակցում ընտրա­կան խախտումնե­րի իրա­վա­կան հետև­անքնե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ‘

Առնչվող Հոդվածներ