14.7 C
Yerevan

Կաշառքը Քաղա­քա­կան Ռումբ Պետության Համար

Ընտրա­կա­շառքը մշտա­պես եղել է նախընտրա­կան շրջանն ուղեկցող մշտա­կան երև­ույթնե­րից մեկը, բայց երբեք այն այսչափ բացա­հայտ և այսչափ ահռե­լի չի եղել, որքան որ հիմա է։ Գրե­թե ամեն օր հրա­պա­րակվող գաղտնալսումնե­րը սարսա­փե­լի են։ Սարսա­փե­լի են ոչ միայն այն առումով, որ ահռե­լի չափով ընտրա­կա­շառք է բաժանվում, այլև այն, թե ինչքան շատ մարդ կա ներգրավված այդ ամե­նում։

Մեր Ուղին

Հայաստա­նի առա­ջի­կա ընտրություննե­րը սովո­րա­կան քաղա­քա­կան գործընթաց չեն լինե­լու։ Դրանք լինե­լու են իշխա­նության պահպանման և իշխա­նության զավթման միջև կոշտ պայքար, որտեղ կիրառվե­լու են ոչ միայն քարոզչա­կան, այլ նաև ստվե­րա­յին, ֆինանսա­կան և հոգե­բա­նա­կան մեխա­նիզմներ։ Այս իրա­վի­ճա­կում ամե­նա­մեծ վտանգը կարող է լինել այն ինքնավստա­հությունը, երբ իշխա­նությունը սկսում է մտա­ծել, թե արդեն ապա­հո­վել է հաղթա­նա­կը, մինչդեռ ընդդի­մությունը, զգա­լով բաց քաղա­քա­կան պայքա­րում սահմա­նա­փակ հնա­րա­վո­րություննե­րը, կարող է անցնել առա­վել ագրե­սիվ ու վտանգա­վոր մեթոդնե­րի։

Հայաստա­նի քաղա­քա­կան պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ընտրություննե­րից առաջ ամե­նա­կեղտոտ և ամե­նավտանգա­վոր գործիքնե­րից մեկը դառնում է ընտրա­կա­շառքը։ Երբ գաղա­փարնե­րը չեն բավա­րա­րում, սկսում են աշխա­տել փողը, ստվե­րա­յին կապե­րը, վարչա­կան ազդե­ցություննե­րը, տեղա­յին հեղի­նա­կություննե­րը, տնտե­սա­կան կախվա­ծություննե­րը և սոցիա­լա­կան դժգո­հության վրա կառուցված մանի­պուլյա­ցիա­նե­րը։ Հատկա­պես այն ուժե­րը, որոնք հասկա­նում են, որ հասա­րա­կա­կան լայն վստա­հություն չունեն, հաճախ փորձում են ընտրա­կան արդյունքը փոխել ոչ թե քաղա­քա­կան համոզմամբ, այլ վերահսկվող ցանցե­րով, ֆինանսա­կան ճնշումնե­րով և կազմա­կերպված ընտրա­կան տեխնոլոգիաներով։Ընտրակաշառքը մշտա­պես եղել է նախընտրա­կան շրջանն ուղեկցող մշտա­կան երև­ույթնե­րից մեկը, բայց երբեք այն այսչափ բացա­հայտ և այսչափ ահռե­լի չի եղել, որքան որ հիմա է։ Գրե­թե ամեն օր հրա­պա­րակվող գաղտնալսումնե­րը սարսա­փե­լի են։ Սարսա­փե­լի են ոչ միայն այն առումով, որ ահռե­լի չափով ընտրա­կա­շառք է բաժանվում, այլև այն, թե ինչքան շատ մարդ կա ներգրա­ված այդ ամե­նում։ Ընդ որում ընտրա­կա­շառքնե­րում ներգրա­ված հասա­րակ մարդկանց մեծ քանա­կը լուռ վկա է այն բանի, թե իրա­կա­նում որքան ախտա­հարված է հայ հասա­րա­կության քաղա­քա­կան գիտակցությունը։

Այս ընտրություննե­րում նույնպես չի կարե­լի բացա­ռել ամե­նա­կոշտ սցե­նարնե­րը։ Ընդդի­մա­դիր բևեռնե­րը, եթե զգա­լով, որ ընտրա­կան ճանա­պարհով չեն կարող հասնել իշխա­նության, կարող են դիմում են լայնա­ծա­վալ ընտրա­կա­շառքնե­րի, սոցիա­լա­կան ծանր վիճա­կի շահարկման, արհեստա­կան բողոքնե­րի գենե­րացման, տեղե­կատվա­կան սրա­ցումնե­րի, պետա­կան համա­կարգի ներսում լարվա­ծության խորացման և նույնիսկ արտա­քին կենտրոննե­րի հետ համադրված ճնշումնե­րի։ Նման իրա­վի­ճակնե­րում քաղա­քա­կան պայքա­րը դադա­րում է լինել սովո­րա­կան քարո­զարշավ և վերածվում է պետության ներսում ազդե­ցության համար մղվող բազմա­շերտ պատե­րազմի։

Առանձնա­պես վտանգա­վոր է այն, որ ընտրա­կա­շառքը միայն փող բաժա­նե­լը չէ։ Այն ամբողջա­կան համա­կարգ է՝ կառուցված վախի, կախվա­ծության, պարտքի զգացման և մարդկանց սոցիա­լա­կան խոցե­լիության վրա։ Երբ աղքա­տությունը վերածվում է քաղա­քա­կան գործի­քի, ընտրությունը դառնում է ոչ թե կամքի արտա­հայտություն, այլ գոյատևման առևտուր։ Այդպի­սի պայմաննե­րում ցանկա­ցած ընտրություն կարող է վերածվել պետա­կան ինստի­տուտնե­րի նկատմամբ վստա­հության քայքայման գործընթացի։Ու պետք է հիշել, որ ընտրա­կա­շառքի այդ կեղտոտ ինստի­տուտը մեկ-երկու տարում ձևա­վորված երև­ույթ չէ։ Դեռևս խորհրդա­յին տարի­նե­րից կաշառքին սովոր հասա­րա­կությունը 90-ականնե­րից ավե­լի ընկղմվեց դրա մեջ, ծանր սոցիա­լա­կան վիճակն օգտա­գործե­լով՝ իշխա­նություննե­րը տասնյակ տարի­ներ շարունակ հասա­րա­կությա­նը նվաստացրին միանվագ 10–20 հազար դրամ վճա­րե­լով ու ամրացնե­լով կաշառքի ինստի­տուտը։ Իսկ այժմ ոչ թե մեկ անգամ 10–20 կամ նույնիսկ 40–50 հազար դրա­մի մասին է խոսքը, այլև ամիսնե­րով վճարվող «աշխա­տա­վարձե­րի», աշխա­տանքի ընդունման, վենդե­տա­յի և այլն։ Սա արդեն ոչ թե ընտրա­կա­շառք է, այլ ներքին քաղա­քակրթա­կան պատե­րազմ․ արդյո՞ք հասա­րա­կությունն ի վիճա­կի կլի­նի դիմադրել իր քաղցկե­ղին, թե՞ հիվանդա­ցած է անհույս կերպով։ 

Հենց այդ պատճա­ռով իշխա­նությունը չպետք է ապրի թուլա­ցած և ինքնա­հանգստա­ցած տրա­մա­բա­նությամբ։ Ամե­նավտանգա­վոր պահը քաղա­քա­կա­նության մեջ այն է, երբ իշխա­նությունը սկսում է հավա­տալ, թե հակա­ռա­կորդն այլևս անկա­րող է վտանգ ստեղծել։ Այդ պահին կորում է զգո­նությունը, թուլա­նում է վերահսկո­ղությունը, անտեսվում են ստվե­րա­յին գործընթացնե­րը, իսկ ընդդի­մությունը ստա­նում է անակնկալ հարված հասցնե­լու հնա­րա­վո­րություն։ Պետությունը պարտա­վոր է առա­վել կոշտ ու համա­կարգված պայքար մղել ընտրա­կա­շառքնե­րի, ստվե­րա­յին ֆինանսա­վորման, վարչա­կան ցանցե­րի և ապա­կա­յունացման ցանկա­ցած փորձի դեմ, որովհետև այստեղ վտանգված է ոչ միայն որևէ կուսակցության ճակա­տա­գի­րը, այլ հենց պետա­կան համա­կարգի կայունությունը։

Առա­ջի­կա շաբաթնե­րը լինե­լու են սթա­փության, քաղա­քա­կան դիմադրո­ղա­կա­նության և պետա­կան ինստի­տուտնե­րի ամրության քննություն։ Ով առա­ջի­նը կորցնի իրա­կա­նության զգա­ցո­ղությունը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կկորցնի նաև իրա­վի­ճա­կի վերահսկո­ղությունը։

Իշխա­նությունը պետք է հասկա­նա մի բան․ սա պարզա­պես ընտրություն չէ ու իր աթո­ռի հարցը չէ։ Նրանք հիմա լավ շանս ունեն երկա­թե ձեռքով արմա­տա­կան հարված հասցնե­լու երկի­րը ներսից քանդող ու քայքա­յող երև­ույթին։ Դա նրանց պարտքն ու պարտա­կա­նությունն է։ Եթե իշխա­նությունն իրոք հավա­տում է իր կուսակցա­կան անվա­նը՝ «քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր», ապա պետք է նաև գաղա­փա­րա­կան ու իրա­վա­կան մեծ պայքար մղի իրավ քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրի թշնա­մի՝ ավտո­րի­տար կաշա­ռա­կե­րության դեմ՝ սկսե­լով նաև իրե­նից։ 

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ