24.7 C
Yerevan

Կրեմլն Ընդդեմ Հայաստա­նի Ու Եվրո­պա­յի


Եվրո­պա­կան երկրնե­րում, հիմնա­կա­նում, գործո­ղություններն արվել են Ուկրաի­նա­յի, միգրանտնե­րի ու, երբեմն, Հայաստա­նի դեմ զայրույթ գենե­րացնե­լու ուղղությամբ, ծայրա­հեղ աջա­կան ուժե­րի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարա­տիվնե­րի ուղղությամբ։

Հասմիկ Համբարձումյան, 

Նանե Մանասյան

«Փաստե­րի ստուգման հարթա­կը» օրերս ստա­ցել է փաստաթղթե­րի փաթեթ, որոնք վկա­յում են եվրո­պա­կան երկրնե­րում, այդ թվում՝ Հայաստա­նում ռուսաստանյան շրջա­նակնե­րի իրա­կա­նացված քաղա­քա­կան և տեղե­կատվա­կան ազդե­ցության համա­կարգված գործո­ղություննե­րի մասին։

Այդ փաստաթղթե­րը արտա­հո­սել են ամե­նայն հավա­նա­կա­նությամբ հաքե­րա­յին հարձակման արդյունքում և ներկա­յացնում են Ռուսաստա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ Սերգեյ Կիրիենկո­յի դե-ֆակտո ենթա­կա­յությամբ գործող «Սոցիա­լա­կան դիզայնի գործա­կա­լության» (Social Design Agency, SDA) փաստաթղթեր, նամա­կագրություններ, էկրա­նա­պատկերներ, զեկույցներ, պլաններ և այլ նյութեր։

Փաստաթղթե­րում առկա են գործա­կա­լության կողմից Հայաստա­նում, Ֆրանսիա­յում, Ուկրաի­նա­յում, Գերմա­նիա­յում, Մոլդո­վա­յում, Նորվե­գիա­յում և այլ երկրնե­րում արդեն իսկ իրա­կա­նացված և նախա­տեսվող տեղե­կատվա­կան արշավնե­րի սխե­մա­ներ, պլա­նա­վորման նյութեր, հաշվետվություններ և արդյունքնե­րի ամփո­փումներ։ 

Գործի­քա­կազմի շարքում են doppelgänger կայքե­րի ստեղծումը, կեղծ լուրե­րի տարա­ծումը, հողի վրա ակցիա­նե­րի, սաբո­տա­ժա­յին ու այլ գործո­ղություննե­րի կազմա­կերպումը, ցանկա­լի կարծիք տարա­ծող փորձա­գետնե­րի ու կարծի­քի առա­ջա­տարնե­րի ներգրա­վումը և այլն։ 

Արտա­հո­սած նյութե­րում առկա են այդ երկրնե­րում հասա­րա­կություննե­րի վրա ներազդման նյութեր և պլաններ։ Եվրո­պա­կան երկրնե­րում, հիմնա­կա­նում, գործո­ղություններն արվել են Ուկրաի­նա­յի, միգրանտնե­րի ու, երբեմն, Հայաստա­նի դեմ զայրույթ գենե­րացնե­լու ուղղությամբ, ծայրա­հեղ աջա­կան ուժե­րի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարա­տիվնե­րի ուղղությամբ։ Էական գործո­ղություններ են արվել Ուկրաի­նա­յի նախա­գահ Զելենսկու, Հայաստա­նի վարչա­պետ Փաշինյա­նի և Մոլդո­վա­յի նախա­գահ Սանդուի հեղի­նա­կազրկման ուղղությամբ։

Բազմա­թիվ օպե­րա­ցիա­ներ պլա­նա­վորվել և իրա­կա­նացվել են կեղծ դրո­շով (False flag)։ Օրի­նակ՝ Հայաստա­նի դեմ որոշ օպե­րա­ցիա­ներ արվել են այնպես, որ տպա­վո­րություն ստեղծվի, որ այն Թուրքիա­յից է համա­կարգվել, իսկ Ֆրանսիա­յի դեմ օպե­րա­ցիա­նե­րը՝ Ուկրաի­նա­յի ու հայկա­կան «Դաշնակցություն» կուսակցության կեղծ դրո­շով և այլն։ Տարբեր վայրե­րում գործո­ղություննե­րում ներգրավվում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտո­նա­թող գենե­րալ, Գերմա­նիա­յի Բունդեսթա­գի նախկին պատգա­մա­վոր, ռումի­նա­ցի օլի­գարխ և այլն։

Նամա­կագրություննե­րում երև­ա­ցող անձինք օգտա­գործում են կեղծա­նուններ, սակայն դրանց մեջ հեշտությամբ նույնա­կա­նացվում են ՌԴ նախա­գա­հի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի տեղա­կալ Սերգել Վլադլե­նո­վի Կիրիենկո­յի (անվա­նում են СВК), ինչպես նաև նույն աշխա­տա­կազմում Սոֆյա Ավրաա­մի Զախա­րո­վա­յի (կեղծա­նունը՝ Kristin Kiler) անուննե­րը։

Դերա­կա­տարնե­րի նամա­կագրություննե­րում հստակ երև­ում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քողարկման և արտա­հոսքե­րի կանխման ուղղությամբ։ Սակայն, ինչպես երև­ում է, այդքան էլ չի ստացվում։ Բացի այդ, կենտրո­նի հետ փոխկա­պակցված 50 հոգի օրերս հայտնվել են Բրի­տա­նա­կան պատժա­մի­ջոցնե­րի ցուցա­կում։

Հայաստան

Գործա­կա­լությունը Հայաստա­նի իշխա­նություննե­րին վարկա­բե­կող և երկրի ներքին կյանքի ապա­կա­յունացմա­նը միտված արշավներ է իրա­կա­նացրել, որոնցից հայ հանրությա­նը ամե­նա­հայտնին, այսպես կոչված, «Մարսե­լի»օպե­րա­ցիան է:

Դեռևս նախորդ տարի նորա­բաց ֆրանսիա­կան մի կայք գրել էր, որ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը Մարսե­լում մի քանի միլիոն դոլար արժո­ղությամբ շքեղ առանձնա­տուն է գնել։ FIP.am‑ն այդ ժամա­նակ էր պարզել, որ աղբյուրը ոչ արժա­նա­հա­վատ է, իսկ տեղե­կությունը՝ ոչ փաստա­հեն ու կեղծ․ հոդվա­ծը հրա­պա­րա­կած կայքն ավե­լի ուշ փակվել էր։ 

Սոֆյա Զախա­րո­վա­յին ուղղված նամակնե­րից մեկում Edward Bernays ծածկա­նունով անձը տեղե­կացնում է, թե «Հայաստա­նի մասով կա հաջո­ղություն», և որ «կոռուպցիոն սկանդա­լի մասին պատմությունը տարել են հայաստանյան ԶԼՄ-ներն ու կարծի­քի առա­ջա­տարնե­րը»։ 

Նամա­կագրության մեջ նշվում է, որ հաջողվել է ներքին քաղա­քա­կան առճա­կա­տում հրահրել իշխա­նության և ընդդի­մության միջև, ապա առա­ջարկում է «հաջողված օպե­րա­ցիա­յի»ամբողջա­կան հաշվետվությա­նը ծանո­թա­նալ կցված նյութե­րում։ 

Արտա­հո­սած փաստաթղթե­րում առկա է նաև ամբողջա­կան հաշվետվությունը, որում ներկա­յացվում են այն հայաստանյան ԶԼՄ-ները և սոցիա­լա­կան մեդիա­յի էջե­րը, որոնք արտատպել են կեղծ հոդվա­ծը։ Զեկույցում երև­ում է, որ նյութի տարածմա­նը նպաստել են 17 գործա­կալներ, այն ունե­ցել է մոտ 10,6 միլիոն դիտում, իսկ դրա հերքումը՝ մոտ 1,1 միլիոն։

Ֆեյսբուքյան մեկնա­բա­նություննե­րի արտա­պատկե­րումնե­րի միջո­ցով հաշվետվության մեջ արձա­նագրվել է գենե­րացված ատե­լության խոսքը։ 

Համա­ձայն արտա­հո­սած փաստաթղթե­րի՝ ռուսա­լե­զու «Երևան1» կայքը պատկա­նում է գործա­կա­լությա­նը․ առցանց ռեսուրսի հիմնա­կան խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի նկատմամբ բացա­սա­կան վերա­բերմունքի ձևա­վո­րումը։ 

Այն, որ ռեսուրսը պատկա­նում է այդ գործա­կա­լությա­նը, պարզ է դառնում արտա­հո­սած մի քանի փաստաթղթե­րից (1,2

Այս ռեսուրսում պարբե­րա­բար հրա­պա­րակվում են ՀՀ իշխա­նություննե­րին թիրա­խա­վո­րող հոդվածներ․ օրի­նակ, արտա­հո­սած ֆայլե­րում առկա է Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քա­կան ապա­գա­յի մասին աստղա­գուշա­կի վերլուծության տեքստը, որը 2026 թվա­կա­նի մայի­սին հրա­պա­րակվել է կայքում։

Արտա­հո­սած ֆայլե­րից մեկը բացա­հայտում է, թե ամսա­կան կտրվածքով որքան և ինչ ձևա­չա­փում հոդված պետք է հրա­պա­րակվի կայքում։ 

Գործա­կա­լությունը մշա­կել է նաև Հայաստա­նը թիրա­խա­վո­րող «Ինքնալրացվող գիտե­լիքնե­րի բազա-Հայաստան» նախա­գի­ծը, որի նպա­տա­կը Wikipedia-ում ավե­լի քան 50,000 կլոն կայքե­րի ստեղծումն է։ 

Դրանք ունեն SEO օպտի­մա­լա­ցում (Search Engine Optimization), ինչն ապա­հո­վում է տվյալ կայքի, էջի կամ բովանդա­կության բարե­լա­վում, որպեսզի այն ավե­լի բարձր դիրքե­րում հայտնվի որո­նո­ղա­կան համա­կարգե­րում, օրի­նակ՝ Google-ում։ Դրա նպա­տակն է այնպես անել, որ ChatGBT‑ի նման արհեստա­կան բանա­կա­նություննե­րը քաղա­քա­կան գործիչնե­րի մասին հարցեր ստա­նա­լիս պատմեն այն, ինչ ձեռնտու է Կրեմլին։

Գործա­կա­լությունը գործարկել է, այսպես կոչված, «համա­հայկա­կան մեդիա հարթակ», սակայն արտա­հո­սած ֆայլե­րում հստա­կո­րեն չի նշվում ԶԼՄ‑ի անունը։ 

ԶԼՄ‑ի նկա­րագրությունից հայտնի է դառնում, որ այն թիրա­խա­վո­րում է ԱՄՆ‑ի, Լիբա­նա­նի, Իրա­նի, Ֆրանսիա­յի և այլ երկրնե­րի հայկա­կան համայնքնե­րը՝ քարո­զե­լով  Ռուսաստա­նի հետ դաշնակցա­յին հարա­բե­րություններ, Արևմուտքից «եկող վտանգներ», ինչպես նաև թիրա­խա­վո­րում է Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը։  

Փաստաթղթում նկա­րագրված է կայքի կառուցվածքը, համա­ձայն որի՝ այն պետք է հրա­պա­րա­կի Սփյուռքի նորություննե­րը, առանձնա­հա­տուկ կերպով լուսա­բա­նի Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու գործունեությունը՝ ընդգծե­լով ժողովրդի կյանքում Եկե­ղե­ցու դերը, ինչպես նաև Մեծ հայե­րի մասին շարք հրա­պա­րա­կի:

Մեկ այլ փաստա­թուղթ նկա­րագրում է Հայաստա­նը թիրա­խա­վո­րող մեկ այլ նախա­գիծ․ նշվում է, որ պետք է վարկա­բե­կել X քաղա­քա­կան գործչին՝ նրա մասին զրպարտող բովանդա­կություն տարա­ծե­լով, ինչպես նաև աջակցել «քաղա­քա­կան հետապնդման» ենթարկվող ընդդի­մա­դիր գործչին։ 

Ֆրանսիա

FIP.am-ի ուսումնա­սի­րած նյութե­րում, թերևս, ամե­նա­շա­տը Ֆրանսիա­յում իրա­կա­նացված օպե­րա­ցիա­նե­րի մասին պլաններն ու զեկույցներն են։ Այդ օպե­րա­ցիա­ներն ուղղված են ինչպես Ֆրանսիա­յում միգրանտնե­րի ու Ուկրաի­նա­յի դեմ բացա­սա­կան տրա­մադրություններ խթա­նե­լուն ու կրո­նա­կան հիմքով ատե­լության տարածմա­նը, այնպես էլ հայ-թուրքա­կան ու հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի սրմա­նը։

Հենց այս նպա­տա­կի համար անցյալ տարվա ապրի­լի վերջին գործա­կա­լությունում պլա­նա­վո­րել ու իրա­կա­նացրել են «հիշո­ղության օր» օպե­րա­ցիան, որի շրջա­նա­կում որպես դաշնակցա­կան ներկա­յա­ցող անձինք Փարի­զում Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի դեսպա­նատնե­րի մոտ պետք է անմո­ռուկնե­րով թռուցիկներ ու պաստառներ տարա­ծեին։ Այն պետք է իրա­կա­նացնեին ապրի­լի 23–24‑ի գիշե­րը և հաջորդ օրը լքեին Ֆրանսիան։ 

Համա­ցանցում որո­նումնե­րը ցույց տվե­ցին, որ նման օպե­րա­ցիա իսկա­պես իրա­կա­նացվել է (առնվազն՝ Ադրբե­ջա­նի դեսպա­նա­տան մոտ), բայց դրա իրա­կա­նացնողնե­րը (ազգությամբ՝ սերբեր) խախտել են պլա­նը և Ֆրանսիան չեն լքել, ավե­լին՝ սեպտեմբե­րին իրա­կա­նացրել են մեկ այլ, շատ ավե­լի աղմկա­հա­րույց ակցիա։

Անցյալ տարվա սեպտեմբե­րին Ֆրանսիա­յում մի շարք մզկիթնե­րի մոտ հայտնվե­ցին խոզե­րի կտրված գլուխներ, ինչը էական լարում ստեղծեց մուսուլման հանրության մոտ։ Ինչպես երև­ում է FIP.am‑ի ուսումնա­սի­րած նյութե­րում, օպե­րա­ցիանիրա­կա­նացրել է նույն գործա­կա­լությունը։

Սակայն, թե՛ գործա­կա­լության զեկույցում, թե՛ հետա­գա­յում իրա­վա­պահնե­րի հրա­պա­րա­կածբացա­հայտումնե­րից պարզ է դառնում, որ «խոզի գլուխ» անվա­նումը կրող օպե­րա­ցիան հարթ չի անցել, եղել են խնդիրներ մզկիթնե­րի պահակնե­րի հետ։ Ավե­լին, երբ դրա որոշ մասնա­կիցներ ձերբա­կալվել են, նրանք ընդունել են, որ իրենք են նույն տարվա ապրի­լին իրա­կա­նացրել անմո­ռուկնե­րի տարա­ծումը Փարի­զում։

Ֆրանսիա­յում իրա­կա­նացված մեկ այլ գործո­ղության մասին տեղե­կա­նում ենք գործա­կա­լության նամակնե­րի արտա­պատկե­րումնե­րից (screenshot)։ Այն նախա­տե­սում էր Ֆրանսիա­յում գտնել 500 թանկարժեք մեքե­նա, դրանց վրա տեղադրել ուկրաի­նա­կան պետհա­մա­րա­նիշներ ու ամեն մեքե­նա­յից կատա­րել երկու լուսանկար։ Աշխա­տա­կիցնե­րը քննարկում էին, որ շատ թանկ մեքե­նա­նե­րի համար (Ռոլս-ռոյս, Լամբորջի­նի, Ֆեռա­րի և այլն) հոնո­րա­րը կլի­նի էապես բարձր։ Գործո­ղության նպա­տակն էր, այդ նկարնե­րը ֆրանսիա­կան սոցցանցե­րում տարա­ծե­լով, նվա­զեցնել հանրության՝ Ուկրաի­նա­յին աջակցե­լու ցանկությունը։ 

Մեկ այլ ակցիա էլ միտված է եղել հակա­մուսուլմա­նա­կան տրա­մադրություննե­րի սրմա­նը․ դրա շրջա­նա­կում իսլա­մի հետ ասո­ցացվող կանաչ ներկ է լցվել երեք սինա­գո­գի, հրեա­կան ռեստո­րա­նի և հրեա­կան այլ հավա­քա­տե­ղի­նե­րի մուտքե­րի վրա։ Որպես ակցիա­յի հաջո­ղության ցուցիչ՝ զեկուցվել է, որ դեպքի մասին անդրա­դարձել են ֆրանսիա­կան և իսրա­յե­լա­կան առա­ջա­տար լրատվա­մի­ջոցներ։ Հետա­գա­յում, սակայն, հետաքննությունը ցույց է տվել, որ այս ակցիան ևս իրա­կա­նացրել են Սերբիա­յի քաղա­քա­ցի­ներ։ 

Ֆրանսիա­յում պլա­նա­վորված, բայց (առնվազն՝ դեռևս) չիրա­կա­նացված ակցիա­նե­րի պլաննե­րում է «Генерал» ակցիան, որի սահմաննե­րում մարդիկ, որոնք պետք է ներկա­յա­նա­յին որպես Ուկրաի­նա­յի առա­ջին տիկնոջ՝ Օլե­նա Զելենսկա­յա­յի հիմնադրա­մի պատվեր կատա­րողներ, պետք է պղծեին Շարլ դե Գոլի արձա­նը՝ վրան գրե­լով «Փառք Ուկրաի­նա­յին»։ Մասնա­կիցնե­րը պետք է հայտա­րա­րեին, որ դա Շարլ դե Գոլի թոռան ռուսա­մետ հայտա­րա­րություննե­րի պատասխանն է։

Պլա­նա­վորված գործո­ղություննե­րի թվում էր նաև միգրանտնե­րի դեմ ուղղված հերթա­կան ակցիան, որի սահմաննե­րում պետք է սպի­տա­կա­մորթ և սևա­մորթ փչո­վի սեքս-տիկնիկներ նետվեին Սենա գետը։ Ակցիա­յի նպա­տա­կը միգրանտնե­րի դեմ տրա­մադրություննե­րի սրումն էր։ Այն պետք է արվեր «խոզի գլուխ» ակցիա­յից հետո, սակայն, դրա մասնա­կիցնե­րին ձերբա­կա­լե­լուց հետո հետաձգվել ու, ըստ ամե­նայնի, չեղարկվել է։

Առա­վել հետաքրքիր են Ֆրանսիա­յի շուրջ 2026 թվա­կա­նի պլաննե­րը։ Դրանք ներա­ռում են սոցիա­լա­կան տարբեր հարթակնե­րում այնպի­սի օգտա­հա­շիվնե­րի ներդրում, որոնք ինքնաշխատ կերպով (արհեստա­կան բանա­կա­նությամբ) կգե­նե­րացնեն բովանդա­կություն։ Նախա­տեսվում է տարվա ընթացքում 540 տեսանյութի պատրաստում և տարա­ծում։

Գերմա­նիա և Նորվե­գիա

FIP.am-ը փաստաթղթե­րից տեղե­կա­նում է, որ հատուկ նախագծման արդյունքում ծրագրվել է ապա­տե­ղե­կատվություն և քաղա­քա­կան սկանդալներ Եվրո­պա­յում։

Մասնա­վո­րա­պես, ըստ փաստաթղթե­րի, Նորվե­գիա­յի մասով, քննարկվել է տեղե­կատվա­կան արշա­վի նպա­տա­կը՝ հրահրել քաղա­քա­կան սկանդալ 2025 թվա­կա­նի հունի­սի 23–27-ին կայա­ցած Ինտերնե­տա­յին կառա­վարման ֆորում 2025‑ի (Internet Governance forum/ IGF) ֆորումիշուրջ և վարկա­բե­կել Նորվե­գիան որպես կազմա­կերպիչ:

Ռուսաստանյան տեղե­կատվա­կան արշավն առա­վել մասշտա­բա­յին իրա­կա­նացվել է Գերմա­նիա­յում։ Այստեղ գործո­ղություննե­րը հատկա­պես ակտիվ են եղել 2025 թվա­կա­նին խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ՝ Bundestag 2025։ Փաստաթղթե­րը վկա­յում են այդ երկրի ներքա­ղա­քա­կան կյանքի ու ընտրություննե­րի վրա ազդե­լու լայա­նա­ծա­վալ փորձի մասին։ Ընտրություննե­րից առաջ, մասնա­վո­րա­պես, «Կանաչնե­րի» կուսակցության թեկնա­ծու Ռոբերտ Հաբե­կին վարկա­բե­կե­լու նպա­տա­կով վնասված մեքե­նա­նե­րի վրա փակցվել են նրա պատկե­րով և «Եղիր ավե­լի կանաչ» գրությամբ ստի­կերներ։

«Նախագծեր 2026» փաստաթղթում նշվում է «Գերմա­նիա­յի ինքնալրացվող գիտե­լիքնե­րի բազա» նախագծի մասին, որն արդեն ունի ավե­լի քան 200․000 էջ։ Նպա­տակն է արհեստա­կան բանա­կա­նության և SEO օպտի­մա­լացման միջո­ցով որո­նո­ղա­կան համա­կարգե­րում առաջ մղել ռուսա­մետ նարա­տիվներ։ Եղել է նաև «Ռուսա­կան ալիք» նախա­գիծ, որի շրջա­նա­կում նախա­տեսված է եղել Գերմա­նիա­յի համար ստեղծել ամսա­կան շուրջ 400 ծավա­լուն հոդվածներ  (լոնգրիդ) և լուրեր՝ տարա­ծե­լով դրանք VK, Telegram, Facebook և X սոցիա­լա­կան հարթակնե­րում։

Սոֆիա Զախա­րո­վա­յի ուղարկած նամա­կի արտա­պատկե­րումից տեսնում ենք Գերմա­նիա­յի ներքա­ղա­քա­կան կյանքի վրա ազդե­լու հստակ մեխա­նիզմներ՝ օգտա­գործե­լով տեղի քաղա­քա­կան գործիչնե­րին և լրատվա­մի­ջոցնե­րը։ Մասնա­վո­րա­պես, ըստ նամա­կագրության, համա­ձայնություն է ձեռք բերվել Եվրո­պա­կան խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր, «Այլընտրանք Գերմա­նիա­յի համար» (AfD) կուսակցությունից Մաքսի­մի­լիան Կրա­յի հետ, որն այս ծրագրում ներկա­յացվում է որպես հասա­րա­կա­կան կարծի­քի առա­ջա­տար։ Քննարկվում է նրա ելույթնե­րի տարա­ծումը սոցիա­լա­կան հարթակնե­րում։

Այս փաստաթղթե­րում կարմիր թելի նման ուրվագծվում է այն նպա­տա­կը, որն ունե­ցել է արշա­վը՝ ազդե­ցություն ունե­նալ 2025 թվա­կա­նի փետրվա­րին Գերմա­նիա­յի Բունդեսթա­գի ընտրություննե­րի­նա­խընտրա­կան փուլի վրա։ Հատկա­պես ուշագրավ է AfD‑ի համա­նա­խա­գահ Ալիս Վայդե­լի նախա­ձեռնությունը՝ կազմա­կերպել տեսա­կա­պով բանա­վե­ճեր ռուսա­կան կողմի նշա­նա­կա­լի քաղա­քա­կան դեմքե­րի հետ, ինչպի­սին օրի­նակ նշվում է ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վան։

Գերմա­նիա­յում գործո­ղություննե­րին, ըստ նամա­կագրության, ակտիվ ներգրա­վում են ԱՄՆ պաշտո­նա­թող գենե­րալ-մայո­րի Պաուլ Վալե­լիին, որի մասին անրա­դարձել ենք հոդվա­ծի վերջում։

Ըստ փաստաթղթե­րի, Միջին Եվրոպա(Mitteleuropa) անվա­նումով եվրո­պա­կան նախա­գիծ է եղել, որի նպա­տակն էր ստեղծել քաղա­քա­կան և տնտե­սա­կան դաշինք Ավստրիա­յի, Հունգա­րիա­յի և Սլո­վա­կիա­յի միջև՝ թուլացնե­լով Գերմա­նիա­յի և Ֆրանսիա­յի ազդե­ցությունը ԵՄ-ում։

Բացի այդ, այս ռազմա­վա­րության շրջա­նա­կում նախա­տեսված է եղել ստեղծել ուղե­ղա­յին կենտրոններ (Think Tanks), որոնք կթի­րա­խա­վո­րեն եվրո­պա­ցի լրագրողնե­րին և փորձա­գետնե­րին՝ տարա­ծե­լով թեզեր, թե ԵՄ-ում լինե­լը վնա­սում է ազգա­յին շահե­րին։

Ուկրաի­նա

Ուկրաի­նա­յի դեմ գործո­ղություննե­րը, որոշ առումով, նման են Հայաստա­նի դեմ գործո­ղություննե­րին։ Երբեմն, անգամ, իդենտիկ։ Իրա­կա­նացրած գործո­ղությունե­րից ամե­նա­հա­ջողվա­ծը Զելենսկու կողմից ԱՄԷ-ում «Բուրջ Խալիֆա» աշտա­րա­կում անշարժ գույքի ձեռքբերման կեղծ լուրի տարա­ծումն է, որը, համա­ձայն գործա­կա­լության ներքին զեկույցնե­րի՝ 86 միլիոն դիտում է ունե­ցել։ Գործո­ղությունը նյութե­րում հենց այդպես էլ կոչվել է․ «Բուրջ Խալիֆա»։

Ուկրաի­նա­յի դեմ իրա­կա­նացված մեկ այլ գործո­ղություն էլ տելեգրամյան ալիքնե­րի ստեղծումն է, որոնք պետք է ձևացնեն, թե իբր պրոուկրաի­նա­կան են, բայց, իրա­կա­նում, դանդաղ առաջ մղեն ռուսաստանյան նարա­տիվնե­րը, թե իբր պարտությունը անխուսա­փե­լի է։ Գործո­ղություննե­րի ծրագրե­րի մեջ առանձնացված է չորս նպա­տակ՝ ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության վարկա­բե­կում, էլի­տա­նե­րի պառակտում, բնակչության ապա­կողմնո­րո­շում և զինված ուժե­րի բարո­յալքում։ Բոլոր նպա­տակնե­րին պետք է հասնել առանց ուղիղ ռուսա­մետ ուղերձնե­րի, քողարկված։

Մոլդո­վա

FIP.am-ի ուսումնա­սի­րած փաստաթղթե­րում Մոլդո­վա­յի վերա­բերյալ տեղե­կատվությունը հիմնա­կա­նում կենտրո­նա­ցած է Մոլդո­վա­յի նախա­գահ Մայա Սանդուին վարկա­բե­կե­լու և տարա­ծաշրջա­նա­յին մեդիա տիրույթում իբրև թե ազդե­ցություն հաստա­տե­լու փորձե­րի վրա:

Մասնա­վո­րա­պես, Մայա Սանդուի դեմ, ըստ աղբյուրնե­րի, իրա­կա­նացվել են համա­կարգված արշավներ, որոնց ժամա­նակ օգտա­գործվել են այսպես կոչված հետաքննություններ Սանդուի հիմնադրա­մի գործունեության մասին։ 

Այդ փաստաթղթե­րում քննարկվել են գաղա­փարներ օգտա­գործե­լու ռումի­նա­ցի գործիչ Սեբաստիան Գիթցա­յին (Sebastian Ghiță), որը կհայտա­րա­րի, թե Սանդուի վարչա­կազմը փորձել է 150 հզր եվրո­յի դիմաց արգե­լա­փա­կել իր մասին բացա­սա­կան լուրե­րի տարա­ծումը «Romania TV»-ով։ Սեբաստիան Գիթցան, նկա­տենք, ռումի­նա­ցի նախկին պատգա­մա­վոր է, մեդիա­սե­փա­կա­նա­տեր և հենց «Romania TV»-ի հիմնա­դիրն է։ 

Փաստաթղթե­րում կարդում ենք, որ Մայա Սանդուն ներկա­յացվում է որպես հիմնա­կան թիրախնե­րից մեկը SNG.TODAY (SNG{.}FM‑ը ևս) կայքում, որը, ըստ աղբյուրնե­րի, «Սոցիա­լա­կան դիզայնի գործա­կա­լության» (SDA) սեփա­կա­նությունը և հովա­նա­վորվում է Կրեմլի ու Մարիա Զախա­րո­վա­յի կողմից:

Այսպի­սով, Մոլդո­վան դիտարկվում է որպես տեղե­կատվա­կան պատե­րազմի ակտիվ գոտի, որտեղ հիմնա­կան նպա­տա­կը եվրո­պա­մետ իշխա­նություննե­րի վարկա­բե­կումն է եղել:

Ամե­րի­կա­ցի գենե­րա­լը՝ ռուսա­մետ կարծիք ձևա­վո­րող

Ռուսա­կան ապա­տե­ղե­կատվա­կան համա­կարգված արշա­վի մաս է կազմել ամե­րի­կա­ցի պաշտո­նա­թող գենե­րալ Փոլ Վալե­լին (Paul E. Vallely)։ Քարոզչա­կան թեզը, որը տարա­ծե­լու խնդիր է դրված եղել նրա առաջ հետևյալն է՝ «ՆԱՏՕ‑ն պարտվում է, Ռուսաստա­նը հաղթում է»: Նա «Stand Up U.S. Foundation» կազմա­կերպության հիմնա­դիրն է, որի անունից նամակ է տարածվում լրատվա­մի­ջոցնե­րին, և իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցնե­րը պատրաստա­կա­մություն են հայտնել հարթակ տրա­մադրել Վալե­լիի փորձա­գետնե­րին։

Այսպի­սով, ըստ աղբյուրի, Պոլ Վալե­րին օգտա­գործվում է որպես հեղի­նա­կա­վոր կերպար՝ արևմտյան և իսրա­յե­լա­կան մեդիա տիրույթում Ռուսաստա­նի հաղթա­նա­կի և ՆԱՏՕ‑ի ձախողման մասին թեզե­րը տարա­ծե­լու համար։ Ըստ Սոֆյա Զախա­րո­վա­յի գրած նամա­կի, քննարկում են վճարման հետ կախված հարցեր և որոշ գործո­ղություններ անում են հենց պաշտո­նա­թող գենե­րա­լի միջո­ցով։

Քողարկում, աշխա­տանքի կազմա­կերպում և ներքին հաշվետվո­ղա­կա­նություն

Փաստաթղթե­րից շատե­րը վերա­բե­րում են գործա­կա­լության ներսում տեղե­կատվա­կան անվտանգությա­նը, ներքին վերահսկո­ղությա­նը ու ֆինանսա­կան հաշվետվո­ղա­կա­նությա­նը։

Ֆինանսա­կան հաշվետվո­ղա­կա­նության վառ ապա­ցույց են Իսրա­յե­լում ու Եգիպտո­սում տարբեր «հետա­զո­տա­կան» կենտրոննե­րի ստեղծման աշխա­տանքնե­րի նախա­հա­շիվնե­րը։ Օրի­նակ, Իսրա­յե­լում այդպի­սի կենտրո­նի ծախսե­րը հաշվարկվել են ամսա­կան 1,5 միլիոն ռուբլի ընթա­ցիկ ծախսե­րի համար և, ևս 3 միլիոն ռուբլի բովանդա­կության տարածման ու ինֆլուենսերնե­րի վարձատրության համար։ Եգիպտո­սում «Հակագլո­բա­լիզմի» ինստի­տուտի գործունեությունն ամսա­կան 5 միլիոն ռուբլի է գնա­հատվում։

Թեև նյութե­րում շատ են փաստաթղթե­րը, որոնք վերա­բե­րում են քողարկմա­նը, գաղտնագրմա­նը, IT անվտանգությա­նը, այդուհանդերձ, թիմի ներսում «դավա­ճաններ» են փնտրել։ Այսպես, օրի­նակ, 2025 թվա­կա­նի հունի­սին, հաքե­րա­յին հարձա­կումնե­րից մեկից հետո, ներքին հետապնդում են սահմա­նել երկու աշխա­տա­կիցնե­րի՝ Նիկի­տա­յի և Իլիա­յի նկատմամբ: Նամակնե­րից մեկում էլ Սոֆյա Զախա­րո­վան հանձնա­րա­րում է հարցաքննել վերջիննե­րին՝ կասկա­ծե­լով, որ աշխա­տում են օտար երկրնե­րի համար։

Նամա­կագրություննե­րում հստակ երև­ում է, որ աշխա­տա­կիցնե­րը զեկուցում են Kristin Killer մակա­նունով հանդես եկող Սոֆյա Զախա­րո­վա­յին (իրեն հենց Սոֆյա էլ կոչում են), որը, երբեմն, նշում է, որ որոշ ֆինանսա­կան հարցեր պետք է համա­ձայնեցնի Սերգեյ Կիրիենկո­յի հետ (նամակնե­րում СВК)։

Ամփո­փում

Արտա­հո­սած փաստաթղթե­րը վկա­յում են, որ ավե­լի քան մեկ տարի առաջ ՀՀ‑ի նկատմամբ ինտենսի­վա­ցած և հսկա­յա­կան ծավալնե­րի հասած ապա­տե­ղե­կատվա­կան արշավնե­րը, հիբրի­դա­յին հարձակման տարա­տե­սակ գործո­ղություննե­րը նախա­պես և մանրակրկտո­րեն մշակված մեծ ռազմա­վա­րության մաս են, որոնք համա­կարգվում են մեկ կենտրո­նից՝ ՌԴ նախա­գա­հի աշխա­տա­կազմից։  

Փաստաթղթե­րը բացա­հայտում են Հայաստա­նում ներքին քաղա­քա­կան կյանքի միջամտության, ապա­կա­յունացմա­նը միտված հիբրի­դա­յին գործիքնե­րի, մեդիա­ռե­սուրսնե­րի, նախագծե­րի մասին, որոնք ամե­նօրյա շոշա­փե­լի ազդե­ցություն են ունե­նում Հայաստա­նի տեղե­կատվա­կան տիրույթի ու ներքին հանրա­յին կյանքի վրա։ 

Ուշագրավ է, որ Կրեմլի ենթա­կա­յությամբ գործող գործա­կա­լությունը միևնույն գործի­քա­կազմը կիրա­ռել է Եվրո­պա­կան Միության և հարա­կից այլ տարա­ծաշրջաննե­րի երկրնե­րում իրա­վի­ճա­կի ապա­կա­յունացման, իշխա­նություննե­րի վարկա­բեկման նպա­տա­կով։ 

Հատկանշա­կան է, որ գրե­թե բոլոր գործո­ղություննե­րը կատարվում են «կեղծ դրո­շի» տակ, քողարկված՝ արհեստա­կա­նո­րեն սրե­լով բարդ ու խնդրա­հա­րույց հարա­բե­րություններ ունե­ցող երկրնե­րի ու կրո­նա­կան-ազգա­յին խմբե­րի միջև օրա­կարգե­րը․ փաստա­ցի, այս մեխա­նիզմով ստեղծվում է կեղծ տպա­վո­րություն, թե պատմա­կան-քաղա­քա­կան ինչ-ինչ հակա­սություններ ունե­ցող խմբերն են (հայերն ընդդեմ թուրքե­րի, մուսուլմաններն ընդդեմ հրեա­նե­րի, աջ ծայրա­հե­ղա­կաններն ընդդեմ մուսուլմաննե­րի և այլն) միմյանց նկատմամբ նման գործո­ղություննե­րի դիմում, մինչդեռ դրանք մշակվում և գործի են դրվում ՌԴ նախա­գա­հի աշխա­տա­կազմում։ 

Հասմիկ Համբարձումյան 

Նանե Մանասյան

Աղբյուրը՝ https://fip.am/48699?fbclid=IwZnRzaAR1VJJleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZA8xNzM4NDc2NDI2NzAzNzAAAR4m8Wraz1oXggeGreoyBmKfqLHkAZ30AoxQdV6vFMRI-1DtX9qQ-V-3CikSTg_aem_Xc0ixfrLb6W9M3Ikg91mdQ

Առնչվող Հոդվածներ