24.7 C
Yerevan

Հայաստա­նը Ռուսա­կան Դաշտ Չի Վերա­դառնա­լու

Եթե քաղա­քա­կան ուժե­րը հայտա­րա­րում են, թե Հայաստա­նը պետք է ամբողջությամբ վերա­դառնա ռուսա­կան ազդե­ցության տիրույթ, ապա նրանք պարտա­վոր են բացատրել, թե ինչպես է դա տնտե­սա­կան, անվտանգա­յին և ինստի­տուցիո­նալ առումով նպաստե­լու Հայաստա­նին։ Ռուսաստանն այսօր լուրջ անկման մեջ է, նրա միջազգա­յին ազդե­ցությունը թուլա­ցել է, իսկ համաշխարհա­յին հիմնա­կան դերա­կա­տարներն այժմ ԱՄՆ‑ն ու Չինաստանն են։ 

Աննա Օհանյան

1inTV‑ն զրուցել է Միացյալ Նահանգնե­րի Մասա­չուսեթսի Սթո­նիլ քոլե­ջի քաղա­քա­գի­տության պրոֆե­սոր Աննա Օհանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կացման կենսա­կան անհրա­ժեշտությունը՝ ընդգծե­լով անցումը նեո­կայսե­րա­կան ծայրա­մա­սից դեպի ինքնիշխան սուբյեկտայնություն: Հարցազրույցի առանցքում «Խաղա­ղության խաչմե­րուկ» և «TRIPP» նախագծերն են, որոնք դիտարկվում են ոչ միայն որպես ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրեր, այլև որպես անվտանգա­յին և տեխնո­լո­գիա­կան հնա­րա­վո­րություններ՝ երկի­րը միջազգա­յին մատա­կա­րարման շղթա­նե­րում ինտեգրե­լու համար: Օհանյա­նը նախազգուշացնում է, որ վերա­դարձը ռուսա­կան ուղե­ծիր կամ հունգա­րա­կան ու վրա­ցա­կան սցե­նարնե­րի կրկնությունը կհանգեցնի հսկա­յա­կան կորուստնե­րի: Վերջնարդյունքում, արևմտյան գործընկերնե­րի և Եվրո­միության հետ մերձե­ցումը ներկա­յացվում է որպես Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան ինստի­տուտնե­րի ամրապնդման և երկա­րա­ժամկետ զարգացման միակ իրա­տե­սա­կան ուղին:

Աննա Օհանյանն ասաց, որ ԱՄՆ-Հայաստան հարա­բե­րություննե­րը նախկին շրջա­նի համե­մատ որա­կա­պես ամբողջո­վին այլ մակարդա­կի վրա են։ Նրա դիտարկմամբ՝ անգամ այն հարցադրումը, թե «կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ» «TRIPP» նախա­գի­ծը, ցույց է տալիս, որ որոշ ուժեր չեն դիտարկում Հայաստա­նի սուբյեկտայնությունը և չեն ուզում ընդունել, որ Հայաստա­նը ինքնուրույն դերա­կա­տար է։ Օհանյա­նը նշեց, որ եթե ԱՄՆ‑ի նման գերտե­րությունը Հայաստա­նի հարա­վը, տրանսպորտա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րը և սահմա­նա­յին շրջաննե­րը դիտարկում է ռազմա­քա­ղա­քա­կան առումով կարև­որ, ապա դա արդեն նշա­նա­կում է, որ Հայաստա­նը բավա­րար տարածք ունի ինքնուրույն քաղա­քա­կան խաղ վարե­լու համար։

Պրոֆե­սո­րը կարև­ո­րեց այն, որ ծրա­գի­րը միայն ենթա­կա­ռուցվածքա­յին նախա­ձեռնություն չէ։ Նրա խոսքով՝ այդ համա­ձայնագրե­րը նաև ամրացնում են սահմաննե­րի անխախտե­լիության նորմե­րը և ուժի միջո­ցով սահմաննե­րի փոփո­խության դեմ միջազգա­յին սկզբունքնե­րը։ Աննա Օհանյա­նը­կարծում է, որ հատկա­պես կարև­որ է ԱՄՆ‑ի հետ համա­գործակցությունը արհեստա­կան բանա­կա­նության և կիսա­հա­ղորդիչնե­րի ոլորտնե­րում, քանի որ դա Հայաստա­նի պետա­կա­նության համար որա­կա­պես նոր հնա­րա­վո­րություններ է ստեղծում և փոխում է երկրի դիրքա­վո­րումը միջազգա­յին տնտե­սության մեջ։

Օհանյա­նը շեշտեց, որ միջազգա­յին համա­կարգում աճող անկա­յունության պայմաննե­րում նույնիսկ փոքր պետություննե­րի կարև­ո­րությունն աճում է, եթե դրանք ունեն կայուն և ամուր ինստի­տուտներ։ Նրա խոսքով՝ ժողովրդա­վա­րա­կան կառույցնե­րը Հայաստա­նի համար «օդի ու ջրի նման անհրա­ժեշտ են»։ Նա նաև նշեց, որ Հայաստա­նը հետխորհրդա­յին տարածքում արդեն դարձել է արհեստա­կան բանա­կա­նության և կիսա­հա­ղորդիչնե­րի ոլորտում կարև­որ խաղա­ցող, իսկ ԱՄՆ‑ը նման համա­գործակցություն բոլոր երկրնե­րի հետ չի կառուցում։

Անդրա­դառնա­լով այն քննա­դա­տություննե­րին, թե ծրա­գի­րը «միջանցք» է և ծառա­յում է Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի շահե­րին, Աննա Օհանյանն ասաց, որ այնտեղ միջանցքա­յին տրա­մա­բա­նություն չի տեսնում։ Նրա գնա­հատմամբ՝ նախկի­նում քննարկվող էքստրա­տա­րածքա­յին սցե­նա­րը վերա­ցել է, իսկ Հայաստա­նի սուվե­րե­նությունը հստակ ամրագրվել է։ Նա ընդգծեց, որ նախա­գի­ծը կարող է խթան հանդի­սա­նալ՝ տարա­ծաշրջա­նի բոլոր սահմաննե­րի բացման համար։

Օհանյա­նը նշեց, որ այստեղ միայն ԱՄՆ‑ի կամ Ռուսաստա­նի հարցը չէ․ շահագրգիռ կողմե­րը շատեն, որովհետև բազմա­թիվ երկրներ ցանկա­նում են ունե­նալ կայուն մատա­կա­րարման և տրանսպորտա­յին շղթա­ներ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի միջո­ցով անցնող ուղին Հարա­վա­յին Կովկա­սը դարձնում է ավե­լի դիվերսիֆի­կացված և բարձրացնում է տարա­ծաշրջա­նի ռազմա­վա­րա­կան արժե­քը միջազգա­յին համա­կարգում։ Նա հավե­լեց, որ Հայաստա­նի անվտանգությունն ավե­լի բարձր կլի­նի, եթե ամբողջ Հարա­վա­յին Կովկա­սը լինի կայուն և միջազգա­յին դերա­կա­տարնե­րի համար արժե­քա­վոր։

Աննա Օհանյա­նը դիտարկեց նաև Ռուսաստա­նի գործո­նը՝ նշե­լով, որ այս ծրա­գի­րը Ռուսաստա­նին ավտո­մատ կերպով դուրս չի մղում։ Նրա խոսքով՝ Ռուսաստա­նը շարունա­կում է արժեք ներկա­յացնել Չինաստա­նի համար որպես տարանցիկ գոտի, իսկ Հարա­վա­յին Կովկա­սում կայուն կոմունի­կա­ցիա­նե­րի ստեղծումը նույնիսկ կարող է բարձրացնել Ռուսաստա­նի նշա­նա­կությունը Չինաստա­նի համար։ Սակայն նա ընդգծեց, որ Կրեմլը շարունա­կում է ամեն ինչ դիտարկել հին՝ 19–20-րդ դարե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան մտա­ծո­ղությամբ և փորձում է ծրա­գի­րը ներքա­շել բևե­ռա­յին հակադրություննե­րի տրա­մա­բա­նության մեջ, մինչդեռ իրա­կա­նում այն շատ ավե­լի բարդ և բազմա­շերտ նախա­ձեռնություն է։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րին՝ Օհանյա­նը նշեց, որ Հայաստա­նի զարգացման ուղին կառուցվածքա­յին առումով հստակ է։ Նրա խոսքով՝ փոքր տնտե­սությամբ և փակ սահմաննե­րով պետության համար կենսա­կան անհրա­ժեշտություն է բոլոր սահմաննե­րի բացումը և տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցիան։ Նա նույնիսկ հավա­նա­կան չհա­մա­րեց, որ հնա­րա­վոր պրո­ռուսա­կան ուժե­րը կարո­ղա­նան ամբողջությամբ փոխել այդ ուղղությունը, որովհետև հասա­րա­կությունն ինքն արդեն ավե­լի բաց և ժողովրդա­վա­րա­կան զարգացման ուղի է ընտրել։Եթե քաղա­քա­կան ուժե­րը հայտա­րա­րում են, թե Հայաստա­նը պետք է ամբողջությամբ վերա­դառնա ռուսա­կան ազդե­ցության տիրույթ, ապա նրանք պարտա­վոր են բացատրել, թե ինչպես է դա տնտե­սա­կան, անվտանգա­յին և ինստի­տուցիո­նալ առումով նպաստե­լու Հայաստա­նին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր լուրջ անկման մեջ է, նրա միջազգա­յին ազդե­ցությունը թուլա­ցել է, իսկ համաշխարհա­յին հիմնա­կան դերա­կա­տարներն այժմ ԱՄՆ‑ն ու Չինաստանն են։

Օհանյա­նը նշեց, որ աշխարհագրությունը հնա­րա­վոր չէ փոխել, և Ռուսաստա­նը միշտ կմնա տարա­ծաշրջա­նա­յին կարև­որ դերա­կա­տար, սակայն հարցն այն է, թե ինչպես կառա­վա­րել հարա­բե­րություննե­րը Ռուսաստա­նի հետ՝ ոչ թե որպես կայսե­րա­կան կենտրո­նի, այլ որպես տարա­ծաշրջա­նա­յին պետության։ Նրա խոսքով՝ եթե Հայաստա­նը կրկին գնա «հունգա­րա­կան» կամ «վրա­ցա­կան» սցե­նարնե­րով և կորցնի զարգացման ևս մեկ տասնամյակ, ապա դա մեծ հարված կլի­նի պետա­կա­նությա­նը։

Խոսե­լով Եվրա­միության մասին՝ Աննա Օհանյաննա­սաց, որ Եվրա­միության ներսում այժմ լուրջ վերա­նա­յումներ են ընթա­նում ընդլայնման մեխա­նիզմնե­րի վերա­բերյալ։ Նրա դիտարկմամբ՝ նախկի­նում այդ գործընթա­ցը չափա­զանց տեխնոկրա­տա­կան էր, և թերագնա­հատվում էր այն փաստը, որ եվրո­պա­կան ինտեգրումը նաև խոր քաղա­քա­կան և ինստի­տուցիո­նալ վերա­փո­խում է պահանջում։

Միևնույն ժամա­նակ նա կարև­ո­րեց այն, որ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի գագաթնա­ժո­ղո­վի անցկա­ցումը Հայաստա­նում արդեն ցույց է տալիս՝ Եվրո­պան ավե­լի լուրջ է դիտարկում Հայաստա­նը։ Օհանյա­նի խոսքով՝ Հայաստա­նը կարև­որ է ոչ միայն որպես ժողովրդա­վա­րա­կան երկիր, այլ նաև որպես կապող օղակ Եվրո­պա­յի և Կենտրո­նա­կան Ասիա­յի միջև։ Նա ընդգծեց, որ Եվրո­պան աստի­ճա­նա­բար ձևա­վորվում է որպես ավե­լի ինքնուրույն քաղա­քա­կան և տնտե­սա­կան դերա­կա­տար, իսկ այդ համա­տեքստում Հարա­վա­յին Կովկա­սի նշա­նա­կությունն աճում է։

Ամփո­փե­լով՝ Աննա Օհանյա­նը համա­ձայնեց այն մոտեցման հետ, որ նույնիսկ եթե Հայաստա­նը երկար ժամա­նակ չդառնա Եվրա­միության անդամ, եվրո­պա­կան ինտեգրման ճանա­պարհն ինքնին կարև­որ է, որովհետև այն ամրացնում է պետա­կան ինստի­տուտնե­րը, ժողովրդա­վա­րությունը և երկա­րա­ժամկետ հեռանկա­րում ապա­հո­վում է Հայաստա­նի կայուն զարգա­ցումն ու գոյատև­ումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ